Ռազմիկ Դավոյանի մոր դիմաքանդակը, հայտնի ժիլետն ու Արարատին նայող սենյակը - Mediamax.am

exclusive
3169 դիտում

Ռազմիկ Դավոյանի մոր դիմաքանդակը, հայտնի ժիլետն ու Արարատին նայող սենյակը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինե Թամրազյան-Դավոյանը
Արմինե Թամրազյան-Դավոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինե Թամրազյան-Դավոյանը
Արմինե Թամրազյան-Դավոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինե Թամրազյան-Դավոյանը
Արմինե Թամրազյան-Դավոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինե Թամրազյան-Դավոյանը
Արմինե Թամրազյան-Դավոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը Երեւանում՝ Անտառային փողոցում է ապրել կյանքի վերջին 16 տարիները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա կինը՝ թարգմանիչ, Լոնդոնի համալսարանի լեզվաբանության դոկտոր Արմինե Թամրազյան-Դավոյանն ասում է, որ կենցաղային դժվարությունները նրան բացարձակ չէին անհանգստացնում։ «Կարող էր ապրել ամենատարրական պայմաններում, ինչպես ապրեցինք մեր ամուսնության առաջին 3 տարիներին»։

 

Մոր դիմաքանդակը

 

Դավոյանների տան անկյունում բանաստեղծի մոր՝ Լուսիկ Դավոյանի դիմաքանդակն է։ Գրողը շատ կապված էր նրա հետ։ Երբ մայրը մահացել է, Դավոյանն ընդամենը 28 տարեկան է եղել։ Նրան սփոփելու համար՝ ընկերներից մեկը քանդակել է տվել մոր կիսանդրին։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երբ տեղափոխվեցինք այս տուն, Ռազմիկը քանդակն իր հետ բերեց, ընկերներից մեկը պատվանդան սարքեց, դրեցինք սենյակի այս անկյունում։ Ամեն առավոտ գալիս, բարեւում, շոյում էր. շատ-շատ էր սիրում մորը։ Միշտ ասում էր՝ ես ոչ թե հիշում եմ անցածներին, այլ իրենց հետ ապրում եմ։ Եվ հիմա ես այդ նույն զգացողությունն ունեմ, իր հետ ապրում եմ, զգում եմ իր ներկայությունն իմ կյանքում»։

 

Նվեր՝ ամուսնության «փայտե» հոբելյանին

 

Տիկին Արմինեն պատմում է, որ Ռազմիկ Դավոյանը շատ էր սիրում ծաղիկներ նվիրել՝ փոքրիկ փնջեր։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սա նվիրել է մեր ամուսնության 5-րդ տարեդարձի առթիվ, որովհետեւ 5-րդը համարվում է «փայտե» հոբելյան,- ասում է՝ ցույց տալով սեղանին դրված փայտե ամանը։ - Շատ ուրախացա, դուրս շատ եկավ։ Երբեմն մեջը կոնֆետներ եմ լցնում, բայց վախենում եմ վնասել, դրա համար հիմնականում որպես դեկորատիվ իր եմ օգտագործում»։

 

Նկարներ ու դիմանկարներ՝ հեղինակների մակագրություններով

 

Հյուրասենյակի պատերին հայաստանցի ու սփյուռքահայ նկարիչների աշխատանքներն են՝ նվերներ բանաստեղծին՝ հեղինակներից։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեր սիրելի երիտասարդ, տաղանդավոր բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին՝ անկեղծ եւ սիրալիր զգացմունքներով» մակագրությամբ նկարը Գառզուն է նվիրել՝ 1977 թվականին, երբ Դավոյանը, Եվտուշենկոյի, Վիսոցկու, Օկուջավայի, Սիմոնովի եւ այլ նշանավոր գրողների հետ Փարիզ էր գնացել՝ մասնակցելու միջազգային սիմպոզիումի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը Դավոյանի երկու դիմանկար է արել, իր բնորոշմամբ՝ «մեկը գյուղացի Ռազմիկն է, մյուսը՝ արդեն բանաստեղծ Ռազմիկը՝ շարֆով»։

 

Տիկին Արմինեն ասում է, որ Դավոյանը դիմանկարներում իրեն չէր տեսնում, այլ դրանք ընկալում էր որպես արվեստի գործ։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հաճախ էր ինձ ասում, որ իր ձեռագրերի մեջ ինչ-որ բան գտնեմ։ Հերթական անգամ, երբ մի բան էի փնտրում, բացում եմ մի թղթապանակ, տեսնեմ նկար՝ «Ռազմիկին՝ հիշատակ Մինասից՝ 1965 թիվ» մակագրությամբ։ Ապշած բերել, ասում եմ՝ սա ի՞նչ իրավունք ունի պահարանում էդպես փակ մնալու։ Անմիջապես տարավ, շրջանակի մեջ առավ ու բերեց, կախեցինք էստեղ»։

 

Արարատին նայող միշտ կոկիկ աշխատասենյակը

 

Աշխատելու, ստեղծագործելու համար Ռազմիկ Դավոյանը դեպի Արարատը բացվող տեսարանով սենյակն էր ընտրել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Իր միջավայրը միշտ շատ կոկիկ, մաքուր էր։ Եթե սենյակում որեւէ իր մի միլիմետր տեղափոխեինք, դա նրան զայրացնում էր։ Հատկապես սենյակը մաքրելիս շատ ուշադիր էինք, որ հանկարծ որեւէ առարկայի տեղը չփոխեինք»։

Արմինե Թամրազյան-Դավոյանը Արմինե Թամրազյան-Դավոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա մահից հետո էլ սենյակում ամեն ինչ անփոփոխ է։ Սեղանին ակնոցներն են, կրակայրիչները, դեղերի տուփը, «ինքնաշեն» շրջանակը՝ ստվարաթղթի կտոր, որի վրա իր, որդիների, թոռների նկարներն էր փակցրել։ Գրասեղանին նաեւ վերջին բանաստեղծություններից մեկն է։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կարծեմ 2021-ի փետրվարն էր, հրապարակում մեծ հանրահավաք եղավ, ինքն էլ պետք է ելույթ ունենար, «19-րդ մղձավանջը» արտասաներ։ Ես մեծ տառերով տպեցի, որ կարդալիս՝ ակնոցի կարիք չունենա, բայց չվերցրեց, ասաց՝ անգիր կասեմ, ու արդյունքում շատ սխալներ արեց (ծիծաղում է-հեղ.)»։

 

Հայտնի ժիլետն ու շատ գրպաններով պայուսակը

 

Տիկին Արմինեն խնամքով պահում է ամուսնու սիրելի իրերը։ Երբ տուն էր մտնում, ամուսնական մատանին հանում, անցկացնում էր ձեռքի ժամացույցի գոտու վրա ու դնում աշխատասեղանի անկյունում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Աթոռի թիկնակին կախում էր իր հայտնի ժիլետը, որով նրան շատ հաճախ կարելի էր տեսնել։ Ձեռքի պայուսակն ամռանն էր օգտագործում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ձմռանը պիջակ, վերարկու էր հագնում, գրպանները հերիքում էին, բայց ամռանը պայուսակն էր օգտագործում, որովհետեւ գրիչը, նոթատետրը, հեռախոսը սովորաբար իր հետ էր վերցնում»։

 

Արխիվային լուսանկարները

 

Տիկին Արմինեն ալբոմից առանձնացնում է մի քանի լուսանկար, որտեղ Ռազմիկ Դավոյանը գրողներ Եվգենի Եվտուշենկոյի, Կոնստանտին Սիմոնովի, Չինգիզ Այթմատովի հետ է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետո Վիլյամ Սարոյանի հետ ֆոտոների շարքն է բացում է։ Ասում է՝ Դավոյանը նրա հետ կապված շատ հետաքրքիր, անուշ հուշեր ուներ։

 

«Պատմում էր, որ Սարոյանը ինչ տեսնում էր՝ մետաղի ջարդոն, մեխ, հավաքում էր, ասում՝ իմ տան ցանկապատին կդնեմ։ Մի անգամ էլ Արարատյան դաշտով անցնելիս ասում է՝ ուզում եմ խաղող գողանալ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ասում են՝ գողացիր։ Մեքենայից իջնում, մտնում է դաշտ, մեկ էլ տանտիրուհին դուրս է գալիս, ձեռքը բարձրացնում, որ գոռա, Ռազմիկը վազելով մոտենում է՝ սուս, թող քաղի, գումարն ինչքան եղավ, ես կվճարեմ»։

 

Երուսաղեմից բերված ձիթենու ճյուղը

 

Տարիներ առաջ Ռազմիկ Դավոյանն ուխտավորների մեծ խմբի հետ Երուսաղեմ էր գնացել՝ ուխտագնացության։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս ձիթենու ճյուղն այնտեղից է բերել։ Տարավ, իր ձեռքով շրջանակի մեջ վերցրեց, կախեց պատին։ Ինքը շատ հավատացյալ էր, ներքին հավատք ուներ»։

 

Սիրում եմ քեզ

 

Հյուրասենյակի դաշնամուրին տարբեր տարիների լուսանկարներն են։ Որդու՝ Զորիի հետ 2018 թվականին է նկարվել՝ քաղցկեղով  հիվանդ լինելու մասին լուրն իմանալուց մի քանի օր անց։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ռազմիկն իր հիվանդությունը հերքելով, մերժելով ապրեց։ Սկզբում բուժվում էր, բայց հետո հրաժարվեց՝ այլեւս չեմ ուզում, ինչքան կապրեմ, թողեք ապրեմ։

 

Հիվանդության հերքումն իրեն շատ օգնեց, որ լիարժեք ապրի մինչեւ վերջին երկու ամիսը։

 

Ինձ համար չափազանց դժվար էր, հատկապես, երբ վիրահատվել էր, թույլ էր. ամեն անգամ, երբ տնից դուրս էր գալ, շատ էի մտահոգվում, որ հանկարծ վատ չզգա, չընկնի, բայց ոչ մի բան չէի ասում, որովհետեւ հասկանում էի, որ դա իրեն օգնում է լիարժեք ապրել, չընկճվել»։

Արմինե Թամրազյան-Դավոյանը Արմինե Թամրազյան-Դավոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարցին, թե ո՞րն է եղել նրա վերջին խոսքը, տիկին Արմինեն երկմտում է՝ պատմե՞լ իրենց վերջին, կարճ խոսակցության մասին։ Ասում է՝ գուցե մարդիկ չհավատան, որովհետեւ այդպես միայն ֆիլմերում է լինում։

 

«Հունվարի 9-ի երեկոն էր, այդ օրն ընդհանրապես չէր խոսել։ Արդեն դժվար էր շնչում, աչքերը փակ էին։ Կողքին նստած էի ու չգիտեմ ինչու՝ ասացի, որ իրեն շատ-շատ եմ սիրում։ Աչքերը բացեց, ասաց՝ սիրում եմ քեզ։ Ու վերջ, դրանից հետո էլ ոչինչ չասաց։ Հունվարի 11-ի լուսաբացին մահացավ»։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին