Ֆուտբոլ խաղալ փակ աչքերով` լսողությամբ - Mediamax.am

exclusive
2474 դիտում

Ֆուտբոլ խաղալ փակ աչքերով` լսողությամբ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արփինե Արզումանյանը եւ Վրեժ Մանուկյանը
Արփինե Արզումանյանը եւ Վրեժ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վրեժ Մանուկյանը
Վրեժ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ձայնարկիչով գնդակ, փակած աչքեր, «վոյ» բացականչություն. սրանք կույր ֆուտբոլի ամենակարեւոր պահանջներն են: Պարալիմպիկ այս սպորտաձեւը տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող անձանց համար է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում կույր ֆուտբոլով սկսել են զբաղվել 2019 թվականից: Սպորտաձեւը դեռ մեծ տարածում չունի, թիմում առայժմ տարբեր տարիքի ու սեռի 9 մարզիկ է, որոնք շաբաթը երկու օր մարզվում են Ֆուտբոլի ակադեմիայում:

 

«Չունենք շատ մարզիկներ, որպեսզի տղաների եւ աղջիկների առանձին թիմեր կազմենք: Դժվար է ներգրավելը, որովհետեւ մտածելակերպ կա՝ եթե հաշմանդամության խնդիր ունես, ոչ մեկին պետք չես: Մենք փորձում ենք կոտրել այդ կարծրատիպը: Այստեղ գտնվող մարզիկներն իրենց կյանքում շատ դժվարություններ են հաղթահարել եւ փորձում են ոգեւորել նաեւ իրենց կողքի մարդկանց՝ եթե չեք տեսնում, չի նշանակում, որ կյանքը դրանով սահմանափակվում է», - ասում է Հայաստանի կույր ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արփինե Արզումանյանը:

Արփինե Արզումանյանը եւ Վրեժ Մանուկյանը Արփինե Արզումանյանը եւ Վրեժ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա ինքն էլ այս ընթացքում շատ դժվարություններ է հաղթահարել: Ֆուտբոլում փորձառու է. մինչեւ 18 տարեկանների կանանց հավաքականի մարզչի օգնականն է, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի կանանց թիմի գլխավոր մարզիչը: Բայց տեսողության խանգարումներ ունեցող մարզիկների հետ աշխատանքը բոլորովին այլ փորձառություն է:

 

«Հեշտ է տեսնող աղջիկներին բացատրել՝ ինչ եմ պահանջում. ցույց տալը բավարար է, որ տեսնեն ու կատարեն: Իսկ այստեղ շատ համբերություն է պետք, որովհետեւ հաճախ նույնիսկ անհատական մոտեցման դեպքում մարզիկը, հնարավոր է, չընկալի, թե ինչ ես ուզում: Պետք է մոտենանք, ցույց տանք, օրինակ, ինչպես հարվածի, ուր վազի: Այս գործում մեծ համբերություն ու սեր է պետք, պետք է շատ-շատ սիրենք էս մարդկանց»,-ասում է Արփինեն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կույր ֆուտբոլ խաղում են 30 մ երկարություն ու 24 մ լայնություն ունեցող խաղադաշտում, որի եզրերին միջին բարձրության պատնեշներ են դրվում, որ մարզիկները կարողանան տարածքում կողմնորոշվել: Քանի որ մասնակիցները տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ ունեն, հավասարություն ապահովելու համար բոլորի աչքերը փակ են հատուկ ակնոցներով:

Լուսանկարը` Մեդիամաքս

-Վո~յ,-բղավում է Ալլան:

 

Վրեժը, լսողությունը լարելով, փորձում է միաժամանակ որսալ խաղընկերոջ ու գնդակի ձայների ուղղությունը:

 

Կույր ֆուտբոլում լսողությունը մարզիկի ամենամեծ «օգնականն» է: «Վոյ» բացականչության շնորհիվ խաղընկերները գտնում են միմյանց ու խուսափում վնասվածքներից: Ֆուտբոլիստները գնդակին հետեւում են դրա մեջ տեղադրված ձայնարկիչի շնորհիվ: Մրցակցի դարպասի հետեւում թիմերից յուրաքանչյուրը մի տեսնող օգնական ունի, որն անկյունային, տուգանային կամ 11- մետրանոց հարվածների ժամանակ երկաթով խփում է դարպասի ձողերին՝ մարզիկին հուշելու համար, թե որ ուղղությամբ պետք է հարվածի:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Լսողություն, ուշադրություն, կենտրոնացում. այս երեքի վրա է հիմնած խաղը, հատկապես՝ լսողության: Եթե լսողություն ու կենտրոնացում չունեցար, աչքերդ էլ փակվում են, չես կարող խաղալ: Պիտի կենտրոնանաս գնդակի ձայնի վրա, որ փոխանցում կատարեն, կողմնորոշվես ու գնաս գնդակի ուղղությամբ»,- բացատրում է Վրեժ Մանուկյանը:

 

31-ամյա մարզիկը կոնսերվատորիայի շրջանավարտ է, ժողովրդական երգեցողությամբ է զբաղվում, կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է: Ասում է՝ Հայաստանում ինչքան հաշմանդամային սպորտաձեւ կա, բոլորը փորձել է՝ առաջին հերթին առողջ ապրելակերպի, հետո նաեւ նոր ծանոթություններ հաստատելու համար:

Վրեժ Մանուկյանը Վրեժ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Փոքր ժամանակ մտածում էի, թե այս կարգավիճակում ի՞նչ մարզաձեւով կարող եմ զբաղվել, էլ չեմ ասում՝ մրցումների մասնակցել: Սպորտն ինձ համար լրիվ ուրիշ աշխարհ է, առողջ, մարզված լինելու եւ հաճույք ստանալու միջոց: Իսկ  հաշմանդամություն ունեցող մարդու առաջ սպորտը նոր աշխարհ է բացում, հնարավորություն է տալիս երկրից դուրս գալ, ծանոթանալ նույն խնդիրներն ունեցող անձանց հետ, միասին մարզվել, հետո այդ ծանոթությունը դառնում է ընկերություն»:

 

Հայաստանը Կույրերի միջազգային սպորտի ֆեդերացիայի անդամ է, ինչը հնարավորություն է տալիս միջազգային մրցաշարերի մասնակցել: Առաջինն այս ամռանն էր՝ Euro Challenge Cup 2022-ը: Հայաստանը մրցել է Շվեդիայի, Շվեյցարիայի եւ Ավստրիայի թիմերի հետ:

 

«Միակ գոլի հեղինակն եմ»,- հպարտ ասում է Վրեժը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մրցաշարից հայաստանցի մարզիկները վերադարձել են պարտություններով, բայց մեծ փորձով: Ալլա Սահակյանին հատկապես տպավորել է, թե Շվեդիան որքան հարմարեցված է հաշմանդամություն ունեցող մարդկանց եւ թե ինչպիսի պայմաններ են ստեղծված, որպեսզի նրանք զբաղվեն սպորտով:

 

Ալլան Հայաստանի կույր ֆուտբոլի հավաքականում ընդգրկված առաջին մարզիկներից է ու նաեւ համակարգում է թիմի աշխատանքները: Ասում է՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց շատ դժվար է ներգրավել մարզական կյանք:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պատճառը հոգեբանական խնդիրներն են, վախերը, ունեն սոցիալիզացիայի խնդիր, մինչդեռ այս սպորտաձեւը նպաստում է հասարակություն ինտեգրվելուն: Մեր թիմի անդամները բոլորն ունեցել են այդ խնդիրները, բայց քանի որ սերը դեպի ֆուտբոլը, սպորտով զբաղվելու ցանկությունը մեծ է, ամեն օր հաղթահարում են իրենց վախերը: Օրինակ՝ մնացորդային տեսողություն ունեցող անձը, որ կարողանում է լույս կամ ինչ-որ բաներ տեսնել, վախենում է, որ կվազի, կընկնի, բայց հաղթահարում է դա: Սպորտում վնասվածքներ, իհարկե, լինում են, բայց վախենալ ու չանել այն, ինչ սիրում ես, ուղղակի անթույլատրելի է. կյանքը կարճ է, պիտի վազես, հասնես երազանքներիդ հետեւից»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ըստ մարզաձեւի կանոնի՝ դարպասապահը կարող է տեսողության խնդիրներ չունենալ: Ու այդ բացառությունը հնարավորություն տվեց Աննա Հակոբյանին իրականացնել իր երազանքը: Աննան զբաղվել է ֆուտբոլով, բայց վնասվածքի պատճառով դադարել է խաղալ: Մասնագիտությամբ տիֆլոմանկավարժ (տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ աշխատող մասնագետ) Աննան ընկերներն առաջարկել են որպես կամավոր օգնել կույր ֆուտբոլի թիմին, հետո նաեւ դարպասապահ դառնալու հնարավորություն է ստեղծվել:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Թե՛ իմ մասնագիտությունն ինձ օգնեց, թե՛ ձգտումը դեպի սպորտը»,-ասում է Աննան:

 

Ինքն իր մասնագիտական հմտություններով, մարզիչը՝ իր, փորձում են համագործակցելով թիմի աշխատանքներն առաջ տանել:

 

«Հայտնի է, որ հաշմանդամություն ունեցող անձինք շատ փակված են: Էսպիսի ակտիվ միջոցառումները հնարավորություն են տալիս գալու, շփվելու, մենք ֆուտբոլից բացի նաեւ դրսում ենք հանդիպում, շատ լավ ընկերներ ենք: Ֆիզիկական ակտիվությունը շատերին օգնում է տեսողությունը պահպանել, բարելավել: Ֆուտբոլը շատ օգնում է նաեւ տարածական կողմնորոշման մեջ, վստահություն է տալիս, ուժերի նկատմամբ հավատ, որ չկա անհնարին ոչինչ, ուղղակի պետք է պայքարել ամեն ինչի համար»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանի կույր ֆուտբոլի հավաքականը տեսողության խնդիրներ ունեցող անձանց՝ անկախ տարիքից ու սեռից, հրավիրում է միանալ իրենց:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին