ԱՄՆ-ն դադարեցնում է ավելի քան $ 95 միլիոնի հատկացումը Վրաստանին - Mediamax.am

1226 դիտում

ԱՄՆ-ն դադարեցնում է ավելի քան $‌ 95 միլիոնի հատկացումը Վրաստանին


Լուսանկարը` arcpublishing.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հայտարարել է, որ ամերիկյան կողմը դադարեցնում է ավելի քան $‌ 95 միլիոնի օգնությունը Վրաստանի կառավարությանը:

Բլինքենը հիշեցրել է, որ մայիսի 23-ին՝ «Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից հետո», ինքը հայտարարել էր Միացյալ Նահանգների եւ Վրաստանի միջեւ երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման մասին եւ նշել է, որ դադարեցման մասին որոշումն այդ վերանայման արդյունք է:

 

«Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունները եւ կեղծ հայտարարությունները անհամատեղելի են ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու նորմերի հետ։ Չնայած այդ գործողությունների պատճառով մենք դադարեցնում ենք օգնությունը Վրաստանի կառավարությանը, Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել այն ծրագրերին եւ գործողություններին, որոնք օգուտ են բերում Վրաստանի ժողովրդին՝ ամրապնդելով ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, անկախ լրատվամիջոցները եւ տնտեսական զարգացումը», - հայտարարել է Բլինքենը:

 

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ 32 տարվա ընթացքում Միացյալ Նահանգները ընդհանուր առմամբ ավելի քան $‌ 6,2 միլիարդի օգնություն է տրամադրել Վրաստանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին