Բնակչության համաշխարհային օրը՝ սահմանի բնակիչների ու նրանց խնդիրների հետ - Mediamax.am

exclusive
2135 դիտում

Բնակչության համաշխարհային օրը՝ սահմանի բնակիչների ու նրանց խնդիրների հետ


Լուսանկարը` Մեդիամաքս

Արմենուհի Ստեփանյանը
Արմենուհի Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտակ Հովհաննիսյանը
Արտակ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Մելքումյանը
Դավիթ Մելքումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծովինար Հարությունյանը
Ծովինար Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիլս Սքոթը
Նիլս Սքոթը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի դպրոցի խորհրդային տարիներից մնացած հին շենքի միջանցքում մութ է, սակայն այն մասին, որ այստեղ անսովոր աշխուժություն եւ կյանք կա, հուշում են բազմության ձայները։ Հավաքվածները տարբեր տարիքի են՝ երեխաներ, երիտասարդներ, տարեցներ: Չնայած տարիքային տարբերությանը, բոլորի աչքերում նույն ոգեւորությունն է։

 

Ջիլի դպրոցի դահլիճը, ի տարբերություն միջանցքի մռայլության, պայծառ գույներով է լցված, որոնցում հատկապես գերակշռում է նարնջագույնը։ Պատուհանի տակ մեծ տուփերով նվերներ են, բեմի բարձրախոսն էլ հուշում է, որ մի քանի րոպեից այստեղ մեծ բան է սպասվում։ Իսկ այդ մի քանի րոպեն երկար չի տեւում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այսօր նշում ենք Բնակչության համաշխարհային օրը, որն ամեն տարի առանձնացնում է ժողովրդագրական որեւէ խնդիր եւ առաջարկում կենտրոնանալ դրա վրա՝ փնտրելով լուծումներ»,- ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը Ջիլ, Ծափաթաղ եւ Արտանիշ բնակավայրերից դահլիճում հավաքված մեծերին ու փոքրերին պատմում է օրվա մասին եւ տալիս միջոցառման մեկնարկը։

Ծովինար Հարությունյանը Ծովինար Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Լսելի դարձնելով կանանց եւ աղջիկների ձայնը՝ բացահայտել աշխարհի ընձեռած անսահման հնարավորությունները»․ այս կարգախոսն է ընտրված 2023 թվականի Բնակչության համաշխարհային օրվա համար։ Այս տարվա թեմային համահունչ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՄԱԲՀ)՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպած այս միջոցառումն էլ ընդգծում է համայնքի զարգացման գործում հավասար մասնակցության եւ կանանց ու աղջիկների հզորացման կարեւորությունը:

Նիլս Սքոթը Նիլս Սքոթը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայաստանում մենք ականատես ենք եղել սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց ուժին եւ տոկունությանը: Դա նաեւ բխում է այնտեղ ապրող կանանց եւ աղջիկների ուժից։ Ներառելով կանանց եւ աղջիկներին՝ Հայաստանի սահմանամերձ համայնքներն իրենց զարգացումը խթանելու եւ ազգի առաջընթացին նպաստելու անսահման ներուժ ունեն»,- ընդգծում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը։

 

ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավարն էլ շեշտում է, որ միայն կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցության, ջանքերի ու ներդրման շնորհիվ կարելի է ունենալ ուժեղ, զարգացած համայնք։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Եվ այդ ճանապարհին է, որ պետք է ստեղծվեն այդ հնարավորություններն ու պայմանները, որ համայնքի անդամներն իրենց ներդրումը բերեն իրենց դպրոցի, գյուղի, մարզի, մեր երկրի զարգացման մեջ։ Որպես ՄԱԲՀ՝ մենք պատրաստ ենք աշխատել ձեզ հետ միասին, լսել ձեր կարիքներն ու դրանց համապատասխան կառուցել մեր ծրագրերը»,- ասում է Ծովինար Հարությունյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի ինտերակտիվ շնորհանդեսը ոգեւորության նոր ալիք է բերում դահլիճ։ Այստեղ է, որ տրվում է շատերին «տանջող» հարցի պատասխանը․ ի՞նչ նվերներ են մեծ, գունավոր արկղերում։ Իսկ նվերները Ջիլի, Ծափաթաղի եւ Արտանիշի դպրոցականների համար իսկապես շատ սպասվածներից են՝ Հայաստանում ՄԱԿ-ի աշխատակիցների ու գրասենյակի, նաեւ «Անտարես» հրատարակչության կողմից գրքեր՝ երեք գյուղերի դպրոցների գրադարանների համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տոնակատարության ամենաուրախ հատվածի համար դպրոցից տեղափոխվում ենք գյուղապետարան, որտեղ արդեն պատրաստ սպասում են սպորտային խաղի մասնակիցները՝ երեք գյուղերի թիմերը՝ մեծից փոքր խմբով։

Լուսանկարը` Մեդիամաքս

Զվարճալի մրցման արդյունքում առաջին տեղը զբաղեցնում է Ջիլի, երկրորդ տեղը՝ Ծափաթաղի, իսկ երրորդը՝ Արտանիշի թիմը։

 

Ու քանի որ Բնակչության համաշխարհային օրվա կարեւոր «առաքելությունը» ժողովրդագրական խնդիրներին անդրադարձն ու լուծումներ փնտրելն է, մրցույթից հետո փորձում ենք դա անել երեք գյուղի բնակիչների հետ։

 

Արտակ Հովհաննիսյան, 12 տարեկան, Ծափաթաղ

 

«Ես շատ մեծ նպատակներ ունեմ, ցանկանում եմ բժիշկ դառնալ։ Այդ մասնագիտությունն ինձ շատ է դուր գալիս։ Եթե լավ բժիշկ դառնամ, կկարողանամ կյանքեր փրկել։ Չգիտեմ դեռ, թե որտեղ կաշխատեմ, բայց եթե անգամ մեր գյուղում չմնամ, մեր գյուղի բոլոր մարդիկ կիմանան, որ, երբ իմ կարիքը լինի, ես մեծ հաճույքով օգնության կգամ։

Արտակ Հովհաննիսյանը Արտակ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իմ երազանքին հասնելու համար առաջին հերթին պետք է գիտելիք, հետո արդեն՝ ուժ եւ աշխատասիրություն։ Ճիշտ է՝ բժշկությունը շատ բարդ մասնագիտություն է, բայց ես մտածում եմ, որ իմ նպատակին կհասնեմ։ Դրա համար էլ շատ լավ եմ սովորում դպրոցում։ Բոլոր առարկաները շատ եմ սիրում, բայց շատ կուզեի, որ մեր դպրոցում կենսաբանության, քիմիայի եւ ֆիզիկայի լավ կահավորված լաբորատորիաներ ունենայինք, փորձեր անեինք։

Լուսանկարը` Մեդիամաքս

Կուզեի, որ մեր բոլոր դպրոցների աշակերտներն ունենան լավ կրթություն ստանալու պայմաններ, մեծ աշխատասիրություն, ձգտումներ եւ գիտելիք, որպեսզի հասնեն իրենց երազանքներին»։

 

Դավիթ Մելքումյան, 43 տարեկան, Արտանիշ

 

«Գյուղերի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ երիտասարդները հեռանում են։ Դրա դեմն առնելու համար պետք է կրթության եւ ժամանցի հնարավորություններ լինեն։ Հիմա քաղաքի երեխեքն աշխուժության մեջ են ապրում, իսկ մեր գյուղի երեխաներն ի՞նչ են տեսնում։ Ոչինչ։ Հատկապես սահմանամերձ գյուղերում խնդիրն ավելի սուր է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Պետք է մեր երեխաների համար էլ զարգացման, հմտություններ սովորելու հնարավորություններ լինեն, որ մենք ստիպված երեխեքին չտանենք քաղաք, որ մի բան սովորեն։ Եթե նրանց համար լավ լինի, մեզ համար էլ լավ կլինի։

 

Մեկ ուրիշ խնդիր էլ զբաղվածությունն է։ Ոմանք անասնապահությամբ, ոմանք զորամասում աշխատելով են գումար վաստակում, շատերն էլ՝ արտագնա աշխատանքով։ Շատերն են գնում Ռուսաստան, առանց դրա չի լինում, բայց լավ է, որ գոնե հիմնականում հետ են գալիս։

Դավիթ Մելքումյանը Դավիթ Մելքումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իհարկե, ընտանիքը պահելու հարցը մի քիչ ավելի հեշտ կլիներ, եթե մեր կանանց համար էլ աշխատատեղեր լինեին։ Գյուղի կանայք հիմնականում տան գործերով, իրենց բոստանով են զբաղվում։ Գյուղում ապրող մարդիկ ենք, ոնց էլ լինի՝ մեր բակում գործ կգտնենք, բայց կանոնավոր աշխատանքի դեպքում ավելի ապահովված կլինեինք»։

 

Արմենուհի Ստեփանյան, 53 տարեկան, Ջիլ

 

«Ամենից բարդ խնդիրը համարում եմ գյուղի երիտասարդների համար զբաղմունքի բացակայությունը։ Շատ կուզեի, որ մի կենտրոն լիներ, որտեղ մեր երեխաներն ու երիտասարդները կկարողանային սպորտով եւ արվեստով զբաղվել, հմտություններ սովորել։ Որպես Ջիլի միջնակարգ դպրոցի տնօրեն՝ կարող եմ ասել, որ մենք շատ լավ աշակերտներ ունենք եւ նրանց ներուժը մեծ է, պարզապես պետք է դա իրացնելու հնարավորություններ ստեղծել։

Արմենուհի Ստեփանյանը Արմենուհի Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նույնը կարող եմ ասել նաեւ մեր կանանց մասին, որոնք աշխատելու հնարավորություն չունեն։ Տղամարդիկ էլի մի բան գտնում են, բայց երիտասարդ կանանց ներուժը կորչում է աշխատատեղերի բացակայության պատճառով։

 

Որպես սահմանամերձ համայնքից մարդ եւ որպես փախստական, ամենից կարեւոր խնդիր համարում եմ անվտանգությունը։ Չէի ուզի, որ մեր երեխաները տեսնեն այն, ինչ տեսել ենք մենք՝ ստիպված թողնելով մեր տները, մեր ծնողների գերեզմանը, հարազատ վայրերը։ Կցանկանամ, որ իրենք շատ հեռու լինեն այդ խնդրից։

 

Համոզված եմ, որ խաղաղ երկնքի տակ ապրելով՝ մենք կկարողանանք ստեղծել լավ ապագա մեր երեխաների համար»։

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին