Գյումրիում բացվել է Հայաստանում առաջին իլյուզիաների թանգարանը - Mediamax.am

exclusive
14459 դիտում

Գյումրիում բացվել է Հայաստանում առաջին իլյուզիաների թանգարանը


Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Գրիշա Ամիրխանյանը
Գրիշա Ամիրխանյանը

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Գրիշա Ամիրխանյանն ու Մեսրոպ Հակոբյանը
Գրիշա Ամիրխանյանն ու Մեսրոպ Հակոբյանը

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան


Ուղեղի ժամանց. հաճախ այսպես են բնութագրում իլյուզիաների թանգարանները, որոնք հայտնվում են աշխարհի տարբեր երկրներում: Ամեն մեկը փորձում է ինքնատիպ լուծումներ առաջարկել՝ տեսողական խաբկանքը, ֆիզիկայի օրենքներն ու երկրաչափական պատկերներով առաջադրանքներն էլ ստիպում են մարդկանց   գնալ այս ամենի հետեւից ու նորը բացահայտել։

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Բայց ինչո՞ւ գնալ ուրիշ երկիր, երբ քո երկրում էլ կարող ես ուղեղը մարզել ու զվարճացնել։ Այս միտքն էլ  դարձավ բիզնես գաղափար ու միավորեց երկու ընկերներին։

 

-Ես տարբեր երկրներում գնացել էի իլյուզիաների թանգարան, Գրիշան էլ իր հերթին էր գնացել, մի օր հանդիպեցինք ու տպավորություններով կիսվեցինք։ Պատմում էինք, մարդիկ ոգեւորվում էին, մտածում էին, երբ են իրենք էլ ինչ-որ մի օր գնալու արտերկիր, որ այցելեն նման վայրեր։ Որոշ ժամանակ անց  որոշեցինք այդ ոգեւորությունը վերածել գաղափարի՝  Հայաստանում ստեղծել իլյուզիաների թանգարան ու մեր հայրենակիցներին ընձեռել նման հնարավորություն,- պատմում է Մեսրոպ Հակոբյանը ու հրավիրում ներս՝ արդեն բացված թանգարան։ 

Գրիշա Ամիրխանյանն ու Մեսրոպ Հակոբյանը Գրիշա Ամիրխանյանն ու Մեսրոպ Հակոբյանը

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Մասնագիտությամբ ինժեներ Մեսրոպ Հակոբյանին ու տնտեսագետ Գրիշա Ամիրխանյանին թանգարան հիմնադրելու գաղափարը իրականություն դարձնելու համար տարբեր երկրներում 8 իլյուզիաների թանգարան են այցելել, հանդիպել հիմնադիրների հետ, որոնք կիսվել են իրենց փորձով ու գիտելիքներով, ապա մշակել են իրենց տարբերակը։ 

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

-Թեեւ ցուցանմուշները առաջին հայացքից զվարճանք են պարունակում, բայց  խորքում գիտություն է թաքնված։ Կրթությունն ու ժամանցը համադրող կամ «Edutainment» վայրերը մեծ տարածում են ստանում ամբողջ աշխարհում։ Իլյուզիաների թանգարանը ստացված օրինակ է, որտեղ միավորվում է գիտությունն ու զվարճանքը։  Հենց այդպիսի վայր է մեր թանգարանը,-ասում է Գրիշա Ամիրխանյանն ու ծանոթացնում առաջին ցուցանմուշների հետ։

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Ֆիզիկայի, մաթեմատիկայի, հոգեբանության վրա հիմնված շուրջ 50 ցուցանմուշներ, առաջին հայացքից սովորական են թվում, բայց իրականում՝ «կախարդական» սենյակներ են, որտեղ կարելի է զարմանալ, զվարճանալ, փորձել, համոզվել, ինչպես նաեւ վերհիշել դպրոցական գիտելիքները, նոր փորձարկումների շնորհիվ հետեւություններ անել ու հետո փորձել գտնել դրանց դրսեւորման այլ օրինակներ ծանոթ ու անծանոթ ոլորտներում։ Իսկ դպրոցականների համար հիանալի վայր է դասագրքերում կարդացածը հենց տեղում զգալ, շոշափել, փորձել։

 

Գաղափարից բիզնես ընկած ճանապարհը

 

- Իլյուզիաների թանգարան ստեղծելու գաղափարը երկար քննարկել էինք, փորձել էինք տարբեր երկրների փորձը ուսումնասիրել, մեր բիզնեսը թղթի վրա պատրաստի գծագրել էինք, գաղափարի տեսքով, հղկված վիճակում պատրաստ էր արդեն, բայց իրականում, առաջին քայլն անելը բավականին դժվար էր, - խոստովանում է Գրիշան։

Գրիշա Ամիրխանյանը Գրիշա Ամիրխանյանը

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Այդ քայլն անել ընկերներին օգնում է «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը, Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը(GiZ)։

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

- Ի սկզբանե թանգարանի բացման համար հնարավոր վայր քննարկում էինք Երեւանը կամ Գյումրին։ Դրամաշնորհային ծրագրին դիմելով՝ հստակ որոշեցինք, որ մեր գաղափարը իրագործելու ենք Գյումրիում։ Քաղաքը վերջին տարիներին հայտնի զբոսաշրջային ուղղություն է դարձել, բայց, այնուամենայնիվ, հիմնականում ընկալվում է որպես պատմական քաղաք՝ հարուստ մշակույթով, թանգարաններով ու բազմաթիվ հետաքրքրիր վայրերով։ Սակայն ժամանցային վայրերը, մեր կարծիքով, քիչ են,- նշում է Գրիշան։

 

Թարմացվող զարմանք

 

Մանկությունից հուշ մնացած, բայց ավելի մեծ չափերի գեղադիտակը (կալեյդոսկոպ) կբեկի մեր պատկերացումներն ու բյուր կողմերով կտարածի մեր պատկերը հայելիների աշխարհում։

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Հետո քայլերդ ուղղում ես մեկ այլ սենյակ, որտեղից լայն ժպիտով  կողջունի Գյումրիի տեսարժան վայրերի 300 նկարներով հավաքված Մհեր Մկրտչյանի պատկերը: Մյուս հատվածում ֆիզիկոս Նիկոլա Տեսլայի պլազմային գունդն է՝ հազվագյուտ գազերի խառնուրդով լցված։

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

Իրականության ու խաբկանքի  արանքում այցելուն կսկսի շփոթվել, կասկածել, զարմանալ ու արդեն մի քանի անգամ ստուգել, շոշափել  իրերը, պատերից կախված անշարժ ու թվացյալ շարժվող  պատկերները։

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

- Մարդկանց զարմացնելու հնարավորությունները շատ մեծ են, պարբերաբար թարմացվելու են պատկերները, փորձելու ենք այնպես անել, որ մեկ անգամ այցելած այցելուն, ցանկանա կրկին գալ, - նշում է Մեսրոպը։

Լուսանկարը` Իլյուզիաների թանգարան

- Փորձել ենք համադրել տարբեր հետաքրքրություններ, որ ընտանիքով գան, եւ տատիկ-պապիկներին, եւ ծնողին, եւ ուսանողին ու աշակերտին հետաքրքիր լինի։ Իլյուզիաների աշխարհ այցելելը շքեղություն չէ, սոցիալական տարբեր ծրագրեր ունենք, զեղչեր ունենք, որ մարդիկ գան էմոցիաների, գիտելիքների ու հետաքրքիր նկարների հետեւից, - հավելում է Գրիշան:

 

Թանգարանի կայքն է https://museumofillusions.am/, հասցեն՝ ք. Գյումրի, Շիրակացի փող. 50/1

 

Անահիտ Հարությունյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին