Արմանը Երեւանում արքայախնձոր, գուավա, սուրճ ու 50 տեսակի ցիտրուս է աճեցնում - Mediamax.am

exclusive
3859 դիտում

Արմանը Երեւանում արքայախնձոր, գուավա, սուրճ ու 50 տեսակի ցիտրուս է աճեցնում


Արման Բադալյանը
Արման Բադալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Բադալյանը
Արման Բադալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Բադալյանը
Արման Բադալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Բադալյանը
Արման Բադալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


5 տարի առաջ Արման Բադալյանը որոշեց Քանաքեռի իրենց տնամերձ այգում կիվի աճեցնել։

 

«4-րդ տարում սկսեց բերք տալ, 20 հատ պտուղ եմ ստացել։ Այս տարի ծաղիկներն ավելի շատ են, սեպտեմբեր-հոկտեմբերին բերքը կլինի։ Կիվին, սովորաբար, տնկում են մի հատ որձ ու 4-5 հատ էգ, որ շատ բերք տա»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արդյունքից ոգեւորված՝ մասնագիտությամբ ոսկերիչ ու նախկին զինվորական Արմանը «խորացավ» այգեգործության մեջ։ Բայց սովորական մրգերն ու պտուղները նրան չեն հետաքրքրում։ Էկզոտիկ բացառիկ տեսակներ, ցիտրուսներ, արեւադարձային մրգեր կան նրա ոչ մեծ այգում՝ 15 տեսակի կիվի, արքայախնձոր, կիտրոնի, նարնջի, բանանի տեսակներ, կումկվատ, արաբիկա սուրճի ծառ։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պատահել է՝ զանգել են՝ լսել ենք լավ բաներ ունես, ինչո՞վ կարող ես մեզ զարմացնել։ Ասում եմ՝ կիվի ունեմ, ձայն չեն հանում, ֆեյխոա ունեմ, ձայն չեն հանում, ելակի ծառ ունեմ, ու այստեղ սկսում են մտածել, որ ծաղրում եմ։ Հիմա արդեն ասում եմ, որ նաեւ կոնֆետի ծառ ունեմ, ճյուղերն են ուտում, անգամ՝ Նուտելլա են սարքում»։

 

Իր համար էլ աննկատ՝ Արմանը մտավ մի նոր աշխարհ, որտեղից, ասում է, դուրս գալ չկա։ 9 քառակուսիմետրոնոց ջերմոցն ընդլայնել է, ու հիմա բացառիկ տեսակներն ամբողջ բակն են զբաղեցնում։  Տարածքը փոքր է, բայց « էլ ի՞նչ կարող եմ աճեցնել» հարցի առջեւ անզոր է։

Արման Բադալյանը Արման Բադալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«50 տեսակի ցիտրուս ունեմ, անանաս, պապայա, գուավա, լիչի։ Թզի յուրահատուկ տեսակ ունեմ՝ սկզբում դեղին պտուղ է տալիս, աշնանը՝ կարմիր։ Պանդեռոզա տեսակի լիմոնը մինչեւ 1 կիլոգրամ պտուղ է տալիս։ Իր տեսակն է, հավելյալ պարարտանյութ չեմ տալիս։ Ծառն ինչքան մեծանում է, բերքը կրկնապատկվում է, ու պտղի չափն էլ է մեծանում»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նոր մրգերի սերմեր, տնկիներ Արմանին արտերկիր գնացող-եկող ընկերներն ու ծանոթներն են բերում։ Հայաստանում բույսերի մի քանի մեծ խանութ կա, բայց ամեն ինչ չէ, որ կարելի է գտնել։ Նաեւ ծանոթությունների շրջանակն է մեծացել, իր հետաքրքրությունը կիսող այգեգործների հետ տալիս-առնում, փոխանակում են։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեկը մյուսի միջոցով իմանում, գտնում են ինձ։ Ծանոթության ընթացքում հասկանում եմ՝ ինչ ունի-ինչ չունի, ինչպես համագործակցենք։ Եթե առեւտուր է անում, վաճառում եմ. թող գնի, գնա։ Եթե զգում եմ՝ լավ բաներ ունի, կարող ենք փոխնակել, պարտադիր չէ՝ առեւտուր անենք։ Ես տալիս եմ այն մարդուն, ում հարգում, վստահում եմ, ում մի բան տալիս, մի ուրիշ բան ստանում եմ։ Ես դա ճիշտ եմ համարում։ Որ գալիս, ճյուղ են ուզում, չեմ տալիս։ Ասում եմ՝ ես դժվարությամբ եմ ձեռք բերել»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե ծառի վրա պտուղ չկա, ոչ պրոֆեսիոնալ աչքը դժվար կտարբերի՝ որը ինչի ծառ է։ Ծաղկամանի վրա անունները նշված են, բայց Արմանը դրանց կարիքը չի զգում. հարյուրավոր տեսակները տերեւներից է ճանաչում։

 

Արմանը վայելում է իր ծառերի բերքը, թեկուզ՝ մի քանի հատ լինի։ Անցած տարի նույնիսկ իր աճեցրած արաբիկա սուրճն է խմել։ Եթե բերքն առատ է, վաճառում է՝ ինչպես մինչեւ մեկ կիլոգրամանոց կիտրոններն ու կունկվատը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ասում է՝ եթե տարածք լինի, Հայաստանում շատ բան կարելի է աճեցնել՝ գուավա, ավոկադո, մանգո, ցիտրուսներ։ Իր այգին դրա փոքրիկ օրինակն է։

 

Արմանի միակ ձախողումը կակաոն էր։ Ժամանակից շուտ էր ցանել, ձմռան ցրտին չդիմացավ։ Սպասում է՝ նոր սերմեր ուղարկեն, որ էլի փորձի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինքնակրթությունն ու սեփական փորձն են Արմանին այգեգործ դարձրել, ու էլի մի կարեւոր հանգամանք։

 

«Առաջին հերթին սիրել է պետք։ Եթե ես սուրճի ծառը նվիրեմ մեկին, որ չի սիրում, չի վերցնի։ Պիտի սիրես ու շատ ժամանակ հատկացնես։ Ամբողջ օրը գործ անես, էլի անելու բան կլինի։ Նաեւ կարեւոր է աշխատանքից եկամուտ ստանալ»։

Արման Բադալյանը Արման Բադալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմանը հաճախ է հյուրեր ունենում։ Գալիս են հետաքրքրության համար, խորհուրդ հարցնելու, պատահում է՝ գաղտնիքները գողանալու։

 

«Էնքան մարդ է գալիս, որ բարեւում են, ես արդեն զգում եմ՝ ինչի համար են եկել, ինչ են ուզում։ Գալիս, հեռվից հարցեր են տալիս։ Ասում եմ՝ ես քեզ բան չեմ ասելու, կարող ես էստեղ ամեն ինչ նայել, եթե նայելով կարողացար սովորել, արդյունքի կհասնես։ Ես ոչ թե ուրիշից եմ սովորել, այլ՝ ինքս ինձ՝ կարդալով, փորձով։ Մասնագիտական շատ գաղտնիքներ ունեմ։ Ամեն մասնագիտության մեջ, եթե չունեցար քո գաղտնիքները, սպառված ես»։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին