Բաց դաս Մատենադարանում՝ թանգարանները, երիտասարդներն ու կարծրատիպերը - Mediamax.am

exclusive
2936 դիտում

Բաց դաս Մատենադարանում՝ թանգարանները, երիտասարդներն ու կարծրատիպերը


Լեսլի Սզամոզին
Լեսլի Սզամոզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեսլի Սզամոզին
Լեսլի Սզամոզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտի 11-ին  Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY քոլեջի կողմից առաջարկվող Համաեվրոպական Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն, պրոֆեսոր Լեսլի Սզամոզին Մատենադարանում բաց դաս է վարել թանգարանների աշխատակիցների համար։

 

CITY քոլեջը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2012 թվականից՝ առաջարկելով կրթաթոշակներ Սալոնիկում բակալավրի եւ մագիստրատուրայի ծրագրերի համար: 2016 թվականից այն Երեւանում իրականացնում էր Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը: 2021 թվականից Երեւանում իրականացվող Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը վերափոխվել է համաեվրոպական Executive MBA ծրագրի՝ առաջարկելով բրիտանական Յորքի համալսարանի եւ Ստրասբուրգի համալսարանի MBA կրթություն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Դասի թեման COVID-19 համաճարակի հետեւանքով առաջացած կազմակերպչական եւ անհատական անհրաժեշտ այն փոփոխություններն էին, որոնք կարող են փոխել Երեւանի թանգարանների այցելուների քանակն ու որակը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հանդիպումն անցկացվեց ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի հետ համատեղ՝ CITY քոլեջի «Առաջնորդների կրթման տասնամյակը-10 տարի Հայաստանում» միջոցառումների շրջանակում։

 

Մեդիամաքսը ներկա է եղել բաց դասին եւ առանձնացրել է հատվածներ Լեսլի Սզամոզիի խոսքից։

 

Փոփոխությունների էպիկենտրոնը

 

Ես այնքան հաճախ եմ գալիս Հայաստան, որ թվում է, թե տուն եմ վերադառնում։ Փորձում եմ երբեւէ ձեռնունայն չգալ։ Այս անգամ նոր գիտելիք եմ բերել թանգարաններում աշխատող մարդկանց համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սա երկու ժամ եւ գուցե մի փոքր էլ ավել տեւողություն ունեցող մեկօրյա վերապատրաստման դասընթաց է թանգարանի այն աշխատակիցների համար, որոնք պետք է դառնան թանգարանային ոլորտի փոփոխությունների շարժիչ ուժը։

 

Կոտրելով կարծրատիպերը

 

Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում թանգարանների ամենամեծ խնդիրը կապի կորուստն է երիտասարդների հետ։

 

Թանգարան-երիտասարդներ կապը գնալով ավելի ու ավելի է թուլանում եւ եթե միջոցներ չձեռնարկենք, կարող է ամբողջությամբ խզվել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանները որոշ կարծրատիպեր ունեն՝ չափազանց լուռ են, փոշոտ, եւ ամեն ինչ այստեղ խոսում է հնության մասին, ինչն այսօր ժամանակավրեպ է։

 

Նոր մոտեցում է պետք, որպեսզի երիտասարդ սերնդին հետաքրքիր լինի թանգարան այցելելը։ Թվայնացման դարում, երբ ցանկացած թանգարան ձեռքիդ տակ է մի քանի վայրկյանում եւ առանց տեղաշարժի՝ հեռախոսիդ շնորհիվ, կարեւոր է երիտասարդին իրական թանգարանի հմայքը ցույց տալը։ Սա մեր օրերի ամենամեծ մարտահրավերն է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատ կարեւոր է հասկանալ՝ ինչպե՞ս ես հետեւում թանգարանների ավանդույթներին, ինչպե՞ս ես դրանք մատուցում, որպեսզի երիտասարդ մարդուն հետաքրքիր լինի տեսնել թանգարանային կյանքը իրականում, հենց ներսից։

 

Կապը սփյուռքի հետ

 

Հիշեք համաճարակի առաջին օրերը, երբ ամբողջ աշխարհը փակված էր տանը եւ մարդիկ ոչինչ չէին կարողանում անել՝ փոխարենը փորձում էին թվային տեխնոլոգիաներով հասանելի դարձնել արտաքին աշխարհը։

 

Մտածեք սփյուռքի մասին, եւ թե ինչպես աշխարհի յուրաքանչյուր անկյունում ապրող հայը կարող է հնարավորություն ունենալ կապ հաստատել Հայաստանում գտնվող թանգարանի հետ՝ առանց ֆիզիկապես տարածքում գտնվելու։

Լեսլի Սզամոզին Լեսլի Սզամոզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սա հատկապես մեծ մարտահրավեր է եւ մեծ հնարավորություն՝ Երեւանում գտնվող ցանկացած թանգարանի համար։

 

Երիտասարդ սերունդը

 

16 տարեկան տղան ու աղջիկը այսօր չեն ցանկանում մի կողմ դնել հեռախոսն ու

դուրս գալով Լուվրի թանգարանի ինստագրամյան էջից, այցելել բուն Լուվրի թանգարան։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս պարագայում չկա այլընտրանք՝ թանգարանները իրենք պետք է մարդկանց մոտ գնալու ճանապարհներ գտնեն։

 

Միակ բանը, որ պակասում է թվային միջավայրում՝ մարդկանց զգացմունքների բավարարումն է։ Իրական կյանքում տեսնելով թանգարանային նմուշը, մարդն ուզում է շոշափել այն։ Գլխի էմոցիոնալ հատվածը նրան հուշում է՝ ես ուզում եմ ձեռք տալ սա, զգալ բույրը, քաշը, շոշափել։ Այստեղ էլ խնդիր է առաջանում՝ թանգարանների մեծ մասում այդպես անել չի կարելի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սա մեր օրերի թանգարանային կյանքի ամենամեծ խնդիրն է եւ ամենամեծ բացթողումը, որը լրացնելու համար պետք է նոր գաղափարներ մշակել եւ փորձեր իրականացնել։

 

Մատենադարանի մարդիկ

 

Առաջին անգամ չեմ Մատենադարանում, եւ այս անգամ էլ ինձ ամենաշատն այստեղ աշխատող մարդիկ են տպավորել։

 

Ինձ ճիշտ հասկացեք՝ այն ձեռագրերն ու նմուշները, որոնք ցուցադրված են այստեղ, իսկապես հրաշալի են, հանճարեղ, անասելի տպավորիչ, յուրահատուկ ու բացառիկ, բայց այստեղ աշխատող մարդիկ են այս թանգարանի էներգետիկ համակարգը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրանց աշխատելու կիրքը, ցուցանմուշների պատմությանը տիրապետելը, մեկնաբանելը պարզապես հիացնում է։ Դու կարող ես այստեղ ժամերով քայլել ու բազմաթիվ ցուցանմուշների հետ ծանոթանալ, բայց երբ հարց ես տալիս այստեղ աշխատող մարդկանց ու լսում ես նրանց մեկնաբանությունը, ապշում ես։ Այնքան կիրք, սեր, պատմելու ու մեկնաբանելու ուրախություն կա նրանց բառերում։

 

Համաեւրոպական Executive MBA ծրագրի վերաբերյալ տեղեկատվության համար զանգահարեք CITY քոլեջի երեւանյան գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով։

 

Լուսին Մկրտչյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին