Ձորագյուղում «բարի գործերի» ծրար հիմնած ընկեր Արզումանյանը - Mediamax.am

exclusive
39192 դիտում

Ձորագյուղում «բարի գործերի» ծրար հիմնած ընկեր Արզումանյանը


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Նարեկ Արզումանյանը
Նարեկ Արզումանյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Նարեկ Արզումանյանը
Նարեկ Արզումանյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Բոլոր երեխաները՝ անկախ բնակության վայրից ու սոցիալական պայմաններից, ունեն լավագույն կրթություն ստանալու իրավունք: Հայաստանի գյուղական շատ համայնքներում, սակայն, ուսուցչի թափուր աշխատատեղերը տարիներով չեն լրացվում: Երբեմն մի ուսուցիչը ստիպված է լինում դասավանդել մի քանի առարկա, կամ որոշ առարկաներ պարզապես դուրս են մնում ուսումնական պլանից:

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա առաջնորդության զարգացման ծրագիր է` լավագույն երիտասարդ մասնագետների համար, որոնք տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը: Վերապատրաստվելով Ամառային ինստիտուտում, որը հինգշաբաթյա ինտենսիվ ծրագիր է, ու համապատասխան հմտություններ ձեռք բերելով՝ նրանք երկու տարով տեղափոխվում են Հայաստանի այն համայնքներ, որտեղ մանկավարժների կարիք կա: Երիտասարդ մասնագետները ոչ միայն նպաստում են երեխաների անհատական զարգացմանը եւ ակադեմիական գիտելիքների աճին, այլեւ՝ համայնքների զարգացմանը՝ ծավալելով արտադասարանական եւ համայնքային զարգացմանգործունեություն: Ծրագրի 42 մասնակիցներն այս պահին դասավանդում են 5 մարզերի 35 գործընկեր դպրոցներում:

 

Ովքե՞ր են այդ երիտասարդները, որոնք չեն վախենում փոփոխություններից ու դժվարություններից, որոնք թողել են բարեկեցիկ ու հարմարավետ կյանքը՝ հանուն նպատակի՝ ոգեշնչել երեխաներին, բացահայտել նրանց կարողություններն ու տաղանդները, օգնել իրականացնել երազանքները:

 

Մեդիամաքսը եւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ շարունակում են ներկայացնել ծրագրի մասնակիցներին եւ նրանց աշակերտներին:

 

Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի աշակերտներն առիթը բաց չեն թողնում արտահայտելու 22-ամյա ուսուցչի նկատմամբ իրենց սերն ու ջերմությունը: Նարեկ Արզումանյանը Ձորագյուղում է ընդամենը 8 ամիս, բայց համայնքում նրան բոլորն են ճանաչում՝ Եվրոպական ակադեմիան գերազանցությամբ ավարտած միջազգայնագետին, որը տեղափոխվել է իրենց գյուղ՝ դասավանդելու:

 

Բոլորը վստահ էին՝ Նարեկը մագիստրատուրայում կշարունակի ուսումն ու կունենա դիվանագետի խոստումնալից ապագա: Բայց Նարեկի որոշումն անսպասելի էր անգամ իր համար: Ուսուցչի կարիերան ամենաանհավանականն էր: «Սեպտեմբերի մեկին, երբ մտա դպրոց ու հետո մատյանը ձեռքս՝ ուսուցչանոց, մտածեցի՝ սա ե՞ս եմ»:

Նարեկ Արզումանյանը Նարեկ Արզումանյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Դասավանդիՙր, Հայաստան» ծրագրի մասին Նարեկն իմացել է պատահաբար, թեեւ հիմա վստահ է՝ ոչինչ պատահական չէր: Հայտարարությունը, թե այս ծրագիրը նրանց համար է, ովքեր հետաքրքրված են կրթական համակարգով եւ ցանկանում են դեպի լավը փոխել թեկուզ մեկ երեխայի կյանքը, ոգեւորել էր Նարեկին: Հասցրել էր վերջնաժամկետից մի քանի օր առաջ հայտադիմում ներկայացնել ու… Օգոստոսի վերջին Նարեկը համացանցում փորձում էր գտնել Ձորագյուղը: Ապարդյուն: Ու դրա համար գյուղ տեղափոխվելուց հետո շտապեց հարազատ համայնքը ներկայացնել Վիքիպեդիայում:

 

Ձորագյուղի հիմնական դպրոցի 34 աշակերտներից 30-ին Նարեկը դասավանդում է՝ «Աշխարհագրություն», «Տեխնոլոգիա», «Ես եւ շրջակա աշխարհը»: Դասղեկական դասարան էլ ունի՝ 4 աշակերտով:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Առաջին անգամ մտա դասարան, ասացի՝ էրեխեք ջան, այսօրվանից ես ձեր դասղեկն եմ: Զարմացած նայում էին՝ Երեւանից եկել եք ու պիտի մնաք մեր գյուղո՞ւմ, ինչո՞ւ: Ծանոթացանք, ու Մանվելը միանգամից առաջարկեց, թե կարո՞ղ եմ երգել, ու երգեց «Թռչեի մտքով տուն»: Տխրեցի մի պահ ու շատ հուզվեցի ու կրկին համոզվեցի՝ ես էստեղ պիտի մնամ՝ էս երեխեքի հետ, միասին մի բան պիտի փոխենք»:

 

Նարեկն Արմավիրի մարզի Արեւաշատ համայնքից է: Մեծ ընտանիքում ամենափոքրն է՝ ամենասիրվածը, միշտ բոլորի ուշադրության կենտրոնում ու հոգատարությամբ շրջապատված: Ու նաեւ այդ պատճառով Ձորագյուղ տեղափոխվելը դժվար էր թՙե Նարեկի, թեՙ ընտանիքի համար: Նոր միջավայր, նոր աշխատանք, նախկինից խիստ տարբերվող կենցաղ ու մտածելակերպ: Խնդիրները շատ էին: Գյուղում ազատ տուն չկար, չկային կենցաղային տարրական պայմաններ: Միակ տարբերակը Ռուսաստան մեկնել պատրաստվող Հրանուշ տատի ու Ռաֆիկ պապի տունն էր:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Իմ մասին իրենց պատմել էին, տատն ասել էր՝ թող գա, եթե «աստղս բռնի», տունը կտանք: Մտածում եմ՝ ինձ ո՞նց պահեմ, որ «աստղը բռնի»: Գնացի, Հրանուշ տատն ամաններն էր լվանում, ասացի՝«բարեւ ձեզ, ո՞նց եք»: Որ ժպտացի, տատն ասաց՝ «ինձ թվում է՝ թոռանս տարիքին ես» (թոռը Ռուսաստանում էր), եկավ ու գրկեց: Ասաց՝ «ո՞նց կարող եմ քո նման սիրուն-սիմպատիչնի, ժպտերես տղուն իմ տունը չառաջարկել»:

 

Նարեկը բարեհաջող հանձնեց առաջին «քննությունը»: Հերթը դպրոցը «նվաճելունն էր»: Սեպտեմբերի 1-ին ստացավ առաջին հանձնարարությունը՝ միջոցառման ընթացքում միացնել երգերը: Ու աստիճանաբար Նարեկը դարձավ ձորագյուղցիների սիրելի ընկեր Արզումանյանը:

Նարեկ Արզումանյանը Նարեկ Արզումանյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Տեխնիկական հարցերն ինձ համար խոչընդոտ էին: Դժվարանում էի մատյան լրացնել: Պիտի գնահատականների ցուցակ կազմեինք: Ես երեւի 10 թուղթ եմ փչացրել մինչեւ չորս աշակերտի համար գնահատականի ցուցակ եմ կազմել: Մատյանով գալիս էի  ուսմասվարի մոտ, արդեն գիտեր, ասում էր՝ «Նարեՙկ, սխա՞լ ես արել»: 

 

Նարեկն աշակերտներին կարեւոր գաղտնիք է բացել. ուսուցիչները սովորում են՝ սովորեցնելով: Ինքն էլ եկել է իր աշակերտներից սովորելու: Գնահատականների մասին մոռանում են: Սովորում են խաղալով, ֆիլմեր դիտելով, քննարկելով: Նարեկը փորձում է կոտրել կարծրատիպը, թե մանկավարժությունը կանանց «մենաշնորհն» է: Կարծում է, որ շատ կարեւոր է, որպեսզի տղաներն իրենց առջեւ տղամարդու կերպարի ճիշտ օրինակ ունենան։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Նարեկն ասում է, որ երեխաները սկզբում ամաչում էին կարծիք հայտնել, հիմա բանավիճում են իր հետ, ուզում են հասկանալ՝ ինչու է կարեւոր այս կամ այն թեման ուսումնասիրելը: Ձորագյուղում Նարեկն իրականացրել է իր երազանքը: Թատերական խմբակ են բացել ու Թումանյանի չորս հեքիաթների հիման վրա բեմադրել ներկայացում:

 

 

«Երեխաներն անթերի խաղացին: Ներկայացումից հետո ծնողները, ուսուցիչները հարցնում էին՝ էս մե՞ր երեխեքն են, էս Մանվե՞ն ու Արաքսյան են էսպես լավ երգում»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Հիմա նույնիսկ իմպրովիզներ են անում: Խմբակի աշակերտներից երեքն էլ որոշել են դերասան դառնալ: Թատերախումբը սկսել է շրջագայել, ներկայացումը խաղացել են Դեբեդ համայնքում: Հաջորդ հանգրվանը Արմավիրն է: Բայց այս ուղեւորությունը «վաստակել» է պետք:

 

Նարեկի դասղեկական դասարանի աշակերտներն անհամբեր սպասում են, որ դասի ավարտին ընկեր Արզումանյանը բացի պատին փակցված «գոհունակության» ծրարը: Դրանում ուսուցիչները կարծիքներ են գրում աշակերտների վարքի, առաջադիմության մասին: Ամեն դրական կարծիքի դիմաց խրախուսական քարտ են ստանում: Որքան շատ քարտ հավաքեն, այնքան մեծ է Արմավիր մեկնելու հավանականությունը: Այստեղի թատրոնում  մի ներկայացում են խաղալու, մեկն էլ՝ դիտելու են:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Մի քանի ծրար էլ փակցված է միջանցքում՝ «Բարության 20 օր» խորագրով պաստառին: Աշակերտները 20 օրում պետք է որքան հնարավոր է շատ բարի գործեր կատարեն ու դրա մասին գրեն: Ժամանակ դեռ կա, բայց ծրարներն արդեն ծանրացել են բարության ամենատարբեր դրսեւորումներով:

 

 

«Ապրիլի 13-ին ես ընկեր Արզումանյանին օգնեցի, որ պլակատ պատրաստենք»:

 

«Ես մեր դասարանցիներին ուռենու ճյուղեր տվեցի»:

 

«Ես մի անծանոթ մարդու ցույց եմ տվել Ձորագյուղի ճանապարհը»:

 

«Ապրիլի 13-ին իմ դասընկերներից մեկին հիշեցրի, որ պետք է ջրի մասին տեղեկություններ գրի»:

 

Արդյունքներն ամփոփելու եւ որոշելու են ամենաշատ բարի գործեր կատարած դասարանը եւ աշակերտին: Նվերներ ստանալու են բոլորը, իսկ հաղթողին հատուկ մրցանակ է սպասվում:

 

Նարեկը բացել է նաեւ թուրքերեն լեզվի խմբակ: Երեխաներն արդեն կարողանում են պարզ նախադասություններ կազմել, հարցեր տալ ու պատասխանել: Նրանք շատ ոգեւորված են այն մտքից, որ նոր լեզու սովորելն ապագայում նոր դռներ կբացի իրենց առջեւ։

 

 

Նարեկի զբաղվածությունը շատ է, սովորաբար հանգստյան օրերին տուն չի գնում, գերադասում է  ձորագյուղցիների հետ շփվել:

 

«Հիմա ընկերներիցս մեկը, որ զանգում է, ասում եմ՝ մի քիչ հետո կզանգեմ: Հեռախոսն անջատում եմ ու հաջորդ օրը հիշում, որ խոստացել էի զանգել»:

 

Նարեկն այնքան լրջորեն ու պատասխանատվությամբ է ներկայացնում նպատակներն ու դրանց հասնելու ճանապարհը, որ մի պահ մոռանում ես՝ ընդամենը 22 տարեկան է:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Գնում էի գյուղամեջի տները, ասում էի՝ ես ձեր նոր ուսուցիչն եմ, ինձ հյուր կընդունե՞ք: Տնայցերն օգնեցին, որ հասկանամ երեխաների կարիքները, խնդիրները, ինչ պայմաններում են ապրում: Ու աստիճանաբար ստեղծվեց կապը: Հիմա ուսուցիչները դասից հետո ինձ հրավիրում են իրենց տուն՝ ճաշելու: Մեծ սիրով գնում եմ, ինձ ընդունում են իրենց ընտանիքի անդամի նման: Աշակերտներն էլ են հրավիրում: Հիմա տուն գալուց մտածում եմ՝ որ ճանապարհով գնամ, որ հյուր չկանչեն: Շատ հաճախ էնքան ծանրաբեռնված եմ լինում, որ ասում եմ՝ թող մնա, շաբաթ-կիրակի կգամ, ու գնում եմ, չեմ խաբում»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Դժվարությունները հաղթահարում է՝ մտածելով, որ նույն պայմաններում ապրում են նաեւ իր աշակերտները: Հիասթափությունները արագ տեղի են տալիս, երբ հիշում է Ձորագյուղ գալու նպատակների մասին:

 

«Գյուղը հնարավորություն տվեց ինքս ինձ ճանաչելու: Գրում եմ՝ ինչ կարող եմ, ինչ չեմ կարող ու +, - եմ անում: Ամսվա վերջին ասում եմ, օրինակ, չէի կարողանում ճաշ պատրաստել, հիմա՝ կարողանում եմ»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Նարեկը վստահ է, որ բոլոր երեխաները տաղանդավոր են, ունեն մեծ ներուժ, որը պետք է բացահայտել եւ ուղղորդել: Ինքը երեխաներից սովորում է պարզություն, անկեղծություն: Նաեւ գործնական գիտելիքներ է ստանում, օրինակ՝ ինչպես վառել վառարանը:

 

«Երբ նոր էի եկել, չէի հասկանում բարբառը: Նոթատետր ունեմ, գրում եմ էրեխեքի ասածները: Իրենք էլ գիտեն այդ մասին ու ասում են՝ «էսօր մի բառ ենք որոշել, որ Ձեր տետրում կարելի է ավելացնել, օրինակ՝ դռլոն: Աղավնու տեսակ է կանաչ թեւերով, որ Ձեր այգում շատ կա»:

 

Նարեկն ասում է, որ բոլոր խնդիրները հաղթահարում է մենթորի օգնությամբ: Ծրագրի շնորհիվ շարունակ ինքնազարգանում է: «Դասավանդիՙր, Հայաստան»-ը նաեւ մանկավարժի որակավորում ստանալու հնարավորություն է տվել: Բայց նույնիսկ առանց մանկավարժի որակավորման Նարեկը հասկացել է՝ պիտի նվիրվես մինչեւ վերջ ու չմտածես գնահատվելու մասին, թեեւ ինքը գնահատված է:

 

«Այն ուժը, որ էստեղից է գալիս, շատ մեծ է ու հաստատ իր արդյունքները կտա: Պետք է սկսել գյուղից, որովհետեւ գյուղում կան պարզ, զուլալ մարդիկ, որոնք նոր բան սովորելու, իմանալու կարիքն ունեն ու շատ բաց են այդ ամենի համար»:

 

Նարեկն արդեն չի պատկերացնում, թե երկու տարին լրանալուց հետո ինչպես է բաժանվելու Ձորագյուղից: Ասում է՝ գյուղացիներն իրեն համայնքում պահելու ծրագրեր են մշակում:

 

«Ասում են՝ էս մի աղջիկը լավն է: Ասում եմ՝ չէ ժողովուրդ ջան, ամուսնանալու համար դեռ շուտ է, հիմա իմ առաքելությունը ձեր երեխաներին ծառայելն է»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Եթե Նարեկը գյուղից բացակայում է, բոլորը գիտեն այդ մասին ու գիտեն նաեւ՝ երբ է վերադառնալու: Անպայման զանգում են՝ տեղեկացնելու, թե այդ օրը Վանաձորից ով է մեքենայով գյուղ գնալու, ում հետ կարող է վերադառնալ:

 

Տուն գնալիս էլ Նարեկին դատարկաձեռն բաց չեն թողնի. կաթ, մածուն, ձու, իրենց այգուց հավաքած կանաչեղենով անպայման կծանրացնեն պայուսակները:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

 

Նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին