Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի անձնակազմն այսօր այցելել էր լեգենդար օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անունը կրող թիվ 71 դպրոց՝ երեխաների հետ տոնելու գիտելիքի օրը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Կարեւորելով հայ օդաչուների հաջորդ սերնդի կրթումը՝ ազգային ավիափոխադրողը եկել էր դպրոցականներին պատմելու ավիացիայի, օդաչուների եւ ինքնաթիռի անձնակազմի անդամների աշխատանքի մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս
Օդաչուի մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով՝ Fly Arna-ն երեխաների համար նախապատրաստել էր հետաքրքիր խաղ-մրցույթ ու նվերներ:

Լուսանկարը` Մեդիամաքս
Դպրոցի առաջին եւ երկրորդ դասարանի աշակերտներից ամենահամարձակները ավիաընկերության օդաչուի եւ բորտուղեկցորդուհիների օգնությամբ փորձեցին թղթե ինքնաթիռներ պատրաստել: Մինչ երեխաները փորձում էին արագ յուրացնել ինքնաթիռի պատրաստման հմտությունները, նրանց ակտիվ երկրպագում էին դասընկերները:

Լուսանկարը` Մեդիամաքս
Մրցույթում արագությունը դեռեւս ամենակարեւորը չէր, ինքնաթիռը նաեւ պետք է կարողանար հեռու ու ապահով թռիչք կատարել: Այն աշակերտները, որոնց պատրաստած ինքնաթիռներն ամենաերկար ճանապարհը հաղթահարեցին, որպես մրցանակ ստացան Fly Arna-ի ինքնաթիռների մանրակերտեր:

Լուսանկարը` Մեդիամաքս
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: