Կորեայի Բուսան քաղաքը, որտեղ խաչվում են անցյալը, ներկան ու ապագան - Mediamax.am

exclusive
4063 դիտում

Կորեայի Բուսան քաղաքը, որտեղ խաչվում են անցյալը, ներկան ու ապագան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հվանգ Հյունկին
Հվանգ Հյունկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ներկայում իրար հաջորդող անկանխատեսելի ու առօրյա կյանքի ձեւերն ավիրող իրողություններն ապացուցում են, որ մենք չգիտենք՝ ինչ կլինի աշխարհի հետ վաղը: Չնայած դրան՝ մարդկությունը շարունակում է ձգտել կայունության. առաջիկա «World Expo»-ն 2025 թվականին հյուրընկալելու է Ճապոնիան՝ Օսակա քաղաքում, սակայն այսօր արդեն ընթանում է 2030 թվականին այս մեգամիջոցառումն ընդունող երկրի մրցույթը:

 

Մեդիամաքսի լրագրողը եղել է հայտատու երկրներից մեկում՝ Կորեայի Հանրապետությունում, Կորեայի մշակույթի եւ տեղեկատվության ծառայության հրավերով: Նա հետեւել է Բուսան քաղաքում «World Expo»-ն հյուրընկալելու համար ընթացող նախապատրաստական աշխատանքներին եւ պատմում է՝ ինչո՞վ է առանձնահատուկ Բուսանը:

 

Օգնություն ստացողից՝ մինչեւ դոնոր

 

1851 թվականին Լոնդոնում առաջին Համաշխարհային ցուցահանդեսի՝ «World Expo»-ի անցկացումից հետո այս ձեւաչափը դարձավ համաշխարհային մարտահրավերների եւ մարդկության զարգացման ուղղությունը նախանշող լուծումների ներկայացման միջոց:

Լուսանկարը` Մեդիամաքս

2030 թվականին «World Expo»-ն հյուրընկալելու համար իրենց քաղաքներն են առաջարկում 4 երկրներ՝ Կորեայի Հանրապետություն (Բուսան), Իտալիա (Հռոմ), Ուկրաինա (Օդեսա) եւ Սաուդյան Արաբիա (Ռիադ): Այս երկրների շարքում էր նաեւ Ռուսաստանը մինչեւ 2022 թվականի մայիսը, երբ հայտարարեց մրցույթից կամավոր դուրս գալու մասին: Հաղթողի անունը պարզ կդառնա 2023 թվականի նոյեմբերին, իսկ մինչ այդ երկրները ձգտում են լավագույնս ներկայացնել իրենց քաղաքները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կորեայի Հանրապետությունում համոզված են, որ Բուսանը հրաշալի ընտրություն կլինի, քանի որ այն պատրաստ է աշխարհի հետ կիսելու իր մաքառումների ու հաջողության ճանապարհը՝ ընդամենը 50 տարում տնտեսական օգնություն ստացողից մինչեւ դոնոր երկիր:

 

Մշակույթների «համերը» միաձուլող կաթսան

 

Բուսանը, տեղակայված լինելով Արեւելաչինական եւ Ճապոնական ծովերի մեջտեղում, հանդիսանում է Կորեական թերակղզու ծովային ուղիների դարպասը: Այն Կորեայի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքն է Սեուլից հետո՝ մոտ 3,4 մլն բնակչությամբ: Սեուլից Բուսան կարելի է հեշտությամբ հասնել կորեական արագընթաց գնացքով ընդամենը 2-2,5 ժամում:

 

Քաղաքի անունը սերում է 15-րդ դարից, այն բաղկացած է երկու սիմվոլներից՝ 釜山, որոնցից առաջինը նշանակում է կաթսա, երկրորդը՝ լեռ: Ասում են՝ այստեղ լեռները կաթսայի են նման, սակայն անվանումը քաղաքին համապատասխանում է նաեւ այլ իմաստով. 1407 թվականից ի վեր, երբ աշխարհի համար բացվեց Բուսանի նավահանգիստը, այն դարձավ ասիական մշակույթների միաձուլման վայր՝ ճիշտ ինչպես մեկ կաթսայում զուգակցվում են տարբեր համեր ու կերտում նորը:

Լուսանկարը` Մեդիամաքս

1950-1953 թվականների Կորեական պատերազմի տարիներին Բուսանը մնացել է Հյուսիսային Կորեայի զինված ուժերի ներխուժումից անմասն մնացած փոքրաթիվ տարածքներից մեկը: Այստեղ ապաստան են գտել միլիոնավոր փախստականներ, կենտրոնացել է քաղաքական եւ մշակութային էլիտան: Բուսանը 1023 օր եղել է ժամանակավոր մայրաքաղաք:

 

Պատերազմի բերումով այս տեղանքը փախստականների է ընդունել նաեւ Կորեական թերակղզու հյուսիսային շրջաններից՝ շարունակելով հարստացնել Բուսանի հիբրիդային մշակույթը: Օրինակ՝ տեղի ամենահայտնի ուտեստներից «դվաեջի գուգպապ»-ը (խոզի մսով եւ բրձով ապուր) ու «միլմյոն»-ը (ցորենի լապշա) այստեղ են ներթափանցել թերակղզու հյուսիսային շրջաններից փախստականների միջոցով։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մշակութային բազմազանությունը «կոփել» է նաեւ տեղի բնակիչներին: Այստեղ մարդիկ շատ ազատ են օտարերկրացիների հետ շփման մեջ: Հատկապես եթե աչքերիդ ձեւը մատնում է, որ տեղացի չես, փողոցում անծանոթները ջերմ ժպտում են, ասում՝ «hello», կարող են նաեւ զրույցի բռնվել՝ ուրախությամբ ունկնդրելով, թե ինչ տպավորություններ ունես Կորեայից ու սոջույից (կորեական ազգային ալկոհոլային խմիչք, որ հիմնականում պատրաստվում է բրնձից):  

 

Փոխակերպում․ գորշից՝ երփներանգ պայծառություն

 

Հնի ու նորի հարմոնիզացիայի գեղեցիկ օրինակ է Բուսանի Գամչոն ավանը: Այն ձեւավորվել է Կորեական պատերազմի ժամանակ, երբ բազում փախստականներ ապաստարան են գտել այս տեղանքում։ Նրանք հապճեպ կերպով լեռան լանջին սկսել են հիմնել փայտե տնակներ մեկը մյուսի վերևում՝ այդ կերպ ամբողջապես բաց պահելով ծովի ու լեռների տեսարանը։ 1950-1960 թվականների ընթացքում ավանի բնակչությունն աճում է մինչև 30 հազարի, որից հետո սկսում է անկում ապրել, քանի որ բնակիչները տեղափոխվում են այլ քաղաքներ։

Լուսանկարը` Մեդիամաքս

2009 թվականին մեկնարկում է Գամչոնը մշակութային ավան դարձնելու ծրագիրը, որով դրա փոխակերպման գործին են լծվում մի շարք տեղացի արվեստագետներ՝ դրան բոլորովին նոր շունչ հաղորդելով:

 

Այսօր ավանը զբոսաշրջիկների համար զբոսանքի կատարյալ վայր է. գունագեղ փողոցների ամեն քայլափոխին հուշանվերների խանութներ են, նկարվելու գոտիներ, պատերին՝ գեղեցիկ նկարազարդումներ ու մոտիվացնող մեջբերումներ, իսկ շուրջդ ծովի ու լեռների հիասքանչ տեսարանն է, որն անընդհատ ուզում ես «շնչել»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այստեղ նաեւ «բախտդ է բացվում», մետաղադրամը գցում ես ծննդյանդ տարվա կենդանուն համապատասխանող անցքն ու ստանում տվյալ տարվա յուրաքանչյուր ամսին քեզ սպասվողի վերաբերյալ գուշակություն։ Այս դեպքում, իհարկե, լավ է հին կորեերենին տիրապետող ընկերներ ունենաս, որոնք կօգնեն թարգմանել խորհրդավոր կանխատեսությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ մեկտեղվում են անցյալը, ներկան ու ապագան

 

«Expo 2030»-ը կրելու է «Փոխակերպելով մեր աշխարհը, շարժվելով դեպի ավելի լավ ապագա» (անգլ.՝ «Transforming our world, Navigating towards better future») խորագիրը, որի ներքո խտացած են մի շարք գլոբալ մարտահրավերներ՝ կլիմայի փոփոխություն, թվային փոխակերպման բացասական կողմերը, անհավասարությունը երկրների ներսում եւ երկրների միջեւ։ Այս մասին միջազգային լրագրողների հետ զրույցում ասել է Բուսանի քաղաքի արտասահմանյան ցուցահանդեսների բաժնի ներկայացուցիչ Հվանգ Հյունկին:

 

Նրա խոսքով՝ նախատեսված է հարթակ տրամադրել 3 հիմնական քննարկումների համար. կայուն զարգացում բնության հետ հարմոնիկ ապրելով, տեխնոլոգիական առաջընթացի ծառայեցում մարդկությանը, հոգատար վերաբերմունք միմյանց նկատմամբ։

Հվանգ Հյունկին Հվանգ Հյունկին

Լուսանկարը` Մեդիամաքս

Քաղաքում մի շարք վերակառուցողական աշխատանքներ են նախատեսվում՝ «World Expo»-ի համար այն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով: Դրանք արդեն մեկնարկել են եւ ավարտին կհասցվեն անկախ էքսպոյի մրցույթի արդյունքներից։

 

Համաշխարհային ճանաչում ունեցող BTS խմբի երգիչները եւ «Կաղամարի խաղը» (անգլ.՝ «Squid game»)  ֆիլմից հայտնի դարձած դերասան Լի Ջոն Ջեն Բուսանում էքսպոյի պաշտոնական PR դեսպաններն են։ Այս կերպ Բուսանում հույս ունեն գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը, հատկապես երիտասարդության շրջանում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Էքսպոյի անցկացման պատասխանատուն նաեւ նշել է, որ Expo 2030-ը Բուսանում հյուրընկալելու դեպքում այն անցկացնելու են մետատիեզերքի տեխնոլոգիաների կիրառմամբ՝ էքսպոն հասանելի դարձնելով աշխարհի յուրաքանչյուր կետից։

 

Հվանգ Հյունկիի խոսքով՝ մարդիկ Բուսանում կկարողանան տեսնել անցյալը, ներկան եւ ապագան:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեր ժամանակներում ամբողջ աշխարհն առերեսվում է տարատեսակ դժվարությունների շրջակա միջավայրի հետ կապված: Մենք ձգտում ենք կայուն զարգացմանը՝ կանաչ էներգիայի, նորարարության եւ սոցիալական ապահովության միջոցով: Նախորդ տասնամյակների ընթացում Կորեան եւ Բուսանը շատ փոփոխություններ են տեսել՝ պատերազմ, արդյունաբերականացում, ժողովրդավարացում: Այս փորձի շնորհիվ մենք ունենք բավարար փափուկ ուժ (անգլ.՝ soft power) աշխարհի հետ տարատեսակ հարցեր քննարկելու համար: Կորեայի Հանրապետությունը իր պատմության ընթացքում տարբեր զարգացած երկրների հետ համագործակցությունների միջոցով կարողացել է ստեղծել զարգացման ամուր հիմքեր՝ տեղ գտնելով ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհի առաջատար երկրների տասնյակում: Այսպիսով, մենք կարող ենք կամուրջ լինել զարգացող ու զարգացած երկրների միջեւ եւ  ապահովել արդյունավետ փորձի փոխանակում՝ քննարկելու գլոբալ մարտահրավերների հասցեագրման մեխանիզմները»,- ասել է նա։

 

Գայանե Ենոքյան (Բուսան-Երեւան)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին