Երեւան: Մեդիամաքս: Այսօր լուսադեմին ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկը Հորադիզի ուղղությամբ, որի հետեւանքով զոհվել է 1 եւ վիրավորվել են 2 հայ զինծառայողներ:
«Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի նախահարձակ գործողությունը` դիմել են պաշտպանական մարտի եւ վերջինիս հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդին հասցվել են նշանակալի կորուստներ: Պաշտպանական մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաեւ հայկական կողմը: Ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը, վիրավորվել են շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը եւ Վոլոդյա Յուրայի Ծատրյանը»,- ասվում է ԼՂ ՊԲ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: