Առաքելությունը՝ հոգեւորական. ծառայել Աստծուն ու հայրենիքին - Mediamax.am

exclusive
3942 դիտում

Առաքելությունը՝ հոգեւորական. ծառայել Աստծուն ու հայրենիքին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոբերտ սարկավագ Իսրայելյանը
Ռոբերտ սարկավագ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման սարկավագ Բունարջյանը
Արման սարկավագ Բունարջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը
Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոբերտ սարկավագ Իսրայելյանը
Ռոբերտ սարկավագ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարդկանց ուշադիր հայացքների ներքո, մինչեւ ոտքի ծայրը հասնող սեւ կապաներով, տղաների երկար շարքն անցնում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի բակով։ Ճեմարանականներն են՝ կացարանից ճաշարան են գնում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեւորգյան հոգեւոր ճեմարանն աստվածաբանական համալսարան է, բայց այլ կրթական հաստատությունների համեմատ՝ այստեղ սովորողների կենցաղն ու առօրյան շատ տարբեր է։

 

2022-2023  ուսումնական տարվա համար ճեմարանը հայտարարել է ընդունելություն։ Կարող են դիմել մինչեւ 25 տարեկան, միջնակարգ կամ բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիները։ Նրանք պետք է հանձնեն քննություն հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաներից եւ մասնակցեն հարցազրույցի՝ եկեղեցական կյանքում ներգրավվածության շուրջ։ Դիմել կարելի է մինչեւ օգոստոսի 20-ը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերջին տարիներին ճեմարանում ուսանել ցանկացողների թիվը նվազում է, եւ աճում է հոգեւորականների կարիքը։ Ճեմարանի տեսուչ տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանն ասում է, որ Ցեղասպանության եւ Խորհրդային տարիներին հայ եկեղեցին 4-6 հազար հոգեւորական է կորցրել։ Իսկ 1991 թվականից մինչ օրս ձեռնադրված հոգեւորականների թիվը չի գերազանցում հազարը։

 

«Հսկայական աշխատանք կա անելու։ Ինչպես Ավետարանն է ասում՝ հունձքը շատ է, մշակները՝ սակավ։ Մենք պետք է այնպիսի մշակներ պատրաստենք, որ կարողանան լրացնել այդ բացը»։

Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճեմարանը գիշերօթիկ է։ Ուսանողներն ապրում են հագեցած ու խիստ կանոնակարգված առօրյայով։ 07:15 արթնանում են, մարզվում, մասնակցում ժամերգության, նախաճաշում ու գնում դասի։ Հանգստի մի քանի ժամից հետո երեկոյան ժամերգություն, ընթրիք, սերտողություններ։ Օրն ավարտում են 22:00-ին՝ երեկոյան աղոթքով։

 

«Կարգապահության հարցում գիտակցված մոտեցումը մեզ համար չափազանց կարեւոր է։ Յուրաքանչյուր եկեղեցական պետք է ունենա կարգապահության էական եւ զգալի տարր իր կյանքի, վարքի մեջ։ Առանց կարգապահության հոգեւոր կյանքը ցաքուցրիվ, քաոսային մի բան է դառնում»,- ասում է տեր Շահեն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեւորգյան հոգեւոր ճեմարանը Հայաստանի՝ այսօր գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունն է։ 1874 թվականին է հիմնադրվել։ Ուսման տեւողությունը 6 տարի է։ Բակալավրիատի առաջին 4 տարին ուսանողները սովորում են Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում։ 2 տարվա մագիստրատուրան շարունակում են Էջմիածնում՝ Գեւորգյան ճեմարանում։ Որպես աստվածաբանական համալսարան՝ ճեմարանն ունի նաեւ ասպիրանտուրայի բաժին, որտեղ սովորելու համար հոգեւորական լինելը պարտադիր չէ։

 

Ճեմարանում ուսանողների կրթությունն ու կեցությունն անվճար է։ Եթե ավարտելուց հետո կամ սովորելու ընթացքում ուսանողը հասկանում է, որ հոգեւորականի ճանապարհը իրենը չէ, շարունակելու պարտադրանք չկա։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ճեմարանը տալիս է լավագույն կրթություն, ճեմարանի դիպլոմը ճանաչված է աշխարհի գրեթե բոլոր բուհերում, ճեմարանը տալիս է կարգապահություն, կողմնորոշվելու ճկունություն, բարձրացնում է ինքնագիտակցությունը, հավատի հարցերում բավական լուրջ տեղաշարժեր են լինում։ Բայց սրանք բոլորը գործընթացային երեւույթներ են։ Կարեւորը կոչումն է։ Եթե երիտասարդն իր մեջ զգում է հոգեւորական լինելու, ազգին եւ, ամենակարեւորը, Աստծուն ծառայելու կոչումը, թող գա ճեմարան։ Միգուցե հասկանա, որ սխալ էր, միգուցե հասկանա, որ սա է Աստծուն ծառայելու միակ ճանապարհը։ Հայ ազգին այս բարդ ժամանակաշրջանում պետք են անձնվեր, առանց հետին հաշվարկների ծառայող մարդիկ»,-ասում է ճեմարանի տեսուչը։

 

«Պետք է երախտապարտ լինենք Աստծուն իր տված շնորհների համար ու ավելիով վերադարձնենք Նրան»

 

Ռոբերտ սարկավագ Իսրայելյանը 15 տարեկան էր, երբ որոշեց ավագ դպրոցի փոխարեն ուսումը շարունակել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Հառիճավանքի «Թրբանճյան» ընծայարանում։ Նրան գրավել էր ոչ այնքան հոգեւոր կյանքը, որքան լավ կրթություն ստանալու հեռանկարը։

Ռոբերտ սարկավագ Իսրայելյանը Ռոբերտ սարկավագ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այնտեղ առաջին անգամ ամբողջապես կարդացի Սուրբ Գիրքը, ժամերգությունների մասնակցեցի, հոգեւոր կյանքով ապրեցի, գրաբարին ծանոթացա, աղոթքների իմաստը սկսեցի հասկանալ, ավետարանական հատվածների մեկնաբանությունները լսել, եկեղեցու պատմությունը սովորել։ Առաջացավ ճեմարան գնալու եւ հոգեւորական դառնալու ցանկություն, հատկապես, որ տեսնում էի, թե մեր եկեղեցու առջեւ ինչքան մարտահրավերներ կան, եւ թե ծանր լինելով հանդերձ՝ որքան քաղցր է եկեղեցականի լուծը»։

Ռոբերտ սարկավագ Իսրայելյանը Ռոբերտ սարկավագ Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուսումը շարունակեց նախ Սեւանի Վազգենյան դպրանոցում, հետո, արդեն 2-րդ տարին է՝ սովորում է Էջմիածնում։ Սկզբում էր դժվար՝ ընտանիքից հեռու էր, ռեժիմը՝ խիստ։ Ասում է՝ ի տարբերություն այլ համալսարանների ուսանողների՝ իրենց ամբողջ օրն անցնում է ճեմարանում, կրթական պրոցեսի մեջ են միշտ։ Անգամ հանգստի ժամին՝ սուրճի կամ թեյի սեղանի շուրջ, խոսակցությունները դասերի, Աստվածաշնչի, հոգեւոր թեմաների շուրջ են։

 

Ռոբերտ սարկավագը ոգեւորված ներկայացնում է իրենց առօրյան ու շտապում ավելացնել՝ չկարծեք, թե ճեմարանում կյանքը ձանձրալի է։ Ճեմարանականը «սովորական» մարդ է՝ իր նախասիրություններով ու երազանքներով։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեր հանրության մեջ կարծրացած մտածելակերպ կա, որ ճեմարանականը պետք է մոմի լույսի տակ աղոթի, ամբողջ օրը գիրք կարդա, չսնվի կամ համեղ բաներ չուտի։  Հիմնականում մտածում են՝ եթե սեւազգեստ ենք, ուրեմն, որեւէ վանքից ենք, միջնադարյան վանականներ ենք, ճգնավորներ։ Բայց դա թյուր կարծիք է։ Մենք ապրում ենք հասարակության մեջ՝ որպես Հայաստանի լիարժեք քաղաքացիներ»։

 

Ճեմարանում դասերը 6-օրյա են, կիրակի Պատարագի են մասնակցում։ Ունենում են նաեւ ազատ օրեր, զատկական, ամանորյա, ամառային արձակուրդներ։ Ընդունում են նաեւ հյուրեր. հատկապես ծնողները կարող են գալ, ծանոթանալ ճաշացանկին, կենցաղային պայմաններին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դասերից բացի նաեւ մանկատուն, ծերանոց են գնում։ Պատերազմից հետո վիրավոր զինվորներին էին տեսակցում, այցելում են զոհվածների ընտանիքներին։

 

Այս տարի Ռոբերտ սարկավագն ավարտելու է ճեմարանն ու զորակոչվելու է բանակ՝ որպես գնդերեց։ Հետագայում, երբ դառնա քահանա, կուզեր ծառայել ոչ մեծ համայնքում, որ բոլորին հասցներ ճանաչել, հոգեւոր կարիքները հոգալ, եկեղեցու շուրջ համախմբել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կյանքում բազմազան շնորհներ կան, եւ բոլորն Աստծուց են տրված։ Մենք պետք է գիտակցենք սա, չհպարտանանք, ինքներս մեզ կարող, մեր գլխի տերը չկարծենք։ Պետք է երախտապարտ լինենք Աստծուն դրա համար ու ավելիով վերադարձնենք Նրան։ Եթե մեր մեջ շնորհը չավելացնենք, չհարստացնենք, մի օր մեզնից կվերցվի եւ կտրվի նրան, ով պատրաստ է ավելացնելու»։

 

«Ճեմարանը շարունակում է մնալ աշխարհի մի մասը, բայց ինչ-որ չափով նաեւ՝ աշխարհից հեռու»

 

Մայր Աթոռի տարածքում ճեմարանականների համար մի քանի շենք է առանձնացված՝ ուսումնականը, կացարանը, հանդիսությունների դահլիճը, մարզասրահը։ Մի քանի տարի առաջ կառուցված սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում ուսանողները ծիսական արարողություններ են կատարում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ճեմարանը տարբերվում է մյուս ուսումնական հաստատություններից նիստ ու կացով, կարգ ու կանոնով, ուսումնական ամբողջ գործընթացով։ Ճեմարանն ունի որոշակի փակվածություն, եւ դա բնական է։ Չենք կարող ապրել նույն կենցաղով, որով ապրում են մարդիկ մյուս համալսարաններում, եւ յուրացնել գիտելիքի ամբողջ ծավալը, ամբողջությամբ դառնալ այն կերպարը, որը մեզնից պահանջում է ճեմարանը։ Պետք չէ մտածել, որ ճեմարանականները կտրված են աշխարհից, չունեն նախասիրություններ, չեն հետաքրքրվում, օրինակ, սպորտով, չեն նայում ֆուտբոլ։ Ճեմարանը շարունակում է մնալ աշխարհի մի մասը, բայց ինչ-որ չափով նաեւ՝ աշխարհից հեռու»,-ասում է Արման սարկավագ Բունարջյանը։

Արման սարկավագ Բունարջյանը Արման սարկավագ Բունարջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա ճեմարան է ընդունվել մտերիմ հոգեւորականներից մեկի խորհրդով ու սովորելու ընթացքում բացահայտել ճեմարանի գրավչությունն ու կարեւորությունը։ Արման սարկավագը 5-րդ լսարանի ուսանող է, աստվածաշնչագիտության հոսքում է սովորում։

 

«Հոգեւորականի մեջ տեսա առաջնորդի, ուսուցչի, ժողովրդին ուղղորդող մեկի կերպարը եւ դրա մեջ հոգեհարազատություն զգացի։ Մեծ մասին գրավում է ճեմարանի ինտելեկտուալ, քարոզչական, առաջնորդական կողմը։ Իմ պարագայում էլ դա դարձավ ուղենիշ»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման սարկավագն ասում է, որ սկզբում դժվար էր հարմարվել խիստ ռեժիմին։ Միայն այն միտքը, որ ցանկացած պահի չեն կարող դուրս գալ Մայր Աթոռի տարածքից, կաշկանդում էր։ Բայց դուրս գալու համար ուսանողներն ունեն ազատ ժամեր, ու երբ սովորեցին նոր կարգին, հասկացան, որ ոչնչից, առանձնապես, զրկված չեն։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ազատ ժամանակ շատ հաճախ դուրս ենք գալիս ուղղակի քայլելու, գնում ենք մեր ընկերներին, ընտանիքին տեսնելու։ Մարզադահլիճ ունենք, որտեղ մի քանի սպորտաձեւով կարող ենք զբաղվել՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, մարզասարքեր կան։ Կարծում եմ, որ ճեմարանականն ամենաքիչն է մտածում, թե ինչպես անցկացնի իր ազատ ժամանակը»։

 

Ճեմարանականներն ավարտում են կրթությունը՝ սարկավագի աստիճան ստացած։ Դրանից հետո են որոշում՝ դառնալ ամուսնացյալ կամ կուսակրոն քահանա։ Հետագա ծառայության վայրն արդեն իրենց ընտրությամբ չէ. Ամենայն Հայոց կաթողիկոսն է նշանակում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման սարկավագն ասում է՝ սա էլ իրենց «մասնագիտության» յուրահատկություններից մեկն է։ Իր համար, օրինակ, մեծ պատիվ կլինի մի օր վերադառնալ ճեմարան՝ դասախոսելու։

 

Սովորելու տարիներին ճգնաժամային պահեր հաճախ են լինում։ «Ճի՞շտ ճանապարհ են ընտրել» հարցը բոլորն են տալիս։ Արման սակավագն ասում է՝ դրանցից պետք չէ վախենալ, որոնումների ճանապարհին հարցերն օգնում են։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ժամանակի ընթացքում լինում են պահեր, երբ երկմտում ենք, եւ դա լավ է, որովհետեւ մարդը մտածելու ընթացքում է հասկանում՝ որն է ճիշտ, որը՝ սխալ։ Դա մի քայլով առաջ գնալու, զարգանալու ցուցիչ է։ Լինում են երկմտության բնական պահեր, բայց այստեղ մնալու, հոգեւորական դառնալու ցանկությունը միշտ գերազանցում է»։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին