Հայ-իրանական հարաբերություններն գտնվում են բարձր մակարդակի վրա, ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

5459 դիտում

Հայ-իրանական հարաբերություններն գտնվում են բարձր մակարդակի վրա, ասել է ՀՀ նախագահը


Ալի Աքբար Սալեհին ու Սերժ Սարգսյանը
Ալի Աքբար Սալեհին ու Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ հայ-իրանական հարաբերություններն գտնվում են բարձր մակարդակի վրա:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, ընդունելով է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիին, նախագահն ասել է, որ աճում է համատեղ ծրագրերի քանակը, ակտիվանում են մշակութային փոխանակությունները:

 

Իրանի ԱԳ ղեկավարը նշել է, որ իր երկիրը մշտապես հաստատակամ եւ նվիրված է լինելու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը:

 

Իրանի նախագահի Հայաստան սպասվող այցի համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են էներգետիկայի, տրանսպորտի, կապի եւ հաղորդակցության, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ծրագրերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին