Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր այցելել է մի քանի ռազմական օբյեկտներ եւ հետեւել է թուրքական Akinci անօդաչու սարքերի թռիչքներին։
Ալիեւի մամուլի ծառայությունը չի հստակեցնում, թե երբ են այդ սարքերը մատակարարվել Ադրբեջանի զինված ուժերին՝ մինչ այժմ հայտնի էր, որ թուրքական Baykar ընկերության արտադրանքից Ադրբեջանի ռազմաօդային ուժերում միայն Bayraktar-TB2 անօդաչու թռչող սարքերն էին։
Արարողությանը մասնակցել է Baykar-ի տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան։
Baykar-ը Bayraktar TB2-ը թողարկել է 2014 թվականին, իսկ ավելի հզոր Akinci-ն ներկայացրել է 2019 թվականին:
Սա Ալիեւի առաջին աշխատանքային այցն էր արտահերթ նախագահական ընտրություններից հետո, որոնք տեղի էին ունեցել փետրվարի 7-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: