Արեւ երեխաներն ու «Արեւային թատրոնի» առաջին մեծ ներկայացումը - Mediamax.am

exclusive
1764 դիտում

Արեւ երեխաներն ու «Արեւային թատրոնի» առաջին մեծ ներկայացումը


Լուսանկարը` Մեդիամաքս

Արեւիկ Յայլոյանը
Արեւիկ Յայլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Ներկայացումից առաջ Արեւիկն «արեւ» երեխաներին փոքրիկ հուշումներ է անում։ Րոպեներ անց Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները» ներկայացման առաջնախաղը։ Վարագույրը բացվում է, բեմը դանդաղ լուսավորվում, Տորտիլա կրիան հարմարավետ նստում է, սկսում նկարել ու պատմել իր լճակի մասին, որը մի օր կարող է ծով դառնալ։

 

«Հարյուրամյակների ընթացքում բացահայտեցի մի առանցքային գաղտնիք․ ամեն ինչ հավատից է կախված»,- ասում է Տորտիլա կրիայի դերակատար Շավարշ Ֆիդանյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետո բեմ են դուրս գալիս Կառլո հայրիկը, Բուրատինոն, Կարաբաս Բարաբասը, Մալվինան եւ «Արեւային թատրոնի» մյուս դերասանները։ Թատրոնը ստեղծվել է 2019 թվականին, դերասանները «Արեւ-երեխաներ» ՀԿ-ի անդամ՝ դաունի համախտանիշ ունեցող երեխաներն են։ Մինչ այս նրանց ներկայացումները եղել են սիրողական, բայց ժամանակի ընթացքում թատրոնի ղեկավարը հասկացել է, որ երեխաները կարող են ելույթ ունենալ նաեւ մեծ բեմում։

 

Արեւ երեխաների ստեղծագործական ներուժը

 

«Արեւային թատրոնի» գեղարվեստական ղեկավար Արեւիկ Յայլոյան

 

«Արեւային թատրոնը» ղեկավարելուց առաջ աշխատել էի համր երեխաների հետ, ժեստերի լեզվով բեմադրություններ էի արել, ներառական աշխատանքի փորձ ունեի, բայց արեւ երեխաներին ճանաչեցի, երբ նրանց հետ աշխատելու առաջարկ ստացա։ Սկսեցի ուսումնասիրել, թե ինչ է դաունի համախտանիշը։ Բոլոր նյութերում մատնանշվում էր, որ այդ համախտանիշն ունեցող մարդիկ արեւ են, հետագայում ինքս էլ համոզվեցի։ Արեւ երեխաները ստեղծագործական մեծ ներուժ ունեն, բաց են, ջերմ, դրական ու լի սիրով։ Նրանց հետ կոնտակտ հեշտ է գտնել, արագ ընկերանում են, նվիրվում։

Արեւիկ Յայլոյանը Արեւիկ Յայլոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թատրոնը երեխաների համար արտթերապիա է, որը տալիս է երեւակայությունը խթանելու հնարավորություն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Բեմական արվեստում կա երաժշտություն, շարժում, խոսք, դերասանական խաղ, երեխաները բազմաշերտ զարգացման հնարավորություն են ստանում, խթանվում է նրանց շփման ունակությունը, խաղընկերներին բեմում լսելու, համագործակցելու կարողությունը։ Բեմում ձեռք բերված հմտությունները կարողանում են կիրառել նաեւ կյանքում։

 

Արտթերապիայից՝ բեմ

 

Թատրոնի գործունեության չորս տարիներին երեխաներն աննկարագրելի աճ գրանցեցին, հասկացանք, որ կարող են բեմ բարձրանալ։ Առաջին բեմադրված ներկայացումը Չարլզ Դիքենսի «Սուրբծննդյան երգն» էր, որից հետո երեխաները խաղացին Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտները»։ «Բուրատինոն» երրորդ, բայց թատրոնի մեծ բեմում խաղացած առաջին ներկայացումն է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Փորձերի ընթացքում զարգացնում ենք պրոֆեսիոնալ դերասանին մոտ կարողություններ, անցնում ենք այն բոլոր փուլերը, որն անցնում են թատրոնի դերասանները։ Ընտրում եմ գործը, սկսում ենք «չիտկայից», երեխաները ծանոթանում են գրական ստեղծագործությանը, որը դառնալու է ներկայացում, այնուհետեւ կատարվում է դերաբաշխում, եւ ամեն մեկն անհատապես կառուցում է իր կերպարն ու սկսում աշխատել։ Հետո սկսում ենք բեմադրել «միզանսցեները», զուգահեռ աշխատում ենք բեմական հագուստի, դիմահարդարման վրա։ Երեխաներն անում են դերասանի վարպետության, բեմական շարժման, խոսքի վարժություններ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սա երկար աշխատանք է՝ 1-1,5 տարի է անհրաժեշտ, որ երեխաները սիրողական մակարդակից բարձր կարողանան ներկայացումը հանձնել հանդիսատեսի դատին։ Բեմում երեխաները գիտակցում են, որ իրենք դերասաններ են եւ հանդիսատեսի առաջ պարտականություն ունեն։

 

«Հատուկ երեխաների թատրոնն առաջինն է»

 

«Արեւ-երեխաներ» ՀԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան

 

Տիկնիկային թատրոնը մեր երեխաների համար առաջին մեծ եւ պրոֆեսեիոնալ բեմն է։ «Արեւային թատրոնը» Հայաստանում եւ, չեմ վախենա ասել՝ աշխարհում իր տեսակի մեջ առաջինն է։ «Արեւ-երեխաներ» ՀԿ-ն գրանցված է միջազգային կառույցներում, հետեւում ենք բոլոր նման կազմակերպությունների գործունեությանը։ Ես դեռ չեմ տեսել թատրոն, որ միայն հատուկ երեխաները մասնակցեն։

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Տոմսեր չենք վաճառել, պարզապես խնդրել ենք սիմվոլիկ գումար փոխանցել արեւ երեխաների հաշվեհամարին եւ հնարավորություն ստանալ մասնակցելու ներկայացմանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հույս ունենք, որ այս ներկայացմամբ հյուրախաղերի կգնանք մարզեր եւ հետագայում նաեւ՝ արտերկիր։ «Արեւային թատրոնը» վառ ապացույց է, որ եթե ներդրում ունենանք, ապա արեւ երեխաները կարող են մեծ բեմ դուրս գալ եւ ներկայացում խաղալ։

 

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին