Սահմանամերձ Խաչիկում «Արեւ է ելել» - Mediamax.am

exclusive
2479 դիտում

Սահմանամերձ Խաչիկում «Արեւ է ելել»


Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Թագուհի Գեւորգյանը
Թագուհի Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Գայանե Ղազարյանը
Գայանե Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Անի Ղազարյանը
Անի Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի

Նարէ Բեջանյանը
Նարէ Բեջանյանը

Լուսանկարը` Մեդիամաքսի

Լուսանկարը` Մեդիամաքսի


Տնային առաջադրանքները կատարած, ասեղնագործության պարագաներով տոպրակը ձեռքին՝ տիկին Հռիփսիմեն շտապում է Խաչիկ գյուղի մշակույթի տուն։ Վերջին ամիսներին 54-ամյա կնոջ հոգսաշատ առօրյան փոխվել է։ Աշխատանքն էլի շատ է, բայց հաճելի զբաղվածությունն է ավելացել. հասցնում է ամեն չորեքշաբթի մասնակցել ասեղնագործության դասերի ու երեկոներն էլ ժամանակ է գտնում սովորածն ամրապնդելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքսի

«Հարեւանիս հետ զրուցում էինք, ասեց, որ իր ծանոթներից մեկն ասեղնագործության է գնում։ Ասացի՝ ո՞նց, նման բան կա ու ես չգիտե՞մ։ Հետաքրքրվեցի, իմացա ու շուտ եկա։ Ես ցանկացած ձեռագործ շատ եմ սիրում։ Իմ շորերը շյուղերով, հելյունով ինքս եմ գործում, բայց ասեղնագործությունն ինձ համար նորություն էր։ Սկզբում շատ դժվար էր, կամաց-կամաց սովորեցինք։ Հիմա հետ եմ նայում ու զարմանում, որ կարողանում եմ գործել։ Ոնց եմ ափսոսում, որ մի ամիս ուշ եմ իմացել դասերի մասին, չնայած՝ մյուսներից հետ չեմ մնում»,- երեխայի ոգեւորությամբ պատմում է Հռիփսիմե Կարապետյանը։

Լուսանկարը` Մեդիամաքսի

Նրա «դասընկերուհի» տիկին Վերգուշն էլ երեք տղա, թոռներ ու «մի աշխարհ» զբաղվածություն ունի, բայց նոր բան սովորելու ոչ մի հնարավորություն բաց չի թողնում։ Լինի չրագործություն, թեյագործություն, թե արվեստով զբաղվելու առիթ, առաջին շարքերում է։ Ասում է՝ գյուղի միապաղաղ կյանքը լցվում, հետաքրքրանում է։

Լուսանկարը` Մեդիամաքսի

2022-ի նոյեմբերից «Կայթ» մշակութային հանգույցը Խաչիկ գյուղում սկսել է «Արեւ է ելել» ծրագիրը՝ «Բամբիռ» խմբի համանուն հիթը դարձնելով ծրագրի երգ։

 

«Սա համայնքային զարգացման կրթամշակութային ծրագիր է, որը ձգտում է հասնել Հայաստանում մշակութային համաչափ զարգացման։ Արդյունքում կարող ենք ունենալ մշակութային ինքնաբավ համայնքներ, որոնք հնարավորություն կստանան իրացնել իրենց մշակութային ներուժը, տեղի ավանդույթների եւ ինքնության վրա հիմնված ակտիվ մշակութային կյանք վարել։ Մեր նպատակն է ֆոլկ մշակույթը հասանելի դարձնել յուրաքանչյուր հայի»,-ասում է ծրագրի ղեկավար Նարէ Բեջանյանը։

Լուսանկարը` Մեդիամաքսի

«Արեւ է ելել» ծրագիրը 4 բաղադրիչ ունի՝ կատարողական, կիրառական արվեստներ, հմտարան, մշակութային կյանք։ Առաջին երկուսի շրջանակում երգի, կավագործության եւ ասեղնագործության արվեստարաններ են անում։ Հմտարանը մշակույթի հետ անմիջական առնչություն չունի, բայց մասնակիցներին արդիական գիտելիքներ է փոխանցում՝ մեդիագրագիտություն, մասնագիտական կողմնորոշում, ֆինանսական գրագիտություն, առաջին բուժօգնություն, քաղպաշտպանություն, լեռնային անվտանգության։ 4-րդ բաղադրիչի նպատակն է մշակութային միջոցառումները հասանելի դարձնել համայնքներում, համերգներ, ցուցահանդեսներ, արվեստի գործիչների հետ հանդիպումներ կազմակերպել։

Լուսանկարը` Մեդիամաքսի

Ծրագիրն անվճար է, անվճար են նաեւ անհրաժեշտ բոլոր նյութերը։ Տարիքային սահմանափակում չկա։ Թագուհի Գեւորգյանը դպրոցում գերմաներենի ուսուցչուհի է, ասեղնագործության դասերին՝ աշակերտ։

Թագուհի Գեւորգյանը Թագուհի Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքսի

«Էսօր դասից վազելով հասել եմ տուն ու եկել էստեղ, որ չուշանամ, էստեղից էլ գնալու եմ օնլայն դասերի։ Հոգնում եմ, բայց ասեղնագործությամբ փորձում եմ հոգնածությունս անցկացնել, հաճույք եմ ստանում։ Ասեղնագործելու համար լավ հիշողություն է պետք։ Հենց հասնում եմ տուն, միանգամից նստում, գործում եմ, որ չմոռանամ։ Եթե մոռացած եմ լինում, էնքան եմ քանդում-գործում, մինչեւ ստացվում է։

 

Կուզեմ, որ հայ աղջիկները սովորեն՝ իրենց մշակույթը պահպանելու, սերնդեսերունդ փոխանցելու համար։ Բացի այդ, ինչպես ասվում է «Անահիտ» հեքիաթում, «աշխատանքը ոսկե բիլազուկ է», գուցե վաղը քեզ հաց ու ջուր տա»։

Լուսանկարը` Մեդիամաքսի

Արվեստարանը վարում է ասեղնագործության ոլորտում ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանը։ Ասում է՝ սկզբի համար Մարաշի ասեղնագործությունն են ընտրել, որովհետեւ ավելի հեշտ է։ Երբ հմտանան, այլ շրջանների կարն էլ կուսումնասիրեն։

 

«Բոլորիս պարտքն է նպաստել արհեստների ճյուղերի, ոչ նյութական արժեքների պահպանմանը, հանրահռչակմանը, տարածմանը։ Ամեն մեկս մեր՝ տարիներով եկած ժառանգության կրող սյունն ենք։ Սովորելուց բացի, պիտի մտցնենք մեր կենցաղ, կիրառենք որտեղ հնարավոր է՝ հագուստ, սփռոց, բարձի երես»։

Լուսանկարը` Մեդիամաքսի

Մասնագետները ամեն շաբաթ Երեւանից հասնում են սահմանամերձ Խաչիկ։ Երբ ծրագիրը նոր էր մեկնարկել, կավագործության եւ ասեղնագործության արվեստարանները վարում էին «Իրական դպրոցի» ուսանողները։ Սա հետաքրքիր փորձառություն էր թե՛ նրանց, թե՛ գյուղի երեխաների համար։ Ու թեեւ հիմա ծրագրում միայն մասնագետներ են ընդգրկված, բայց ուսանողները Խաչիկը չեն մոռանում։

Լուսանկարը` Մեդիամաքսի

«Սկզբում տարիքը խնդիր էր, որովհետեւ մեծերի խմբում մեր հասակակիցներն էին։ Դա առավելություն էր, որովհետեւ նրանց լավ էինք հասկանում, բայց որպես ուսուցիչ նրանց դիմաց կանգնելը դժվար էր։ Բայց դա կարճ ընթացք էր, հետո շփումներն ավելի ընկերական էին, իրարից սովորում էինք։ 2 ամիս եմ կավագործություն դասավանդել, բայց առիթի դեպքում գալիս եմ, որ իրենց տեսնեմ, նաեւ էս միջավայրն եմ կարոտում»,-ասում է  17-ամյա Գայանեն, որին նախկին աշակերտները մինչեւ հիմա «ընկեր»-ով են դիմում։

Գայանե Ղազարյանը Գայանե Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքսի

Կավագործության դասասենյակի պահարաններին դեռ չթրծված, իսկ պատերին արդեն գունավորած, պատրաստի գործերն են։ Կավով հետաքրքրվողներն ավելի շատ են, հիմնականում՝ դպրոցականներ։

 

Քանդակագործ Արթուր Գրիգորյանը Խաչիկից բացի դասավանդում է նաեւ Երեւանում, Արմավիրում։ Ասում է՝ գյուղաբնակ ու Երեւանում ապրող երեխաների երեւակայությունը, նյութի հետ աշխատելու հմտությունները շատ տարբեր են։

Լուսանկարը` Մեդիամաքսի

«Երեւանում երեխաներն ամեն ինչ տեսել են, անկախ նրանից՝ կավի հետ աշխատել են, թե՝ չէ, կավը տալիս ես իրենց ձեռքը, շատ տարբեր բաներ են կարողանում պատկերացնել, նյութականացնել։ Էստեղի ու Երեւանի երեխաների միջեւ տարբերությունը շատ մեծ է, էստեղ երեխաները շատ քիչ են շփվում։ Կավը տալիս ես, վերցնում ու քեզ հարցնում են՝ ի՞նչ անեմ»։

Լուսանկարը` Մեդիամաքսի

«Սկզբում չգիտեի՝ կավագործությունն ինչ ա, բայց ինձ թվաց, որ հետաքրքիր կլինի, դրա համար եկա։ Սովորեցինք գրտնակել, տրորել կավը, հետո գնալով դժվարացավ, բայց դուրս գալու մասին չեմ մտածել։ Ինձ դուր է գալիս տարբեր բաներ սովորել, հետաքրքիր է, լավ ժամանակ ենք անցկացնում»,-ասում է 9-ամյա Անին։

 

«Ինձ մեկն ասել էր, որ կավը պլաստիլինի նման է,  տարբեր բաներ ենք սարքելու։ Եկա, աշխատեցի, հետաքրքիր եղավ։ Հիմա ավելի հավես ա, որովհետեւ նոր գործիքները բերեցին՝ ֆորմաներ, բիզեր»,-ասում է Մերին։

Լուսանկարը` Մեդիամաքսի

Մայրը՝ Անահիտը, միջամտում է, ասում է՝ Մերիին նախանձելով՝ ինքն էլ  կավագործության մեծերի խմբում է ընդգրկվել։ Մյուս աղջկա հետ էլ երգի է գնում։

 

«Տան գործերից մի բան կարող է կիսատ թողնենք, բայց առաջինը՝ էստեղ ենք գալիս։ Շատ հավես է, ոնց որ կյանքի մի ուրիշ փուլ ենք մտել։ Տան գործեր, տնային տնտեսուհի վիճակը միշտ էլ կա, բայց սա մի ուրիշ բան է»։

Անի Ղազարյանը Անի Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքսի

«Ուրիշ բանը» Անի Ղազարյանի դեպքում կոնկրետ անուն ունի՝ երազանքի իրականացում։

 

«Կավով զբաղվել եմ ուսանողական տարիներին՝ ընդամենը մի կիսամյակ, ու կարծես՝ էդ հաճույքը կիսատ մնացած լիներ։ 32 տարեկանում հնարավորություն ընձեռվեց  շարունակել պատանեկությանս երազանքը։ Սկզբում սիրողական էի գալիս, հետո հասկացա, որ սա իմ սիրած գործն է, որով կարող եմ զբաղվել»։

 

Անին փորձաշրջանում է, շուտով ստանձնելու է Խաչիկում «Արեւ է ելել» ծրագրի մշակութային կառավարչի պարտականությունը։

Նարէ Բեջանյանը Նարէ Բեջանյանը

Լուսանկարը` Մեդիամաքսի

««Կայթ»-ի ակտիվ մասնակցությունը ծրագրին տեւելու է 3 տարի, որից հետո շարունակայնությունն ամբողջովին փոխանցելու ենք համայնքին՝ արդեն ստանձնելով ծրագրի մենթորությունը։ Դասավանդողները յուրքանչյուր արվեստարանից ընտրելու են լավ արդյունքներ ցուցաբերած սաների, նրանց հետ լրացուցիչ աշխատելու են, վերապատրաստելու, զուգահեռ դասավանդելու են, հետո դասավանդումն ամբողջովին հանձնվելու է համայնքաբնակներին։ Մենք համաձայնություն ունենք Արենիի համայնքապետարանի հետ, որ այս վերապատրաստված մասնագետները դառնալու են համայնքապետարանի հաստիքային աշխատողներ եւ վարձատրվելու են համայնքապետարանից»,-ասում է Նարէ Բեջանյանը

Լուսանկարը` Մեդիամաքսի

«Կայթ» մշակութային հանգույցը «Արեւ է ելել» ծրագիրն իրականացնում է համակիրների, գաղափարակից մարդկանց աջակցությամբ։ 2022-ի նոյեմբերից մինչեւ հիմա 50 հազար դոլարի ներդրում է արվել։ Կես տարվա ընթացքում ծրագրի որեւէ բաղադրիչին մասնակցել է Խաչիկ համայնքի 400 բնակիչ։

 

Ծրագրի հեղինակները հույս ունեն, որ կկարողանան «Արեւ է ելել»-ը նաեւ այլ համայնքներ տանել։

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին