Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի ղեկավարները «պատմական» հանդիպում են անցկացրել - Mediamax.am

3383 դիտում

Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի ղեկավարները «պատմական» հանդիպում են անցկացրել


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 3-ին Աստանայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի եռակողմ հանդիպումը։

Ինչպես հաղորդում է Ազերթաջը՝ հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ եռակողմ ձեւաչափով գագաթնաժողովն առաջին անգամ է անցկացվում, եւ դա «պատմական նշանակություն» ունի։ Նրանք հայտարարել են, որ այսուհետ նման հանդիպումները կանոնավոր բնույթ են կրելու։

 

Հանդիպմանը «մտահոգություններ են արտահայտվել Հարավային Կովկասում արտատարածաշրջանային պետությունների կողմից միլիտարիստական քաղաքականության վարման վերաբերյալ», ասվում է հաղորդագրությունում։

 

«Հատկապես ընդգծվել է 44-օրյա պատերազմի ընթացքում եղբայրական Թուրքիայի եւ Պակիստանի կողմից Ադրբեջանին ցուցաբերած քաղաքական եւ բարոյական աջակցությունը»,- գրում է Ազերթաջը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին