«Արեւածագ Արցախում» նախագիծը շարունակվում է - Mediamax.am

exclusive
3463 դիտում

«Արեւածագ Արցախում» նախագիծը շարունակվում է


Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Շեկյանը
Հայկ Շեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Արեւածագ Արցախում»

Հայկ Շեկյանը
Հայկ Շեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Արեւածագ Արցախում»

Հայկ Շեկյանը
Հայկ Շեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Արեւածագ Արցախում»

Լուսանկարը` «Արեւածագ Արցախում»

Հայկ Շեկյանը
Հայկ Շեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Արեւածագ Արցախում»

Լուսանկարը` «Արեւածագ Արցախում»


2022թ. դեկտեմբերից շարունակվող Արցախի շրջափակման եւ էներգետիկ ահաբեկչության վտանգը առավել քան կանխատեսելի էր: Արցախում օր առաջ էներգետիկ անկախություն ապահովելու նպատակով դեռեւս 2022 թվականի ապրիլից «Shtigen Group» ընկերությունը մեկնարկել էր «Արեւածագ Արցախում» նախագիծը։

 

Այսօր Արցախի մի շարք հաստատություններ եւ տնային տնտեսություններ էներգետիկ ահաբեկչության պայմաններում ապահովված են տաք ջրով եւ էլեկտրաէներգիայով ծրագրի շրջանակում մինչեւ շրջափակումը տեղադրված արեւային ջրատաքացուցիչների եւ արեւային կայանների շնորհիվ:

 

2022 թվականին իրականացված աշխատանքների եւ ծրագրի շարունակականության մասին Մեդիամաքսը զրուցել է «Shtigen Group»-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի հետ:

«Շրջափակումը չի փոխել մեր մտադրությունները»

 

Հետպատերազմյան առաջին տարում տարատեսակ մտատանջումներ ունեինք, փորձում էինք այնպիսի ծրագրերով հանդես գալ, որոնք օգտակար եւ հուսադրող կլինեն, բայց միեւնույն ժամանակ չեն լինի զուտ օգնության վրա հիմնված ու կունենան որոշակի մուլտիպլիկատիվ ազդեցություն:

 

Երեւի թե 2022 թվականի ամենակարեւոր ձեռքբերումը մեզ համար այն էր, որ կարողացանք հասկանալ՝ իրականում ինչ է պետք անել եւ ինչպես, ու անցանք կատարման ակտիվ շրջանին: Ցավոք, այնպես ստացվեց, որ ճանապարհը փակվեց հենց այն ժամանակ, երբ մեծ քանակությամբ մասնագետներ եւ ապրանքներ արդեն Արցախի ճանապարհին էին: Թեեւ սարքավորումները տեղ հասցնելու հնարավորությունը ժամանակավորապես վերացել է, սակայն մենք մեր մտադրություններից հետ չենք կանգնել: Այն համակարգերը, որոնք նախատեսել էինք ուղարկել Արցախ, շարունակում են պահեստավորված մնալ Գորիսի մերձակայքում, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում տեղափոխենք Արցախ:

 

Հայկ Շեկյանը Հայկ Շեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

 

Չնայած շրջափակմանը՝ որոշակի աշխատանքներ, միեւնույն է, կարողանում ենք շարունակել: Փորձում ենք ոչ միայն պահպանել, այլեւ զարգացնել Արցախում «Shtigen Group»-ի գրասենյակը, եւ այս պահին էլ թափուր աշխատատեղերի համար համապատասխան մասնագետների ենք փնտրում:

 

Նոր գործընկերներ = նոր արեւայնացված հաստատություններ

 

2022 թվականի ընթացքում մեզ միացան մի շարք նվիրատուներ: Դրանց շարքում է Հայ օգնության միությունը, որի նվիրատուների ջանքերով Արցախի 100-ից ավելի տներ ձեռք բերեցին արեւային ջրատաքացուցիչ համակարգեր: Հիմա, շրջափակման պայմաններում այս ընտանիքներն ունեն մշտական անվճար տաք ջուր:

 

2022-ին արեւային ջրատաքացուցիչներով եւ արեւային կայանով համալրվեց նաեւ «Արեւիկ» մանկական բուժմիավորումը, որը Ստեփանակերտի միակ մանկական հիվանդանոցն է: Սա կրիտիկական նշանակության հարց էր, որովհետեւ տաք ջրի խնդրի վերացման շնորհիվ բուժհաստատությունը կարողանում է անգամ շրջափակման պայմաններում հոգ տանել բուժման կարիք ունեցող երեխաների մասին:

 

Լուսանկարը` «Արեւածագ Արցախում»

 

 

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում արեւային ջրատաքացուցիչներ տեղադրվել էին դեռեւս 2021 թվականից՝ դրանով լուծելով ամբողջ կենտրոնի տաք ջրի հարցը: Այնտեղ վերականգնողական բուժում են ստանում նաեւ պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք: Կենտրոնում առկա է լողավազան, որը մշտապես պետք է տաքացվի, եւ եթե տաք ջուր չլիներ, փաստացի, կենտրոնը չէր կարողանա գործել: Թե´ նախորդ տարվա մարտ ամսի, եւ թե´ դեկտեմբերից շարունակվող էներգետիկ ահաբեկչության պայմաններում կենտրոնի բուժառուները եւ իրենց ընտանիքների բոլոր անդամները հնարավորություն ունեն այնտեղ լոգանք ընդունելու:

 

Ծրագրին միացել են նաեւ սփյուռքահայ շատ հայրենակիցներ, որոնց շնորհիվ 3 տասնյակից ավելի ընտանիքներ ձեռք են բերել ջրատաքացուցիչներ ոչ միայն Ստեփանակերտում, այլեւ Արցախի վարչական մյուս շրջաններում:

 

Հայկ Շեկյանը Հայկ Շեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

 

«Վիվա» բարեգործական հիմնադրամի հետ վերջերս եւս հուշագիր կնքեցինք, որով իրենք միացան համահայկական դրամահավաքին: Նախագծին վստահություն հայտնած առաջին գործընկերներից էր նաեւ «Սահման» ՀԿ-ն, որը տրամադրեց նաեւ իր դրամահավաքի հարթակը:

 

Telcell-ի հետ համագործակցության շրջանակում հնարավոր դարձավ «Արեւածագ Արցախում» նախագծին նվիրատվություն կատարել նաեւ Telcell տերմինալներով եւ Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով։

 

Շրջափակման պայմաններում հուսադրող լուրը

 

Ամանորին ընդառաջ Telcell-ը դարձավ նաեւ մեր նվիրատուներից մեկը՝ Ամանորի կորպորատիվ նվերների փոխարեն աջակցելով Մարտունու արհեստագործական ուսումնարանի արեւայնացման ծրագրին: Ցավոք, հենց այս ծրագիրն էր, որ հետաձգվեց ճանապարհի փակման պատճառով:

 

Լուսանկարը` «Արեւածագ Արցախում»

 

 

Այս ծրագրի շրջանակում ուսումնարանում նախատեսում ենք նաեւ հիբրիդային կայան տեղադրել, որպեսզի այն ընդհանուր ցանցից որոշակիորեն անկախ լինի, այսինքն՝ եթե անգամ ցանցն անջատվի ու հոսանք չլինի, այնտեղ կուտակիչ մարտկոցների շնորհիվ որոշ ժամանակ դեռ կունենան էլեկտրաէներգիա:

 

Շատ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ ծրագիրն իրականացվում է ուսումնական կենտրոնում, որովհետեւ այնտեղի ուսանողները տեսնելու են դա, սովորելու են, եւ հետո իրենք են այդ գիտելիքը տարածելու ամբողջ Արցախով, եւ հույս ունենք, նաեւ Արցախից դուրս:

 

Հայկ Շեկյանը Հայկ Շեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

 

Շրջափակումից հետո շատ քիչ ընկերություններ եւ անձինք էին պատրաստ որեւէ բան անել Արցախում, իսկ մենք փաստացի հենց այդ ժամանակ հայտարարեցինք Մարտունու ուսումնարանի արեւայնացման ծրագրի մասին: Այն, որ հայրենակիցները պատրաստակամությունն են հայտնում մշուշոտ ապագայով բնակավայրի համար նման խոշոր ներդրում կատարելու, հուսադրող լուր էր եւ մեծ ոգեւորություն առաջացրեց: Եվ հենց նաեւ մարդկանց թեւութիկունք տալու, հուսալքությունը հաղթահարելու իմաստով ծրագիրն էական նշանակություն ունի:

 

Շրջափակման դասերը

 

Շրջափակումը թույլ տվեց հասկանալ, որ խնդիրը շատ ավելի սուր է քաղաքային միջավայրում: Ուրախ ենք, որ մեր նվիրատուները եւս եկան այդ ընկալմանը: Չգիտես ինչու, բոլորն ուզում էին մի հեռավոր գյուղում մի լավ բան անել՝ չհասկանալով եւ իրենց մաշկի վրա զգացած չլինելով, թե ինչ է նշանակում շրջափակում: Երբ մարդը քաղաքի շենքի որեւէ հարկում գտնվող իր բնակարանում զրկված է ջրամատակարարումից, գազամատակարարումից, հոսանքից, ապա նա ոչինչ չի կարող անել, կարծես պարալիզացված լինի: Մինչդեռ այլ է այն մարդու պարագան, որն ապրում է գյուղի իր տանը, կարող է մոտակա աղբյուրից ջուր բերել, մի քիչ փայտ բերել, վառարանը վառել եւ այդ հարցերը լուծել:

 

Լուսանկարը` «Արեւածագ Արցախում»

 

 

Նկատում ենք, որ իրական խնդիրը տեսնելուց հետո մարդիկ սկսել են էլ ավելի կարեւորել ծրագիրը: Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ, արդյունքները տեսնելով, սկսում են միանալ ծրագրին, ինչը մեզ շատ ոգեւորում է:

 

Առաջնահերթությունն ամբողջ Արցախն է

 

Ծրագրի առաջնային նպատակն է Արցախի բոլոր տնային տնտեսություններում ապահովել տաք ջուր: Բնականաբար, չենք սահմանափակվում միայն արեւային ջրատաքացուցիչ համակարգերով, որոնց տեղակայումն ի սկզբանե նախատեսել էինք «Արեւածագ Արցախում» ծրագրի  շրջանակում: Ծրագրել ենք տեղադրել նաեւ նոր տեսակի սարքավորումներ, որոնք ի վիճակի են տնային տնտեսություններին, միկրոբիզնեսներին որոշակի քանակությամբ էլեկտրաէներգիայի անխափան սնուցում ապահովել: Խոսքը սոլար գեներատորների մասին է, որոնք իրենցից ներկայացնում են արեւային փոքրիկ վահանակ եւ կոմպակտ մարտկոց: Դրանք հեշտ է տեղափոխել եւ էլեկտրաէներգիա ունենալ անգամ սարերում: Էլեկտրաէներգիայի եւ գազի անջատումների փորձը ցույց տվեց, որ դրանք պահանջված համակարգեր են եւ կիրառելի են թե´ կենցաղային, թե´ քաղաքացիական, եւ´ թե պաշտպանական ու արտակարգ իրավիճակներում:

 

Ձգտելու ենք այդ փոքրիկ կուտակիչ կայանները տարածել Արցախով մեկ, որովհետեւ դրանք կարող են էականորեն նվազեցնել հոսանքազրկումներից եւ գազի մատակարարման անջատումներից առաջացած շոկը. մարդիկ կկարողանան լիցքավորել իրենց հեռախոսները, լուծել կենցաղային փոքր խնդիրներ եւ այլն:

Լուսանկարը` «Արեւածագ Արցախում»

 

 

Աշխատում ենք դինամիկ լինել եւ ծրագրի իրականացման առաջնահերթություններում հիմնվել առկա կարիքների վրա: Քանի որ մեր նպատակն է 1-2 տարվա ընթացքում լուծել Արցախի էներգետիկ անկախության հարցն ամբողջությամբ, մեզ համար թիրախային են բոլոր շրջանները:

 

Ճանապարհը բացվելուն պես մեծ թափով սկսելու ենք աշխատանքները: Առաջնայինը ջրատաքացուցիչ համակարգերի ներդնումն է, իսկ հաջորդիվ կլինեն ֆոտովոլտային կայաններն իրենց տարբեր տեսակներով:

 

Անզորության թմբիրից դուրս գալու ճանապարհը

 

Այս պայքարը շարունակվելու է եւ մենք պատրաստ ենք երկար պայքարել, եւ կարծում եմ, որ նմանատիպ խնդիրներում միայն այսպես կարելի է հաղթանակի հասնել:

 

Արցախի ապագան միայն Արցախինը չէ, դա հայ ազգի ապագան է: Եթե դու այսօր մեկ դոլար չես նվիրաբերում, կամ Արցախի թեմայով չես կիսվում քո արտասահմանցի ընկերոջ հետ, խնդրի մասին չես բարձրաձայնում, ապա, մեծ հաշվով, հարցականի տակ ես դնում ազգի ապագան:

 

Հայկ Շեկյանը Հայկ Շեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

 

Շատ կուզենայի, որ մեր նվիրատուները անգամ 1 դոլար նվիրաբերելիս մտածեին նաեւ մեկ անգամ այցելելու, տեր կանգնելու մասին: Կարծում եմ, որ պարզապես աչքերը փակ նվիրաբերելը վաղ թե ուշ հիասթափություն է առաջացնում մարդու մոտ: Հաղորդակից դառնալով՝ մարդն ինքն իր համար կարողանում է հասկանալ՝ արդյոք ճի՞շտ է վարում, թե՞ սխալ:

 

Մենք նաեւ չենք ցանկանում, որ մարդիկ արեւային համակարգերը ստանան պարզապես որպես նվեր: Մեզ համար կարեւոր է փոխել զուտ օգնություն ստացողի մոտեցումը, ուստի փորձում ենք այնպիսի մեխանիզմ առաջարկել, որ նրանք եւս կարողանան իրենց ներդրումն ունենալ ծրագրի հետագա իրականացման գործում:

 

Լուսանկարը` «Արեւածագ Արցախում»

 

 

Սա համազգային համախմբմանն ուղղված նախագիծ է, որի մասը կարելի է դառնալ ոչ միայն ֆինանսական միջոցներ փոխանցելով, այլ նաեւ նախաձեռնության մասին պատմելով, այն հանրայնացնելով: Նախագիծը չի հետապնդում որեւէ կոմերցիոն շահ, ուստի կարող է իր շուրջը համախմբել հայությանը: Երբեմն, ավելի հեշտ է տրվում ինքներս մեզ անզոր կոչելը՝ իրավիճակը փոխելու համար մի փոքր ջանք գործադրելու փոխարեն: «Արեւածագ Արցախում» ծրագիրը նաեւ գործելու որոշակի ճանապարհ է ցույց տալիս եւ կարող է հանել մեզ անզորության թմբիրից:

 

«Արեւածագ Արցախում» նախագծին կարող եք նվիրատվություն կատարել՝

«Սահման» ՀԿ-ի հանգանակությունների հարթակի միջոցով՝ «Նվիրատվության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն» դաշտում նշելով «Արեւածագ Արցախում». https://bit.ly/3FrMwXB

 

Telcell տերմինալներով եւ առցանց դրամապանակով. https://bit.ly/3j52Ohw

Patreon-ի միջոցով. https://bit.ly/3HIGfJM

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին