Դբա Վանաձորի փամփթրեք՝ հեծանիվ քշելու - Mediamax.am

exclusive
2853 դիտում

Դբա Վանաձորի փամփթրեք՝ հեծանիվ քշելու


Լուսանկարը` «Բու» լեռնահեծնվային պարկի

Լուսանկարը` «Բու» լեռնահեծնվային պարկի

Լուսանկարը` «Բու» լեռնահեծնվային պարկի

Լուսանկարը` «Բու» լեռնահեծնվային պարկի

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` «Բու» լեռնահեծնվային պարկի

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Էմմա Պետրոսյանը
Էմմա Պետրոսյանը

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս


Վանաձորի կենտրոնից ոչ հեռու, բայց քաղաքային եռուզեռից կտրված անտառային հատվածում բացվել է Հայաստանում առաջին հեծանվային մարզահրապարակը, կամ, ինչպես կասեն հեծանվասպորտի սիրահաները՝ առաջին փամփթրեքը։

 

«Բու» լեռնահեծնվային պարկում՝ Boo mountain bike park, կարելի է անվճար հեծանիվ քշել, նորաբաց սրճարանում վայելել քաղաքի համայնապատկերը, խոսել «հեծանվային» թեմաներից, մասնակցել լեռնահեծանվային տուրերի:

Լուսանկարը` «Բու» լեռնահեծնվային պարկի

Երեւանում ապրելով՝ Էմմա Պետրոսյանն ու Վաղինակ Կարապետյանը վաղուց երազում էին լեռնահեծանվային պարկի մասին: Սովորություն ունեին՝ երբ մայրաքաղաքի աղմուկից հոգնում էին, հեծանիվները վերցնում ու գնում էին մարզերը բացահայտելու: Մի օր էլ Էմման որոշեց իր գաղափարը զարգացնելու համար «Էկոլաբ» հիմնադրամի՝ նախագծերի ղեկավարների թրեյնինգին մասնակցել, որն անցկացվում էր Վանաձորում: Հետո հիմնադրամից Էմմային առաջարկեցին նախագիծն իրականացնել հենց Վանաձորում:

Էմմա Պետրոսյանը Էմմա Պետրոսյանը

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

«Ես Վանաձորի մասին պատկերացում չունեի, անգամ Վայոց Ձորի հետ էի շփոթում,  եւ գաղափար չունեի, որ էստեղ անտառ կա: Բայց շատ հավանեցինք, եկանք ու մնացինք: Հետո սկսեցի բացահայտել լավ կողմերը, որ, օրինակ, Վրաստանին շատ մոտ է, որ գնացքն է աշխատում, որը, հուսով եմ, մի օր ճեպընթաց կդառնա, որ մոտ է Երեւանին, Գյումրիին, Դիլիջանին, միջքաղաքային ճանապարհները լավն են: Բայց քաղաքը պասիվ է, հետաքրքրություն չկա, եւ մտածեցինք, որ մեր գաղափարը քաղաքի համար լավ նորություն կլինի»,- պատմում է Էմման:

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Բացեցին «Բու լեռնահեծանվային պարկ» զբոսաշրջության զարգացման ՀԿ-ն, սկսեցին հաշվարկներ, նախագծեր, ճարտարապետական էսքիզներ անել: Համայնքապետարանը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման համար անտառամերձ հատվածում հողատարածք հատկացրեց: Էմման ասում է, որ Հայաստանում շատ դժվար է սեփական նախագծերի համար պետական աջակցություն ստանալ, այդ պատճառով իրենք միջազգային դոնորների դիմեցին:

Լուսանկարը` «Բու» լեռնահեծնվային պարկի

Առաջին գումարով, որ ստացան ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից, շենք ու հեծանվային արահետներ կառուցեցին, սկսեցին լեռնահեծանվային տուրեր կազմակերպել: Հետո անցան ավելի մեծ երազանքների՝ հեծանվային մարզահրապարակի կառուցմանը: Սա ե՛ւ ֆինանսապես, ե՛ւ տեխնիկապես ավելի բարդ էր: Էմման ասում է՝ բախտը ժպտացել է իրենց. մարզահրապարակը կառուցել է աշխարհահռչակ շվեյցարական «Վելոսըլյուշն» ընկերությունը՝ սեփական եւ «Բու»-ի միջոցներով, նաեւ՝ ԵՄ-ն բիզնեսի համար ծրագրի» համաֆինանսավորմամբ, որն իրականացնում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):

Լուսանկարը` «Բու» լեռնահեծնվային պարկի

«Արահետների կառուցումն ամենաբարդն է: Ուսումնասիրում ենք միջազգային փորձը, միջազգային փորձագետներ ենք ներգրավում: Մեր ամբողջ նախագիծը  հեծանիվ քշելու եւ բնությունը վայելելու համար է, բայց արահետներ սարքելուն նախորդում են շինարարական բարդ եւ շատ լուրջ պրոցեսներ՝ անտառում քայլել, ուսումնասիրել հողը, բուսականությունը:

 

Ընտրել ենք Վանաձորը, որովհետեւ էստեղ արգելավայր եւ արգելոցներ չկան, արահետներ սարքելը չի խաթարի բնական էկոհամակարգը: Կան երկրներ, որտեղ էկոտուրիզմի, արկածային տուրիզմի զարգացմանը զուգահեռ էկոհամակարգի հետ կապված դժվարություններ են առաջանում: Դրա համար խուսափեցինք գնալ «Դիլիջան» ազգային պարկ կամ վայրեր, որտեղ տուրիստական հոսքեր կան: Շատերը հակառակն են անում, որ շատ եկամուտ ստանան, բայց դա կարճաժամկետ եւ ոչ գիտակից ու գրագետ մոտեցում է», - ասում է Էմման:

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Թեեւ լեռնահեծանվային պարկը բացվել է 2022թ. հոկտեմբերի 1-ին, բայց «Բու»-ի մասին լուրերն արդեն տարածվել են ու Վանաձոր բերել հայ եւ օտարազգի զբոսաշրջիկների: Պարկ այցելում են նաեւ վանաձորցիները, բայց նրանց հեծանիվից առավել հետաքրքրում է, թե ինչ է կատարվում նախկին պիրոներական պալատի լքված շենքի հարեւանությամբ, որը 1990-ականներից հայտնի էր որպես «հարցեր լուծելու» վայր:

Լուսանկարը` «Բու» լեռնահեծնվային պարկի

«Հեծանվահրապարակը նորություն է տարածաշրջանում՝ թե՛ Վրաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում: Մարդիկ, որ երբեք չեն եղել Վանաձորում, հատուկ հեծանիվ քշելու համար գալիս են Երեւանից, ռուսներ են շատ գալիս՝ տեղաբնակ ու մայրաքաղաքից, կողքի քաղաքներից են այցելում, նախագծերի մենեջերներ են գալիս, որովհետեւ որպես նախագիծ՝ սա իրենց հետաքրքիր է. լրիվ նորություն է, հյուրանոց կամ ուտելու տեղ չի, սպորտային է ու մասսայական: Գալիս են նաեւ տեղացիներ»:

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Փամփթրեքն անվճար է, գործում է ամեն օր, բայց հիմնական ակտիվությունը հանգստյան օրերին է, երբ բաց է նաեւ սրճարանը: Այստեղ կարելի է սուրճ խմել, կրեպ, ցուրտ օրերին նաեւ ապուրներ ճաշակել: Հածանիվ վարձակալելու համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով: Մինչեւ մեկ ժամը 2500-3000 դրամ է, տրամադրում են նաեւ 3-6 տարեկան երեխաների համար հատուկ balance bike-եր: Կարելի է սեփական հեծանվով գալ, բայց սաղավարտ ունենալը կամ վարձակալելը պարտադիր է: Ժամանակ առ ժամանակ սկսնակների համար հեծանիվ քշելու անվճար դասեր են անում: Մարզահրապարակը նախատեսված է նաեւ սկուտեր, սքեյթ կամ անվավոր չմուշկներ քշելու համար, բայց առայժմ նախապատվությունը տալիս են հեծանվին:

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

«Շաբաթ-կիրակի նաեւ տուրեր ենք կազմակերպում: Հեծանվային արահետ ենք նախագծել, որն անտառի միջով տանում է դեպի հին, խորհրդային լքված «Արտեկ» ճամբար: Դա մեզ համար Վանաձորի տեսարժան վայրերից մեկն է: Ճանապարհը շատ գեղեցիկ է: Գնում ենք մոտ 40 րոպե եւ 20 րոպե վերադառնում, մոտ 3 կմ է:

 

Սա շատ հավես սպորտաձեւ է՝ հեծանվով գնալ, պայքարել, հոգնել, մկանները ձգել: Դժվար չէ, ուղղակի պետք է առողջական վիճակդ ուսումնասիրես՝ սրտի աշխատանք, ճնշում, որպեսզի կարողանաս լեռնային կլիմային հարմարվել»:

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Էմման ասում է՝ հեծանվի սիրահարների համար եղանակային պայմանները խոչընդոտ չեն: Ձմեռային հաստ անվադողերով հեծանիվներ էլ ունեն: Մտածում են ձնագնացներով քայլարշավային տուրեր անել, իրենց նոր գաղափարի համար նույնիսկ անուն են որոշել՝ «Hike and soup»:

 

Էմման հուսով է՝ իրենց նախագիծը կնպաստի, որ այլ մարզերում էլ հեծանվային լեռնագնացության ծրագրեր իրականացվեն: Միջազգային փորձը վկայակոչելով՝ ասում է, որ «մեռնող» քաղաքներում լեռները զարգացման շատ լավ ներուժ ունեն: Ճիշտ օգտագործելու դեպքում՝ զբոսաշրջությունը կարող է եկամտի լավ աղբյուր դառնալ:

Լուսանկարը` Վահե Հարությույան/Մեդիամաքս

Իրենք պատրաստվում են քաղաքապետարան դիմել տարածքը մեծացնելու համար:

 

«Նախագծով նախատեսված է նոր լեռնային արահետներ կառուցել, պետք է ցանց ստեղծենք: Այս նախագիծը վերջ չունի, անընդհատ աճում, զարգանում, փոփոխվում է: Ուզում ենք՝ Հայաստանը լեռնահեծանվորդների համար միջազգային ճանաչում ունեցող վայր դառնա»:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Վահե Հարությունյանի եւ  «Բու» լեռնահեծնվային պարկի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին