Ալիեւը շնորհավորել է Պուտինին - Mediamax.am

2012 դիտում

Ալիեւը շնորհավորել է Պուտինին


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցում Ալիեւը հաջողություն է մաղթել Պուտինին, վերջինս էլ երախտագիտություն է հայտնել ուշադրության եւ շնորհավորանքների համար։

 

Երկու երկրների ղեկավարները վստահություն են հայտնել, որ դաշնակցային եւ ռազմավարական գործընկերության հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին