Էրդողանն ակնկալում է, որ Պուտինը «շատ շուտով» կայցելի Թուրքիա - Mediamax.am

3672 դիտում

Էրդողանն ակնկալում է, որ Պուտինը «շատ շուտով» կայցելի Թուրքիա


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է այցելել իր երկիր։

Կոնկրետ ժամկետները դեռ պետք է համաձայնեցվեն, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած երկու երկրների ղեկավարների հանդիպումը։

 

Էրդողանը հանդիպումից հետո ասել է, որ ակնկալում է, որ Պուտինը կայցելի Թուրքիա «շատ կարճ ժամանակում»։

 

«Հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, պատերազմը Ուկրաինայում, տարածաշրջանում Իսրայելի հարձակումները, տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրները։ Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններն ամրապնդվում են, եւ ջանքեր են գործադրվում դրանք բոլոր ոլորտներում զարգացնելու համար»,- հանդիպումից հետո հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

 

Հանդիպման սկզբում Վլադիմիր Պուտինը նշել էր, որ «ինչպես միշտ, մենք կխոսենք մեր երկրների համար առանձնահատուկ նշանակություն ունեցող տարածաշրջանային խնդիրների, սիրիական խաղաղ գործընթացի եւ Անդրկովկասում իրավիճակի կարգավորման մասին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին