Վանաձորի տիկնիկային թատրոնը՝ հիմնադրումից 30 տարի անց - Mediamax.am

exclusive
2174 դիտում

Վանաձորի տիկնիկային թատրոնը՝ հիմնադրումից 30 տարի անց


Սուսաննա Մարգարյանը
Սուսաննա Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սերգեյ Մելիքյանը
Սերգեյ Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Մխիթարյանը եւ Սեւակ Սարգսյանը
Արամ Մխիթարյանը եւ Սեւակ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Մխիթարյանը
Արամ Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեւակ Սարգսյանը
Սեւակ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Վանաձորի տիկնիկային թատրոնն այս տարի հիմնադրման 30-ամյակը նշում ու 28-րդ թատերաշրջանը բացում է «Թե ինչպես գժտվեցին շունն ու կատուն» ներկայացմամբ:

 

Դրանում խորհուրդ կա՝ 28 տարի առաջ հենց «Շունն ու կատու»-ով է Վանաձորի տիկնիկային թատրոնը բացել վարագույրը:

 

Թատրոնը հիմնադրվել է 1992 թվականին: Ծանր ու դժվար օրեր էին, քաղաքում երեխաների համար զբաղմունք չկար, մշակութային օջախները չէին գործում: Սերգեյ Մելիքյանը, որ այդ տարիներին խաղում էր Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում, որոշեց երեխաներին առանց հեքիաթի չթողնել:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ս/Թ. օգոստոսի 3-ից մշակույթի բաժնին կից տնտ. հաշվարկային հիմունքներով ստեղծել պետական տիկնիկային թատրոն: Գեղարվեստական ղեկավար նշանակել Սերգեյ Թորգոմի Մելիքյանին: Աշխատավարձը՝ ըստ սահմանված դրույքի»:

 

Սա Կիրովականի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի կուլտուրայի բաժնի վարիչի հրամանն է՝ տրված 1992 թվականի հուլիսի 29-ին:

 

Թատրոն ստեղծելու նպատակով քաղաքային խորհուրդը հատկացրեց ծաղկի խանութի նախկին շենքը, որը հիմնովին վերափոխման կարիք ուներ։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շենքն արվեստի, մշակույթի օջախի հետ ոչ մի կապ չուներ: Թեեւ բրիգադներ էինք հրավիրել, բայց ես պիտի անպայման միջամտեի էդ գործին: Այդ ընթացքում հավաքեցի մի խումբ գժերի, որոնք ինձ հավատում էին, եւ լծվեցինք գործի: Շինարարությանը զուգահեռ փորձեր էինք անում:

 

1994-ին ե՛ւ շենքը հանձնեցինք, ե՛ւ վարագույրը բացեցինք: Քանի որ Գյումրու եւ Երեւանի տիկնիկային թատրոնները բացվել են «Շունն ու կատու»-ով, որոշեցի տրադիցիան չխախտել: Երաժշտական մյուզիքլ էինք բեմադրել, հանդիսատեսն ապշած էր. չէին պատկերացնում, որ դերակատարներից ոչ մեկը տիկնիկային թատրոնի հետ կապ չուներ, առաջին անգամ էին տիկնիկ խաղացնում»,-հիշում է Սերգեյ Մելիքյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետո նոր ներկայացումներ բեմադրեցին ու սկսեցին խաղալ Լոռու քաղաքներում, գյուղերում, մեկնել հյուրախաղերի Արցախ, Վրաստանի, Ֆրանսիայի հայաշատ բնակավայրեր: Այն ժամանակ թատրոնը 28 աշխատակից ուներ, 14-ը՝ դերասան:

 

Աշխատանքային պայմանները դժվար էին, աշխատավարձը՝ «կոպեկներ», բայց բոլորը նվիրումով աշխատում էին:

Սերգեյ Մելիքյանը Սերգեյ Մելիքյանը

 

«Ինչ տառապանքներով, տանջանքներով ու զրկանքներով կարողացանք պահել այս շենքը, թատրոնը, միայն Աստված գիտի»,-ասում է Սերգեյ Մելիքյանը: Նա թատրոնը ղեկավարել է 28 տարի, բայց այսօր էլ տիկնիկայինում առանց նրա ոչինչ չի արվում:

 

Քչախոս, նկարահանումներից ու հարցազրույցներից խուսափող Սերգեյ Մելիքյանը հիմա էլ երբեմն ներկայցումներ է բեմադրում, ու ինչպես 28 տարի, շարունակում է իր ձեռքերով պատրաստել թատրոնի տիկնիկներն ու դեկորները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուսաննա Մարգարյանը թատրոնի հիմնադիր դերասաններից է: Առաջին ներկայացումից մինչ օրս թատրոնում է: Երազում էր թատրոնի դերասան դառնալ, բայց կյանքը նրան կապեց տիկինկայինի հետ: 28 տարում բազմաթիվ դժվար պահեր են եղել, դերասաններից շատերն աշխատավարձի պատճառով ստիպված հրաժարվել են թատրոնից: Ինքը գտել է լուծումը՝ երկրորդ աշխատանքը եկամուտ է բերում, իսկ թատրոնը սրտի գործ է:

Սուսաննա Մարգարյանը Սուսաննա Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«1993-ի օգոստոսի 16-ին ինձ բախտ վիճակվեց մտնել տիկնիկային թատրոն՝ աշխատելու: Այդպես սկսվեց իմ գործունեությունը, որ շարունակվում է մինչ օրս:  Երեխաների հետ աշխատելը բարդ է, բայց ուրիշ աշխարհ է, շատ եմ սիրում:

 

Առաջին ներկայացման ժամանակ խաղացել եմ մայր խոզի դերը: Այն ժամանակ կերպարները շատ էին, դերասանական կազմը՝ մեծ: Հիմա խաղում եմ իշուկի դերը: Լավ կերպար է, մեջը բնավորություն կա շատ: Պատկերացրեք՝ 30 տարում կերպարների ինչ մեծ պաշար ունեմ, բայց իշուկ առաջին անգամ եմ խաղում»:

 

Հոբելյանական նոր ներկայացումը բեմադրել է Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան ու ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Մխիթարյանը: Սա նրա առաջին համագործակցությունն է տիկնիկային թատրոնի հետ: Ասում է՝ հետաքրքիր, բայց դժվար աշխատանք է:

Արամ Մխիթարյանը եւ Սեւակ Սարգսյանը Արամ Մխիթարյանը եւ Սեւակ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Թումանյանի լեգենդար «Շունն ու կատուն» է՝ Խաչիկ Ավագյանի մեկնաբանությամբ. ժամանակակից, արդի հնչողությամբ պիես է: Թեմայից չենք շեղվում, խնդիրը նույնն է՝ մորթի, գդակ, ուղղակի այստեղ պերսոնաժներն են ավելի ցայտուն, ընդհանրացված, մատուցման ձեւը երեխաների համար ավելի հետաքրքիր է: Երաժշտական ձեւավորումն էլ է տարբեր. ոչ հայկական, ժամանակակից, ավելի ռիթմիկ՝ ջազ, ռոք»:

Արամ Մխիթարյանը Արամ Մխիթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս հոբելյանին Վանաձորի տիկնիկային թատրոնում երկար են պատրաստվել: Թեեւ խնդիրները քիչ չեն՝ շենքային պայմաններ, դերասանական փոքր կազմ ու մասնագետների բացակայություն, բայց, ասում են, ամեն ինչ անում ենք, որ հանդիսատեսի համար տոն լինի:

 

Նվազագույն աշխատավարձը, որ ստանում են դերասաններն ու փոքր անձնակազմը, վճարվում է համայնքային բյուջեից: Մնացած ծախսերը՝ կոմունալ վճարումները, պահպանման, բեմադրական ծախսերը, թատրոնն է հոգում՝ իր եկամուտներից, տնտեսած միջոցներից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Չնայած դժվարություններին՝ փորձում են տարեկան 3-4 նոր ներկայացում բեմադրել, փոքրիկ հանդիսատեսին հայ եւ համաշխարհային մանկական ստեղծագործություններին ծանոթացնել: Հաճախ դպրոցական կամ նախադպրոցական ծրագրերում ընդգրկված գործերին են անդրադառնում. այդպես ե՛ւ հանդիսատեսն է ավելի պատրաստված գալիս, ե՛ւ ներկայացումն ավելի եկամտաբեր է:

 

«Բայց մենք երբեք չենք ընկել պահանջի հետեւից, երբեք չենք տրվել այդ գայթակղությանը, որ բեմադրենք, օրինակ, այսօր տարածված տարատեսակ մուլտֆիլմերը, որ երեխաները շատ սիրում են, եւ այդպես տոմսերի լավ սպառում ապահովենք: Տիկնիկային թատրոնն իրեն այդ շռայլությունը թույլ տալու իրավունքը չունի, որովհետեւ մարդկանց 90 տոկոսն առաջին անգամ թատրոնի հետ առնչվում է տիկնիկային թատրոնում: Եվ մենք այդ խնդիրն ունենք, որ երեխան առաջին անգամ գա ու չտեսնի այն, ինչ ամեն օր հեռուստացույցով է դիտում, այլ առնչվի ավելի լավին, ավելի որակյալին»,- ասում է թատրոնի տնօրեն Սեւակ Սարգսյանը:

Սեւակ Սարգսյանը Սեւակ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաղացանկն ու ներկայացումների քանակը փոփոխական են. պատահում է՝ ամիսը 6-7 ներկայացում են ունենում, լինում է ամիս՝ թատրոնի վարագույրները չեն բացվում: Դպրոցների, նախադպրոցական ու այլ հաստատությունների հետ են համագործակցում, ծնողներին առաջարկում են ներկայացումների ցանկը, պահանջարկը հասկանում, որոշ  տոմսեր սպառում, ու ըստ դրա՝ կազմում են ամսվա խաղացանկը:

 

«Վանաձորի բնակչության թվաքանակը եւ մեր դահլիճի նստատեղերի քանակը՝ 215, չեն համապատասխանում իրար: Մենք շատ հաճախ ենք ունենում այդ խնդիրը. նոր ներկայացում ենք դնում, ամբողջ դահլիճը լցվում է, եւ եթե իրար հետեւից նույն ներկայացումը մի քանի անգամ խաղանք, կգան, կնայեն ու պահանջարկը միանգամից կնվազի: Ստիպված խորամանկության ենք դիմում: Նոր ներկայացումը որոշակի ժամանակային դադարներով ենք դնում, բայց ամսվա ընթացքում այլ ներկայացումներով ապահովում ենք, որ թատրոնում ելումուտ լինի»,- ասում է տնօրենը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Թատրոնի կյանքն ավելի աշխույժ ու ստեղծագործական առումով ավելի հետաքրքիր կլինի, եթե համապատասխան պայմաններ լինեն: 2020 թվականին համայնքային բյուջեի հատկացումներով ու սեփական միջոցներով անձնակազմն իր ուժերով մասնակի վերանորոգել էր թատրոնը: Դրանից հետո հանդիսատեսի վերաբերմունքը զգալի փոխվել է, նաեւ այլ միջոցառումների համար են սկսել թատրոնի շենքը վարձակալել: Տնօրենն ասում է՝ վարձակալությունից եւ տոմսերի վաճառքից ստացված եկամուտներն անհամեմատելի են։

 

Թատրոնը վերակառուցման-արդիականացման կարիք ունի: Էսքիզն արդեն հաստատված է, իրականացվելու է սուբվենցիոն ծրագրերով, հավանաբար՝ հաջորդ տարի:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Նորոգումից հետո հիմնովին փոխվելու են թատրոնի ներսի կառուցվածքը, դահլիճը,  բեմի չափսերը: Հիմա ունենք ընդամենը մեկ սենյակ, որը ծառայում է ե՛ւ որպես հանդերձարան, ե՛ւ որպես փորձասենյակ: Վերանորոգումից հետո կլինեն գրիմանոցներ, հանդերձարաններ, կանանց եւ տղամարդկանց համար առանձին սենյակներ, բարձրաստիճան հյուրերի համար սենյակ, մեծ փորձասենյակ, դեկորացիաների պահման տարածք, տիկնիկների պահման պահեստ: Պայմանների բարելավումն ու բարեկարգումը մեզ օդ ու ջրի պես է անհրաժեշտ», - ասում է Սեւակ Սարգսյանը:

 

Վստահ է՝ հիմնանորոգումից հետո թատրոնն այնքան եկամուտ կունենա, որ սեփական խնդիրները լուծելու համար այլեւս աջակիցներ չեն փնտրի: Նոր ու ավելի մասշտաբային ներկայացումներ կանեն, կընդլայնեն աշխատակազմը, դպրոց-ստուդիա կհիմնեն՝ թատրոնին անհրաժեշտ կադրեր պատրաստելու նպատակով:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հիմա ունենք դերասանի 6 հաստիք: Բայց դա բավարար չէ: Ներկայացումներ են լինում, որ 8-9 դերակատարի կարիք ենք ունենում ու ստիպված՝ Աբելյանի անվան թատրոնից դերասաններ ենք հրավիրում:

 

Բացի այդ, ճիշտ չէ թատրոնի ամբողջ ծանրաբեռնվածությունը թողնել 6 դերասանի վրա: Պատկերացրեք՝ թատրոնն ունի 10 ներկայացում, եւ 10 ներկայացման մեջ բոլոր դերասաններն անընդհատ զբաղված են: Դա շատ դեպքերում բերում է մասնագիտական  միօրինակության, մյուս կողմից էլ շատ դժվար է անընդհատ մի կերպարից դուրս գալ և մտնել մյուսի մեջ: Պատահում է՝ առավոտյան «Շունն ու կատվի» փորձն են անում,  կեսօրին գալիս են «Հրաշագործ Օֆ-Օֆը» խաղալու»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Թատրոնում ասում են, որ իրենց համար 30-ամյակի լավագույն նվերը կլինեն հիմնանորոգված շենքն ու բարելավված պայմանները: Նվերին սպասելով ու չհուսահատվելով՝ շարունակում են փորձերն ու ներկայացումները:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Գոռ Փելեշյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին