Բայդենն ասել է, որ Ամերիկան կփրկվի միայն իր հաղթանակի դեպքում - Mediamax.am

1536 դիտում

Բայդենն ասել է, որ Ամերիկան կփրկվի միայն իր հաղթանակի դեպքում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում միայն դեմոկրատների հաղթանակի դեպքում հնարավոր կլինի փրկել Ամերիկան։

«Այս ընտրությունները մեր վերջին հնարավորությունն են փրկել Ամերիկան»,- ասել է նա՝ հանդիպելով Փենսիլվանիա նահանգի ընտրողների հետ:

 

Նա զգուշացրել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու ջանքերը լուրջ վտանգ են ներկայացնում երկրի համար։

 

Բայդենը հիշեցրել է 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցների կողմից ԱՄՆ Կոնգրեսի շենքը գրոհելու մասին՝ շեշտելով, որ այն ժամանակ «մենք քիչ էր մնում կորցնեինք Ամերիկան, կորցնեինք ամեն ինչ»։

 

ԱՄՆ նախագահը խոսել է նաեւ այդ հարձակման գործում Թրամփի դերի մասին՝ նշելով, որ «փորձելով վերաշարադրել հունվարի 6-ի փաստերը, նա փորձում է պատմությունը գողանալ ճիշտ այնպես, ինչպես փորձում էր գողանալ ընտրությունները»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին