Հայրերի օրը՝ Հայաստանի տոնական օրացույցում․Խաղերով եւ առանց կարծրատիպերի - Mediamax.am

402 դիտում

Հայրերի օրը՝ Հայաստանի տոնական օրացույցում․Խաղերով եւ առանց կարծրատիպերի


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւիկ Ստեփանյանը
Տաթեւիկ Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բրունո Մոնտարիոլին
Բրունո Մոնտարիոլին

Լուսանկարը` Մեդիամաքս

Զարուհի Բաթոյանը
Զարուհի Բաթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ֆրանսուազ Ժակոբը
Ֆրանսուազ Ժակոբը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թագուհի Հարությունյանը
Թագուհի Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Նաջարյանը
Արթուր Նաջարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Նկարազարդման գոտում ամենապահանջվածը գիպսե մեքենաներն են. երեխաները դրանք գունավորում են մեծ հոգատարությամբ՝ հայրերին նվիրելու համար։ Քիչ հեռու լուսանկարչական տաղավարն է՝ հայրերի մասնակցությամբ ընտանեկան ուրախ հիշողություններ ստեղծելու համար։ Տոնական միջավայրը Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվող Հայրերի օրվա առթիվ է։ 

 

Հունիսի 17-ին «Թումանյանի այգում» կազմակերպված միջոցառման ընթացքում կարեւորվել է հայրերի դերն ու ներգրավվածությունը ոչ միայն երեխաների, այլեւ մայրերի, ընտանիքի եւ ամբողջ հասարակության բարեկեցության գործում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Միջոցառումը նախաձեռնել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Ազգային ժողովի ու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ 

 

Միջոցառումն իրականացվել է «ԵՄ-ն հանուն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի եւ բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայրերի օրվա նվիրված միջոցառման ամենազվարթ հատվածը եղել է «Մենք եւ հայրիկը՝ միասնական թիմ» խորագրով թիմային խաղը, որին մասնակցել են ընտանիքներ Երեւանից եւ մարզերից։ Խաղերում գլխավոր հերոսները եղել են հայրերը՝ մայրերի եւ երեխաների հետ մեկ թիմում։ Եթե սովորաբար ծնողներն են ոգեւորում երեխաներին, այս անգամ ամեն ինչ հակառակն է եղել՝ երեխաներն են մեծ ոգեւորությամբ խրախուսել հայրերին՝ հաղթահարելու խաղային առաջադրանքները։ 

Տաթեւիկ Ստեփանյանը Տաթեւիկ Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք այսուհետ Հայաստանում նշելու ենք Հայրերի օրը։ Սա եւս մեկ վկայություն է, որ արժեւորում ենք տղամարդկանց։ Քաղաքականությունների մակարդակում մենք ստանձնել ենք կարեւոր հանձնառություններ, այդ թվում՝ նոր Ժողովրդագրական ռազմավարության եւ գործողությունների ծրագրի շրջանակում։ Պատասխանատու հայրությունը հավասարակշռված միջավայր ունենալու, երեխաների համար լիարժեք մանկություն ապահովելու երաշխիքներից մեկն է»,- միջոցառման մեկնարկին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը։

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլին ասել է, որ հինգ երեխա ունի եւ իր կարծիքով «հայր լինելը խորապես պատասխանատու դեր է»։

Բրունո Մոնտարիոլին Բրունո Մոնտարիոլին

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այն պահանջում է նվիրվածություն, խնամք եւ մայրիկների հետ սերտ համագործակցություն՝ երեխաներին դաստիարակելու գործում։ Հայրությունը մեկանձնյա դեր չէ, այն համատեղ ճանապարհ է։ Ահա թե ինչու Եվրոպական միությունը հպարտ է աջակցել Հայրիկների ակումբի եւ Հայրիկների դպրոցների նման նախաձեռնություններին, որոնք նպաստում են ավելի ներգրավված հայրության ձեւավորմանը Հայաստանում»,- ասել է Բրունո Մոնտարիոլին։

 

Հունիսի 17-ը պաշտոնապես դարձել է Հայրերի օր եւ ներառվել Հայաստանի տոնական օրացույցում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի նախաձեռնությամբ։ Նա նշել է, որ աշխարհի տարբեր երկրներում Հայրերի օրը շարժական տոն է, մեզ մոտ այն ֆիքսված է։

Զարուհի Բաթոյանը Զարուհի Բաթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես շատ եմ տեսել կարծրատիպեր կոտրող հայրիկների օրինակներ։ Ցավոք, դեռ կան պատկերացումներ, թե հայրը պիտի լինի խիստ, զուսպ, չարտահայտի սերը, բայց վստահ եմ՝ այդ մոտեցումը փոխվում է։ Երբ հայրը ոչ միայն ապահովողն ու պաշտպանն է, այլ նաեւ երեխայի ընկերը, ուսուցիչը, ոգեւորողն ու խնամողը՝ դա պետք է տեսանելի դարձնել։ Հուսով եմ՝ այս օրը հենց այդպիսի պատմություններ բարձրաձայնելու առիթ կլինի»,- ասել է նա։ 

 

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը նշել է, որ հորից իրեն փոխանցվել է հավասարության գաղափարը՝ տղամարդկանց եւ կանանց, ինչպես նաեւ բոլոր մարդկանց միջեւ։

Ֆրանսուազ Ժակոբը Ֆրանսուազ Ժակոբը

Լուսանկարը` Մեդիամաքս

«6-ից 12 տարեկան հասակում իմ կյանքը ձեւավորող մարդը հենց հայրս էր։ Նա ուներ հստակ արժեքներ, եւ դրանք փոխանցեց մեզ։ Խորապես հավատում եմ, որ հայրերն ունեն կարեւոր դերակատարում՝ նույնքան, որքան մայրերը՝ ապահովելու, որ երեխաները մեծանան կայուն, հուզականորեն հավասարակշիռ եւ զարգացած ինտելեկտուալ միջավայրում։ ՄԱԿ-ը Հայաստանի կողքին է՝ խթանելու ներգրավված եւ դրական հայրությունը։ Սա համատեղ պատասխանատվություն է եւ ճանապարհ դեպի ավելի հավասար եւ հոգատար հասարակություն»,- ասել է Ֆրանսուազ Ժակոբը։

Թագուհի Հարությունյանը Թագուհի Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն կարեւորելու հայրիկների դերը, այլեւ խոսելու հայրության մասին, որը կառուցվում է ներգրավվածության, ուշադրության ու հավասար ծնողավարության հիմքի վրա։ Մենք աջակցում ենք այնպիսի քաղաքականությունների մշակմանը, որոնք հնարավորություն կտան, որ հայրիկներն ամբողջությամբ ներկա լինեն իրենց երեխաների կյանքում, որպեսզի բաց չթողնեն այդ հրաշալի ընթացքի որեւէ կարեւոր դրվագ»,- ասել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, գենդերային ծրագրերի ղեկավար Թագուհի Հարությունյանը։

 

Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը նկատել է, որ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Հայրիկների ակումբները Հայաստանում խթանում են ներգրավված եւ պատասխանատու հայրությունը։ 

Արթուր Նաջարյանը Արթուր Նաջարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայրիկների ակումբի հանդիպումները նպաստում են ավելի ներդաշնակ հարաբերություններին, կենցաղում եւ երեխաների դաստիարակության գործում հավասար ներգրավվածությանը, ինչպես նաեւ ուշադրություն են դարձնում այնպիսի կարեւոր հարցերի, ինչպիսիք են սեփական առողջությունը եւ ինքնակրթությունը։ Շատ կարեւոր է, որ այս մոդելը դառնա պետական եւ շարունակի խթանել ներգրավված հայրությունը Հայաստանում»,- ասել է նա։ 

 

Անի Խչոյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիաստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին