Երեւան: Մեդիամաքս: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան Լաչինի ճանապարհից:
«Ադրբեջանցիներն ովքե՞ր են, որ մեզ թույլ տան կամ թույլ չտան այդ ճանապարհով անցնել: Մինչեւ մենք չհասկանանք, որ միայն մենք պիտի իրավունք ունենանք այդ ճանապարհն օգտագործել՝ թեկուզ խաղաղապահների ապահովմամբ, ոչինչ չի փոխվելու: Եթե նրանք այդ հնարավորությունը ստանան, էլ չենք կարող կանգնեցնել նրանց»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: