Զարուհի Պահրի, Ալին Էլմայան. սփյուռքի պատմության մի մասը հանգրվանել է Մատենադարանում - Mediamax.am

2928 դիտում

Զարուհի Պահրի, Ալին Էլմայան. սփյուռքի պատմության մի մասը հանգրվանել է Մատենադարանում


Լուսանկարը` Մեդիամաքս

Զարուհի Պահրին
Զարուհի Պահրին

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Էդդա Վարդանյանը եւ Ժակ Պահրին
Էդդա Վարդանյանը եւ Ժակ Պահրին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալին Էլմայանը
Ալին Էլմայանը

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մատենադարան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆրանսահայ Ժակ Պահրիին Մատենադարանում հանդիպեցինք նրա՝ Փարիզ թռիչքից մի քանի ժամ առաջ։ Արդեն 10 տարի Պահրիների մեծ ընտանիքը Մատենադարանի հետ ամուր կապերով է կապված։ 2014 թվականից այստեղ է պահվում ընտանիքի ամենանշանավոր ներկայացուցչի՝ պոլսահայ գրող Զարուհի Պահրիի արխիվը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Թեեւ տատիկի հետ շատ մտերիմ էին, բայց նրա գրողական կյանքի, Պոլսի ու հետո նաեւ Փարիզի հայ համայնքում ունեցած ակտիվ դերակատարության մասին Ժակ Պահրին ուշ է իմացել։

 

«Մեր տունը մեծ չէր, ես ու տատիկս նույն սենյակում էինք քնում, բայց երբեք չեմ իմացել, թե ինչ կարեւոր անձնավորություն է նա։ Երբ մահացավ, ես 14 տարեկան էի։ Դրանից մի քանի տարի առաջ Փարիզում տոնում էին նրա հոբելյանը. շատ մարդ էր հավաքվել, տատս կանգնած էր բեմին, բոլորը մեծարում էին նրան։ Շատ զարմացած էի։ Միայն այդ պահին ճանաչեցի նրան»։

Զարուհի Պահրին Զարուհի Պահրին

Լուսանկարը` Մատենադարան

Պահրիների մի քանի սերունդ է ապրել Պոլսում, «ընտանեկան լեգենդի» համաձայն՝ նույնիսկ թուրքերից առաջ՝ Բյուզանդական կայսրության շրջանում։ Ու դրանով իրենց ավելի լեգիտիմ էին համարում քաղաքում, որին երբեք Ստամբուլ չէին կոչում։

 

Պահրիները հայտնի փաստաբաններ էին։ Ժակն ասում է, որ իր դատավոր ու փաստաբան պապը նույնիսկ Հայոց Ցեղասպանության կազմակերպիչների դատավարությանն է մասնակցել։

 

Եղեռնից հետո Զարուհին եղել է «Չեզոք տուն» հանձնախմբի անդամ եւ պաշտպանել հայ որբերի դատը, կար ու ձեռագործ սովորեցրել նրանց։ Աշխատակցել է «Հայ կին» հանդեսին։ Ժակ Պահրին ասում է, որ իր ընտանիքն էլ, շատ հայերի նման, Պոլիսը լքել է ոչ թե Ցեղասպանության, այլ՝ 1920-21 թվականներին՝ Աթաթուրքի քաղաքականության արդյունքում։ Ընտանիքի մի մասը Ռումինիա, մյուս մասը Բուլղարիա է տեղափոխվել, հետո հաստատվել Ֆրանսիայում։

Լուսանկարը` Մատենադարան

Զարուհի Պահրին իր հասարակական ու համայնքային ակտիվությունը նաեւ Փարիզում է շարունակել։ Կարեւոր մասնակցություն է ունեցել Պոլսում հիմնադրված «Դպրոցասեր» վարժարանը Փարիզում վերահաստատելու գործում։ Ի հիշատակ տատի՝ Ժակ Պահրին մինչ օրս հովանավորում է վարժարանի աշխատանքը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Զարուհին մի քանի վեպերի հեղինակ է, այդ թվում՝ Մեծ եղեռնին նվիրված «Փառանձեմ» վեպի։

 

«Չգիտեմ, արդյոք նա կյանքի վերջին տարիներին ստեղծագործում էր, թե՝ ոչ, բայց միշտ ինչ-որ բան էր գրում։ Շատ լավ հիշում եմ, որ ես քնում էի, իսկ նա կարի համար նախատեսված տախտակը դնում էր ծալած ծնկներին ու մինչեւ ուշ գիշեր գրում էր։

 

Մայրս աշխատում էր, ու իմ խնամքով հիմնականում տատիկս էր զբաղվում։ Քանի որ կաթ չեմ սիրում, նա նռան հատիկներ էր գցում կաթի մեջ, որ խմեի։ Շատ սիրում էր համեղ պատրաստել։ Բայց Փարիզում տոլմա եփելը խնդիր էր, որովհետեւ ամենուր փնտրում, բայց չէր կարողանում խաղողի բարակ տերեւներ գտնել։

 

Ընտանեկան ծես ունեինք. տարին մեկ գնում էինք Փարիզի ամենամեծ հայկական ռեստորանը՝ «Դիամոնտեղ»։ Իսկ շաբաթը մեկ տատիկիս ընկերուհիները՝ 2-3 կանայք գալիս էին «Բրիջ» խաղալու»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Զարուհի Պահրիի ցանկություն էր, որ մահից հետո իր մոխիրը Հայաստան բերվի։ Ժակը պատմում է, որ դժվարությամբ գտան քահանա, որը համաձայնեց հոգեհանգիստ անել, քանի որ Հայ եկեղեցին արգելում է դիակիզումը։ Երկրորդ արգելքը պետության կողմից էր. Ֆրանսիայում թույլ չեն տալիս մասունքները դուրս բերել երկրից։ Ժակի հայրը՝ Գրիգոր Պահրին, իր ճամպրուկում է Հայաստան տեղափոխում մոր մասունքները եւ շաղ տալիս Սեւանա լճում։

 

Իսկ Զարուհու արխիվը՝ ձեռագրեր, նամակներ, լուսանկարներ, Խորհրդային Հայաստան են բերել նրա դուստրը՝ Նոյեմին եւ թոռը՝ Ալին Էլմայանը։ Սկզբում՝ Գրականության եւ արվեստի թանգարան, հետո արխիվի մեծ մասը Մատենադարան է տեղափոխվել։

Ալին Էլմայանը Ալին Էլմայանը

Լուսանկարը` Մատենադարան

Արդեն մի քանի ամիս է՝ Մատենադարանում է նաեւ Ալին Էլմայանի արխիվն ու գրադարանը։ Զարմուհու ժառանգությունը Հայաստան է բերել Ժակ Պահրին։

 

Ալինը նշանակալի ներդրում ուներ Ֆրանսիայի գրահրատարակչության եւ արվեստի պատմության բնագավառում։ Որպես գեղարվեստական խմբագիր ու ձեւավորող՝ աշխատակցել է Ֆրանսիայի մշակութային մամուլին։ Հետո հիմնել է իր՝ «Ալին Էլմայան» հրատարակչությունը, որը հիմնականում արվեստին նվիրված գրքեր եւ ալբոմներ, ասեղնագործության ձեռնարկներ է հրատարակել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Էլմայանի մահից հետո Մատենադարանի ավագ գիտաշխատող Էդդա Վարդանյանը 2 տարի ուսումնասիրել ու խմբավորել է նրա արխիվը, Մատենադարան տեղափոխելու նպատակով առանձնացրել մեծարժեք գրքերն ու մասնագիտական գործունեությանն առնչվող նյութերը։ Էդդա Վարդանյանն ասում է, որ Ալինի՝ ֆրանսիացի հրատարակչի արխիվը կհետաքրքրեր նաեւ Ֆրանսիային։ Բայց այն շատ արժեքավոր է նաեւ հայերիս համար՝ որպես սփյուռքի պատմության մի էջ։

Էդդա Վարդանյանը եւ Ժակ Պահրին Էդդա Վարդանյանը եւ Ժակ Պահրին

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ալին Էլմայանի հրատարակչատունը մասնագիտացած էր արվեստի գրքերի հրատարակման մեջ։ Հրատարակել է հանրագիտարանային գրքեր, արվեստաբանների, արվեստի տեսաբանների գործեր։ Շատ արժեքավոր է նրա «Ֆրանսիայի եկեղեցիները» շարքը։

 

Ալինը շփվել է շատ հետաքրքիր մարդկանց հետ, ընկերություն է արել ֆրանսիացի մեծ արվեստագետների, օրինակ՝ Մարսել Մարսոյի հետ։ Նրա արխիվում կան Մարսոյի նկարազարդ նամակները։ Շատ հետաքրքիր եւ ուսումնասիրության մեծ նյութ է Ալինի նամակագրությունն այլ հրատարակիչների, տպարանների հետ։

Լուսանկարը` Մատենադարան

Ալինն ահռելի գրադարան ուներ։ Ամեն ինչ չէինք կարող տեղափոխել Հայաստան, դրա համար ես ընտրեցի այն գրքերը, որոնք հրատարակվել են Հայաստանից դուրս, այդ թվում՝ իր հրատարակածները։ Նա շատ հայրենասեր էր, ինչ վերաբերում էր Հայաստանին, նրան հետաքրքրում էր։ Այդ պատճառով որպես նրա կենսագրության մաս՝ Մատենադարան ենք տեղափոխել նաեւ Հայաստանին վերաբերող գրքերն ու ալբոմները»,- ասում է Էդդա Վարդանյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ի տարբերություն Զարուհի Պահրիի՝ Ալին Էլմայանի արխիվը դեռ նոր պիտի ուսումնասիրվի։ Մատենադարանում վստահ են՝ հետաքրքիր բացահայտումեր են սպասվում։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին