Hard Rock Café Yerevan-ը «տպավորությունների գեներատոր է լինելու» - Mediamax.am

2446 դիտում

Hard Rock Café Yerevan-ը «տպավորությունների գեներատոր է լինելու»


Աննա Բոսը
Աննա Բոսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բելլա Մանուկյանը եւ Արսեն Հովհաննիսյանը
Բելլա Մանուկյանը եւ Արսեն Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Բելլա Մանուկյանը
Բելլա Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արսեն Հովհաննիսյանը
Արսեն Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Շերի երկարաճիթ կոշիկները, Մայքլ Ջեքսոնի տաբատը, Էլվիս Փրեսլիի տնային խալաթը. սրանք ընդամենը մի քանիսն են այն բացառիկ իրերից, որ այցելուները կտեսնեն Hard Rock Café Yerevan-ում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Hard Rock Café-ում նախ խանութը՝ Hard Rock Shop-ն է «դիմավորում» հյուրերին, որտեղ նրանք կարող են հուշանվերներ գնել: Խանութի վերջնամասում գտնվող աստիճաններն էլ տանում են տպավորիչ դիզայնով, եւ ինչպես հիմնադիրներն են խոստանում՝ նույնքան տպավորիչ մենյուով սրճարան:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեւանցիների եւ քաղաքի հյուրերի առջեւ դռները բացելուց առաջ Hard Rock Café-ի հիմնադիրները շրջայց էին կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Անմիջական ժպիտով եւ տանտիրոջ պես սրճարանում մեզ դիմավորեց Աննա Բոսը։ Աշխարհի տարբեր երկրների Hard Rock Café սրճարանների արդեն փորձառու աշխատողներից մի քանիսի հետ նա ժամանել է Երեւան՝ տեղի թիմին պատրաստելու եւ իրենց փորձը փոխանցելու համար։

Աննա Բոսը Աննա Բոսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննան ասում է՝ 51 տարվա պատմություն ունեցող Hard Rock Café սրճարանների գլխավոր առանձնահատկություններից մեկը «թանգարանային հատվածն է», որով հարուստ է նաեւ Hard Rock Café Yerevan-ը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այստեղ կարելի է տեսնել Մայքլ Ջեքսոնի կարմիր կոշիկները եւ տաբատը, որը նա կրել է 1984 թվականին Հյուսիսային Ամերիկայում համերգային շրջագայության ժամանակ, Շերի երկարաճիթ կոշիկները եւ սպիտակ հագուստը, Էլվիս Փրեսլիի տնային խալաթը, Queen խմբի երաժիշտ Բրայան Մեյին պատկանող կիթառը, Pink Floyd-ի տղաներից մեկին պատկանող բաճկոնը, Bee Gees խմբի պայմանագրերից մեկի բնօրինակը եւ այլն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Իսկ թե ինչպես են այս նմուշները հայտնվում Hard Rock Cafe-ներում, պատմեց Աննա Բոսը. «Երկու տարբերակով՝ կամ հայտնիներն իրենք են նվիրում սրճարանին, կամ աճուրդների միջոցով են ձեռք բերվում:

 

Իրերը պատկանում են «Hard Rock International»-ին, եւ դրանց հետեւում է Հոլիվուդում գտնվող առանձին կազմակերպություն, առանց որի թույլտվության ոչ ոք իրավունք չունի տեղաշարժել, հանել կամ տեղափոխել նմուշները»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Hard Rock Cafe Yerevan-ում կարելի է տուրով շրջել, պարզապես հարկավոր է այդ մասին խնդրել աշխատակիցներին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Hard Rock Cafe-ն Երեւանում բացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի եւ «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության հետ համատեղ ծրագրով:

Բելլա Մանուկյանը եւ Արսեն Հովհաննիսյանը Բելլա Մանուկյանը եւ Արսեն Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ֆոնդի մանդատը ենթադրում է կոմերցիոն տեսանկյունից կենսունակ բիզնես ծրագրերում մասնակցություն եւ սա նման ներդրման շատ լավ օրինակ է: Մեզ համար շատ կարեւոր է, որ իրականացվեն այնպիսի ծրագրեր, որոնց արդյունքում կստեղծվի հավելյալ տնտեսական արդյունք: Այս ծրագրի արդյունքում ստեղծվել է մոտավորապես 100 մշտական աշխատատեղ, նաեւ՝ նոր որակ եւ նոր մշակույթ է բերվել Հայաստան»,- ասում է ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանը:

Բելլա Մանուկյանը Բելլա Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Աշխարհում գործող Hard Rock Café-ների շուրջ 30-35 աշխատակից-թրեյներներ են ժամանել Երեւան՝ տեղի թիմին պատրաստելու նպատակով: Վերջին երկու շաբաթը ինտենսիվ թրեյնինգներ են անցկացվել հայ աշխատողների հետ:

Արսեն Հովհաննիսյանը Արսեն Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրանք ոչ միայն սպասարկման, այլեւ խոհանոցի, սննդի անվտանգության հետ կապված բոլոր նրբություններն են սովորեցնում տեղի թիմին, որպեսզի այստեղ էլ պահպանվի այն բարձր նշաձողն, որն ի սկզբանե սահմանել է «Hard Rock International»-ը»,- ասում է «Ֆուդ Ռեփաբլիք»-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը՝ վստահեցնելով՝ Hard Rock Café Yerevan-ը տպավորությունների գեներատոր է լինելու այցելուների համար:

Լուսանկարը` Մեդիամաքս

Hard Rock Café-ն միայն ռոքի մասին չէ, այլ որակյալ երաժշտության: Սրճարանը տեխնիկապես ապահովված է լավագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալու տեղացի եւ արտասահմանցի երաժիշտներին այստեղ համերգներ ունենալ։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենյուում եւս զարմացնելու եւ տպավորելու բաներ ունենք: Խոհանոցը հիմնականում կներառի ամերիկյան եւ մեքսիկական սթեյքեր, բուրգերներ, ֆահիտաներ, այսինքն՝ նախուտեստների հետաքրքիր կոմբիանացիներ, որոնք Երեւանում նորույթ կլինեն»,- նշում է Արսեն Հովհաննիսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Արսեն Հովհաննիսյանը Hard Rock Café Yerevan-ի բացման հստակ ժամկետներ չի նշում, բայց խոստանում է՝ շատ մոտ ապագայում տեխնիկական բացում կանեն, մեկ-երկու ամսից էլ կլինի պաշտոնական բացումը։

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին