Սրբանկարչություն. Տաթեւ Պետրոսյանի հոգու գործը - Mediamax.am

exclusive
2824 դիտում

Սրբանկարչություն. Տաթեւ Պետրոսյանի հոգու գործը


Տաթեւ Պետրոսյանը
Տաթեւ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւ Պետրոսյանը
Տաթեւ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւ Պետրոսյանը
Տաթեւ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւ Պետրոսյանը
Տաթեւ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հենց Տաթեւը բացում է դուռը, անմիջապես զգացվում է խնկի անուշ բույրը։ Շաբաթը մի քանի անգամ, աշխատել սկսելուց առաջ՝ նա խնկարկում է տունը։

 

Արդեն 10 տարի՝ Տաթեւ Պետրոսյանը սրբապատկերներ է նկարում, եկեղեցական պարագաներ պատրաստում՝ խաչի թաշկինակ, սկիհի ու սուրբ սեղանի ծածկոց։

Տաթեւ Պետրոսյանը Տաթեւ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւը նկարիչ–դիզայներ է, արվեստաբան, հայկական տարազներով էր զբաղվում, իսկ սրբանկարչության մասին միտքը միշտ ուղեկցում էր նրան։ Սկսեց ուսումնասիրել, մի քանի ամիս դասերի գնաց, բայց երկար ժամանակ չէր համարձակվում նկարել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սկզբում թղթի, մետաքսի վրա սիրողական, ինձ համար նկարում էի, բայց կտավի վրա նկարել չէի համարձակվում։ Մի օր քահանային ասացի՝ տե՛ր հայր, գուցե անարժա՞ն եմ։ Ասաց՝ հենց ասես արժանավոր եմ, կդառնաս անարժան։ Ու էդպես մինչեւ հիմա ասում եմ՝ արժան արա, Աստվա՛ծ իմ, ու անընդհատ խնդրում եմ՝ շնորհ տուր Քո փառքի համար»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւի սրբապատկերները Սոչիի, Ադլերի, Աբխազիայի հայկական եկեղեցիներում են։ Վերջերս հայոց դարձը եւ Գրիգոր Լուսավորչի չարչարանքները պատկերող սրբանկարը տեղադրվեց Երեւանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Թեեւ նկարը սրբապատկեր է համարվում օծվելուց հետո, բայց մարդիկ սրբերի պատկերներ պատվիրում են նաեւ իրենց տների համար։ Հաճախ Տիրամոր նկարն են պատվիրում կամ այն սրբի, որի անունը կրում են։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւն ասում է՝ փորձում է սրբանկարչության դասական կանոնները պահել նույնիսկ այն դեպքում, երբ նկարն իր հեղինակայինն է։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Նկարը սկսելուց առաջ անպայման ուսումնասիրում եմ այդ սրբի կյանքը, որովհետեւ նկարագրություններից ավելի լավ եմ հասկանում ժամանակաշրջանը, իրենց ապրելակերպը։ Կան կանոնական նկարներ, ինչպիսին Գրիգոր Տաթեւացունն է։ Այս դեպքում աշխատում եմ միշտ կանոնի մեջ մնալ, որովհետեւ սրբապատկերի հեղինակը ես չեմ։ Բայց կան սրբեր, որոնց նկարները ես եմ ստեղծել, օրինակ՝ սուրբ Լեայի, Մանեի, Շուշան Վարդենու։ Այս դեպքում էլ, իհարկե, հիմքում սրբանկարչության կանոններն են։

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատահում է՝ էնպիսի բան են ուզում, որ իմ հոգուն չի դիպչում։ Օրինակ, ինչ-որ տեղից Քրիստոսի՝ կարճ մազերով նկար էին գտել։ Ասում եմ՝ ես սա չեմ նկարի, որովհետեւ նկարագրություններից, Քրիստոսի պատանքի նկարից գիտենք, որ  մազերը երկար էին։ Հաճախ ասում են՝ հայկական Տիրամայր նկարի։ Ասում եմ՝ բայց  Տիրամայրը հայ չէ, չէ՞, հատուկ հայկական դիմանկար չեմ կարող անել»։

Տաթեւ Պետրոսյանը Տաթեւ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւը նկարում է կտավի ու փայտի վրա։ Փայտն ինքն է մշակում։ Թեեւ դժվար է, բայց, ասում է, սիրով եմ անում, անհամբեր սպասում եմ՝ երբ եմ նստելու նկարակալի առջեւ։

 

Սրբապատկերներ նկարելը նրա համար հոգու գործ է։ Սկսում է խնկարկելով, աղոթքով, սրբերի օգնությունը խնդրելով ու փոքրիկ հրաշքների մեջ Աստծո զորությունը տեսնելով։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երբ նոր էի սկսել նկարել, Համբարձման սրբապատկերի գծանկարն արեցի, բայց կիսատ թողեցի. ինքս ինձ ասացի՝ անարժան եմ, չեմ նկարի, դրեցի դռան հետեւը, դեպի պատը, որ չերեւա։ Անցնում է մի քանի օր, առավոտյան քույրս ասում է՝ Տաթեւ, երազումս մի նկար էիր նկարել, վերեւում՝ ամպերի մեջ նստած մարդ կար, ու ինքը քեզ վրա բարկացած էր։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի ուրիշ անգամ էլ սկիհի ծածկոց էի պատրաստում, հրեշտակներին նկարելիս՝ տեսնեմ նույն ներկը մազերին ուրիշ գույն է ստացվում, թեւերին՝ ուրիշ, ու էդպես բոլոր 24 հրեշտակները։ Մամայիս եմ ձայն տալիս, մտածում եմ՝ աչքիս է երեւում, ասում է՝ չէ՛, իրոք, տարբեր են։ Էդպես պարզ թողեցի, էլ չմգեցրի։

 

Ընդհանրապես, միշտ սկսում եմ աղոթքով ու քնելուց էլ ասում եմ՝ դե՛, հրեշտակներ ջան, ես վերջացրեցի, դուք էլ ձեր գործն արեք։ Առանց Տիրոջ օրհնության անկարող եմ»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւն ասում է, որ նկարելիս հոգեւոր երգեր, աղոթքներ է լսում, որովհետեւ ներքին խաղաղությունը շատ կարեւոր է։ Ու այդ պատճառով 44-օրյա պատերազմի ընթացքում դադարել էր ստեղծագործել։

 

«Չէի նկարում, որ ներաշխարհս չփոխանցեմ նկարին։ Հետո հասկացա, որ նկարը կարող է իմ ներաշխարհը փոխել, պարզեցնել։ Սրբանկարչությունը նաեւ աղոթք է, քեզ աղոթական վիճակում է պահում, դրանով հոգիդ է մաքրվում։ Այդ պատճառով պատերազմի ընթացքում ինձ տրամադրեցի ստեղծագործել, որովհետեւ առանց դրա անհնար էր»։

Տաթեւ Պետրոսյանը Տաթեւ Պետրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իր առաջին սրբապատկերը՝ Տիրամայրը Մանկան հետ, Տաթեւը նվիրել էր մի հոգեւորականի։ Նա էլ Արցախ էր տարել, մատուռներից մեկում դրել։ Թե որտեղ է հիմա սրբապատկերը, Տաթեւը հստակ չգիտի, հուսով է՝ հայկական կողմում մնացած որեւէ սրբավայրում է։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին