Google-ը հրապարակել է 2014-ի ամենատարածված հարցումները - Mediamax.am

Փետրվար 25, 2026
7916 դիտում

Google-ը հրապարակել է 2014-ի ամենատարածված հարցումները


Google-ի նախագահ Էրիկ Շմիդտը
Google-ի նախագահ Էրիկ Շմիդտը

Լուսանկարը` REUTERS


Google ընկերությունը հրապարակել է 2014 թ-ի որոնողական հարցումների վարկանիշը:

«Որոնումների տարի» ամենամյա նախագծի տվյալները հասանելի են Google-ի պաշտոնական կայքում:

 

Google-ին ուղղված հարցումների վարկանշային աղյուսակը գլխավորել է այս տարի կյանքից հեռացած դերասան Ռոբին Ուիլյամսը: Լավագույն եռյակում են նաեւ Բրազիլիայում կայացած ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը եւ Էբոլա տենդը:

 

4-րդ տեղում է 370 Malaysia Airlines չվերթի անհետացումը, 5-րդում՝ Ice Bucket Challenge ֆլեշմոբը:

 

6-րդ հորիզոնականում է Flappy Bird խաղը, 7-րդում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 

8-րդ տեղն է զբաղեցրել «Եվրատեսիլ-2014»-ի հաղթող Կոնչիտա Վյուրսթը:

 

Տասնյակի վերջին երկու տեղերն են գրավել «Սառը սիրտ» մուլտֆիլմը եւ Սոչիի Օլիմպիական խաղերը:




Մեր ընտրանին