Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ - Mediamax.am

897 դիտում

Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ


Լուսանկարը` https://filternews.bg/


Երեւան: Մեդիամաքս: Հայազգի Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ՝ ստանալով 131՝ կողմ, 66՝ դեմ եւ 39 ձեռնպահ ձայներ։

Վկայակոչելով բուլղարական BTA գործակալությունը, Արմենպրեսը հայտնում է, որ ընտրվելուց հետո Ռայա Նազարյանն իր ելույթում նշել է, որ խորհրդարանն՝ անկախ հասարակության վստահության աստիճանից, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների լեգիտիմացման միակ հարթակն է։

 

«Այդ իսկ պատճառով մեր յուրաքանչյուր ներկայացուցչի ընդհանուր պարտականությունն է ապահովել քաղաքական գործընթացների կարգավորումը եւ արդարացնել հասարակության ակնկալիքները՝ կապված կայունության, անվտանգության եւ արդարության հետ»,- ասել է նա։

 

Ռայա Նազարյանը նշել է, որ պատգամավորները կարող են իր վրա հույս դնել երկխոսության, արդարության, իրավահավասարության եւ Ազգային ժողովի կանոնադրությանը, օրենքներին ու կանոնակարգերին անվերապահորեն հետեւելու առումով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին