«Ձեզ երբեք մենակ չենք թողնի». Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի նախագահը՝ ՀՖՀՀ-ում - Mediamax.am

exclusive
1899 դիտում

«Ձեզ երբեք մենակ չենք թողնի». Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի նախագահը՝ ՀՖՀՀ-ում


Լորան Վոքիեն
Լորան Վոքիեն

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն (ձախից) եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը (աջից)
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն (ձախից) եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը (աջից)

Լուսանկարը` Մեդիամաքս

Լորան Վոքիեն
Լորան Վոքիեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լորան Վոքիեն
Լորան Վոքիեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լորան Վոքիեն
Լորան Վոքիեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լորան Վոքիեն՝ աջից
Լորան Վոքիեն՝ աջից

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Սարգսյանը եւ Լորան Վոքիեն
Աննա Սարգսյանը եւ Լորան Վոքիեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտի 28-ին Հայաստանում ֆրանսիական համալսարան (ՀՖՀՀ) է այցելել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությունը՝ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորությամբ:

 

Այցի մեկնարկին պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել ՀՖՀՀ զոհված ուսանողների հիշատակին: ՀՖՀՀ ուսանող, 44-օրյա պատերազմում զոհված Արտակ Սարգսյանի քույրը՝ Աննա Սարգսյանը, Լորան Վոքիեին նվիրել է եղբոր մասին գրված գիրքը: Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի ղեկավարն ի հիշատակ տղաների նռենի է տնկել:

Լորան Վոքիեն Լորան Վոքիեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեդիամաքսը ներկա է եղել Լորան Վոքիեի եւ ուսանողների հանդիպմանն ու առանձնացրել հետաքրքիր դրվագները:

 

Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի ու ՀՖՀՀ-ի ամուր կապը  

 

Ողջունելով հյուրերին՝ ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին ասել է, որ Ֆրանսիայի այս շրջանի եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջեւ համագործակցությունը շատ սերտ է: ՀՖՀՀ 100-ից ավելի ուսանող այս շրջանում պրակտիկա է անցել, մի քանիսն էլ Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանում դոկտորանտական ատենախոսություն է պաշտպանել:

Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պարոն Վոքիե, դուք շատ լավ ծանոթ եք բարձրագույն կրթության ոլորտում եղած միջազգային մարտահրավերներին ու դրանք արդիական են նաեւ Հայաստանում: ՀՖՀՀ-ն այսօր կրթում է երիտասարդների, որոնք հետագայում հմուտ մասնագետներ են դառնում եւ աշխատում առաջատար ընկերություններում: Ստեղծումից 20 տարի անց մեր համալսարանն արագ ընդլայնվում է ու այսօր մեզ շատ շտապ նոր շենք է անհրաժեշտ: Շնորհակալ ենք, որ խոստացել եք աջակցել մեզ այս հարցում», - ասել է Սալվա Նակուզին:

Լորան Վոքիեն՝ աջից Լորան Վոքիեն՝ աջից

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՖՀՀ ռեկտորն ընդգծել է, որ համալսարանը վայելում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության լիակատար աջակցությունն ու հույս հայտնել, որ Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի հետ համագործակցությունը եւս կլինի շարունակական:

 

«Արցախցիները չեն կոտրվում ու շարունակում են պաշտպանել իրենց երկիրը»

 

«Այսօրվա այցս սկսեցի հարգանքի տուրք մատուցելով զոհված ուսանողների հիշատակին: Ինձ համար սա չափազանց կարեւոր ու հզոր պահ էր: Ես տեսա ուսանողների լուսանկարներ, որոնք ընդամենը 18-19 տարեկան էին: Նրանց մեջ տեսա նաեւ եղբորդ, Աննա՛», - դիմելով 44-օրյա պատերազմում զոհված Արտակ Սարգսյանի քրոջն՝ ասել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի նախագահ Լորան Վոքիեն.

Աննա Սարգսյանը եւ Լորան Վոքիեն Աննա Սարգսյանը եւ Լորան Վոքիեն

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դու գիրք ես գրել եղբորդ մասին ու շատ եմ ցանկանում, որ այն ֆրանսերեն թարգմանվի: Ես մասնագիտությամբ պատմաբան եմ ու շատ լավ գիտեմ՝ առաջին կռիվը միշտ տեղեկատվական դաշտում է: Պետք է ճշմարտությունը հասանելի դարձնել հնարավորինս շատ մարդկանց: Պատմել՝ ինչ է եղել իրականում: Պետք է բացել բոլորի աչքերն ու գիրք գրելը սա անելու տարբերակներից է: Քո գրած այս գիրքը պատմում է աշխարհին, որ ողբերգություններ միայն Ուկրաինայում չեն տեղի ունենում, դրանք եղել են ու լինում են Արցախում եւ Հայաստանում: Մեր շրջանում Ուկրաինայի դրոշի կողքին միշտ կա նաեւ Հայաստանի դրոշը»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա հիշել է իր առաջին այցը Հայաստան՝ նշելով, որ սա այն ճանապարհորդություններից էր, որոնք փոխում են մարդուն:  

 

«Երբ Հայաստանից նայում ես Արարատին, թվում է՝ սա միակ վայրն է, միակ երկիրը, որ կա մոլորակի վրա: Առաջին այցիս ժամանակ ինձ տպավորեցին հայ երիտասարդները: Նրանք շատ պայծառ են ու վճռական՝ Թուրքիային եւ Ադրբեջանին դիմակայելու հարցում: Այստեղ ես բացահայտեցի նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որը հետագայում բացեցինք նաեւ մեր շրջանում: Այս այցից հետո ես ինքս ինձ խոսք տվեցի, որ ձեզ երբեք մենակ չենք թողնի», - ասել է Լորան Վոքիեն:

Լորան Վոքիեն Լորան Վոքիեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով՝ Հայաստանում խաղաղության, անհոգության ու լուսավոր ապագայի հույս ունեն եւ ինքը հավատում է այդ հույսին:

 

«Այսօր Հայաստանում եմ բավականին մեծ պատվիրակությամբ, որպեսզի ձեզ ցույց տամ՝ դուք մենակ չեք: Մեր երկրում հայկական մեծ սփյուռք կա ու շատ հարցերում ենք պարտական Հայաստանին: Շատ հայեր, ապրելով Ֆրանսիայում, մեծագույն ներդրում են ունեցել երկրի զարգացման մեջ», - ասել է շրջանի ղեկավարը:

 

Չնայած շատ երկրներ խուսափում են Արցախի հարցում հստակ դիրքորոշում հայտնելուց՝ Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանն արել է դա ու շարունակելու է պայքարն արցախցիների իրավունքների համար.

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն (ձախից) եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը (աջից) ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն (ձախից) եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը (աջից)

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ինձ համար Արցախի մասին դիրքորոշում հայտնելն այնքան էլ հարթ չի անցել, նույնիսկ ստիպված էի ուժեղացնել տանս անվտանգությունը, քանի որ հարձակումների վտանգ կար: Բայց մենք կանգ չենք առնելու: Այս այցի ընթացքում մեկնելու եմ Լաչինի միջանցք, որպեսզի տեղում ծանոթանամ իրավիճակին: Չափազանց կարեւոր է, որ արցախցիները չեն կոտրվում, շարունակում են մնալ Արցախում ու պաշտպանել իրենց երկիրը: Հիմա շատ է խոսվում նաեւ Սյունիքի մարզի անվտանգության մասին, ուզում եմ հստակ ասել՝ Սյունիքի վրա հարձակումը կնշանակի հարձակում Ֆրանսիայի վրա, քանի որ մենք շատ ակտիվ համագործակցում ենք այս շրջանի հետ»:

 

Արցախի հարցում լռությունն ու միջազգային երեսպաշտությունը

 

Ելույթներից հետո հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձեւաչափով: Շնորհակալություն հայտնելով Արցախի հարցում հստակ դիրքորոշման համար՝ ՀՖՀՀ ուսանողներից մեկը շրջանի ղեկավարին հարցրել է.

 

«Արցախն ավելի քան 100 օր բլոկադայի մեջ է, արցախցիները ենթարկվում են Ադրբեջանի ահաբեկչական հարձակումներին, իրավիճակը շատ մոտ է ցեղասպանությանն ու աշխարհը նորից լուռ է: Ըստ ձեզ՝ ի՞նչն է խանգարում եվրոպական երկրներին, որ հստակ քայլեր ձեռնարկեն սա կանխելու համար, ինչո՞ւ Ադրբեջանը չի պատժվում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար, այն դեպքում, որ, օրինակ, Վլադիմիր Պուտինին ձերբակալելու համար Հաագայի դատարանն օրդեր է տվել»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Լորան Վոքիեն արձագանքել է.

 

«Շատ ուղիղ կպատասխանեմ՝ միջազգային հանրությունը երեսպաշտության սովորություն ունի: Աշխարհը բոյկոտում է ռուսական գազը, բայց ոչ ադրբեջանականը: Ուկրաինայի դեմ ագրեսիան, փաստորեն, առավել մեծ արժեք ունի աշխարհի համար, քան հարձակումն Արցախի վրա: Սա պարզապես երկերեսանիություն է: Ինչպես ասացի՝ մենք այստեղ ենք, որ հստակ ցույց տանք մեր դիրքորոշումն ու աջակցությունը»:

Լորան Վոքիեն Լորան Վոքիեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով՝ քաղաքական գործիչը երբեք չպետք է հիմնվի ճակատագրի վրա, այլ պետք է արագ ու հստակ արձագանքի իրավիճակներին:

 

«Մայրս ինձ սովորեցրել է՝ նույնիսկ, եթե մենակ ես, պետք է վեր կենալ ու դիմադրել: Ինչո՞ւ է Եվրոպան խոսում Ուկրաինայի մասին ու լռում Արցախի հարցում, որովհետեւ Ուկրաինան տարածքային առումով ավելի մոտ է, ավելի մեծ ու ավելի հարուստ երկիր է: Հայաստանը փոքր է: Ինչ վերաբերում է Ֆրանսիային՝ մենք միշտ կարծում ենք, որ աշխարհում գլոբալ առաքելություն ունենք՝ պաշտպանելու միջազգային իրավունքը, մարդու իրավունքներն ու համամարդկային կանոնները: Մենք պաշտպանում ենք 21-րդ դարում մարդու բնականոն կյանքի տեսլականն ու ասում, որ 20-րդ դարի բարբարոսություններն այլեւս չեն կարող կրկնվել: Այնպես որ, պաշտպանելով Հայաստանը՝ պաշտպանում ենք շատ ավելին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գործնականում մենք առաջին հերթին պետք է գնանք Լաչինի միջանցք, ձեռնարկենք քայլեր, որ դրա գոնե մի մասը բացվի: Ես ուզում եմ գնալ այնտեղ, որ հետո անձամբ ասեմ մարդկանց՝ տեսե՛ք, ես կենդանի վկա եմ ու ասում եմ ձեզ՝ ադրբեջանական գործողությունների հետեւանքով ոտնահարվում են մարդկանց իրավունքները»:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին