ITTD ծրագրով արկածային զբոսաշրջությունը Հայաստանում առավել անվտանգ է դառնում - Mediamax.am

exclusive
3831 դիտում

ITTD ծրագրով արկածային զբոսաշրջությունը Հայաստանում առավել անվտանգ է դառնում


Լուսանկարը` Yell Extreme Park

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Էդգար Նավասարդյանը աջից երկրորդն է
Էդգար Նավասարդյանը աջից երկրորդն է

Լուսանկարը` Մեդիամաքս

Ֆրանկ Հեսսը եւ Վիլհելմ Հուգոն
Ֆրանկ Հեսսը եւ Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիլհելմ Հուգոն
Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիսիան Պողոսյանը
Սիսիան Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ֆրանկ Հեսսը
Ֆրանկ Հեսսը

Լուսանկարը` Yell Մեդիամաքս

Րաֆֆի Սեմերջյանը
Րաֆֆի Սեմերջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Զեյնունը
Մարկ Զեյնունը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Մոսիյանը
Արմեն Մոսիյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Չիբուխչյանը
Տիգրան Չիբուխչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Yell Extreme Park


Management Mix խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրով հայկական զբոսաշրջային հինգ ընկերությունում անցկացվել է անվտանգության աուդիտ, որից հետո նրանց տրվել է միջազգայնորեն ճանաչված TÜV վկայական:

 

EU4Bussines ITTD նախաձեռնությունը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից, իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:

Լուսանկարը` Yell Extreme Park

Հայաստանում ընտրված ընկերություններն արկածային/բացօթյա/ակտիվ զբոսաշրջության ոլորտից են՝ զիփլայն, պարանայգի, կայակինգ, մոտոցիկլավարություն, սպորտային ճամբար եւ այլն:

 

TÜV վկայականի առկայությունը նշանակում է, որ տվյալ արկածային փորձառությունն իրականացվում է անվտանգության բոլոր չափորոշիչներին համապատասխան՝ ինչպես այցելուի, այնպես էլ՝ աշխատակիցների համար:

 

Աշխարհում TÜV անվտանգության թեստավորում են անցնում այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Mercedes-Benz-ը, BMW-ն, HP-ն:

 

«Հուսով ենք՝ այս սերտիֆիկացումը դրական ազդեցություն կունենա շահառու ընկերությունների հեղինակության վրա ու ամբողջ աշխարհից ավելի շատ զբոսաշրջիկներ կգան Հայաստան», - TÜV վկայականների հանձնման միջոցառմանն ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործության բաժնի պետ Ֆրանկ Հեսսը:

Ֆրանկ Հեսսը Ֆրանկ Հեսսը

Լուսանկարը` Yell Մեդիամաքս

Նա նշել է, որ միջազգային հայտնի ընկերության կողմից անվտանգության հավաստագիր ունենալը կարող է դառնալ նախագծի մասնակից զբոսաշրջային կազմակերպությունների մրցակցային առավելությունը շուկայում.

 

«Սա համապատասխանում է նպատակներին, որ ունի EU4Bussines նախաձեռնությունը: Հաջողություն եմ ցանկանում ձեզ բոլոր ձեռնարկներում»:

Ֆրանկ Հեսսը եւ Վիլհելմ Հուգոն Ֆրանկ Հեսսը եւ Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` Մեդիամաքս

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանն ասել է, որ TÜV սերտիֆիկացումը կարեւոր նվաճում է ոչ միայն շահառու հինգ կազմակերպությունների, այլեւ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի համար.

 

«Առողջապահության, անվտանգության ու ապահովության հարցերի մասին աշխարհում հիմա առավել շատ է խոսվում: Սա վերաբերում է նաեւ զբոսաշրջության ոլորտին: Միջազգայնորեն ճանաչված հավաստագրերը, որոնք վկայում են անվտանգության ու որակի մասին, կնպաստեն, որ Հայաստանը մրցակցային դիրք ունենա շուկայում»:

Սիսիան Պողոսյանը Սիսիան Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիսիան Պողոսյանը նշել է, որ արկածային զբոսաշրջությունը լինելու է Հայաստանում զբոսաշրջության զարգացման թիրախային ուղղություններից մեկն ու շնորհակալություն է  հայտնել ԵՄ-ին ու GIZ-ին շարունակական աջակցության համար:

 

EU4Bussines «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն ասել է.

 

«Արկածային զբոսաշրջությունը պետք է անվտանգ լինի: Պետք է լինի ժամանց՝ առանց պատահարների»:

Վիլհելմ Հուգոն Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով՝ TÜV սերտիֆիկացումը եվրոպացի զբոսաշրջիկի համար որակի շատ կարեւոր նշան է.

 

«Ավելի անվտանգ միջավայրով կգրավենք ավելի շատ այցելուների, այնպես որ 2022թ.-ի ամռանն ակնկալում ենք զբոսաշրջիկների թվի աճ: Ինքս էլ անհամբեր եմ, երբ կկարողանամ իմ թիմի ու ընտանիքի հետ այցելել  ու օգտվել առաջարկվող զվարճանքներից»:

Արմեն Մոսիյանը Արմեն Մոսիյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Managment Mix ընկերությունից նախագծի համակարգող Արմեն Մոսիյանը ներկայացրել է, թե ինչպես է կազմակերպություններում անցկացվել անվտանգության աուդիտն ու ինչ փուլերով են անցել.

 

«Ընկերություններում աուդիտն անցկացվել է ISO 45 001 «Առողջության պահպանման եւ աշխատանքի անվտանգության կառավարման համակարգեր» ստանդարտին համապատասխան: Դրա շնորհիվ հնարավոր է եղել պարզել եղած բացերն ու դրանք լրացնելու ուղիները: Այնուհետեւ յուրաքանչյուր ընկերության համար մշակվել է գործողությունների անհատական ծրագիր»:  

 

Արմեն Մոսիյանն ասել է, որ շահառու կազմակերպությունները մինչեւ այս էլ ապահովում էին անվտանգ միջավայր այցելուների ու աշխատակիցների համար, ունեին իրենց անվտանգային մշակույթը, սակայն այդ կանոնները համակարգված չէին:

Մարկ Զեյնունը Մարկ Զեյնունը

Լուսանկարը` Մեդիամաքս

TÜV Rheinland գերմանական սերտիֆիկացման ընկերության Կովկասյան ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Մարկ Զեյնունն ասել է, որ այս տարի TÜV-ը տոնում է հիմնադրման 150-ամյակը.

 

«Այսօր գերմանական արտադրության յուրաքանչյուր մեքենա, որ դուք վարում եք, Գերմանիայում ստուգվում է մեր կողմից: Նոր մեքենաների նախատիպերի անվտանգությունը թեստավորում է TÜV-ը: Աշխատում ենք այնպիսի հաճախորդների հետ, ինչպիսին են Mercedes-Benz-ը, BMW-ն, Volgswagen-ը, SIEMENS-ը, HP-ն եւ այլ խոշոր ընկերություններ: Աշխարհում բազմաթիվ պրոդուկտների վրա կարող եք տեսնել TÜV սերտիֆիկացման մասին վկայող եռանկյունին, որը նշանակում է՝ մենք համակարգում ենք երեք կողմի՝ մարդու, տեխնոլոգիաների ու միջավայրի միջեւ փոխգործակցությունը»:

 

Մարկ Զեյնունը զբոսաշրջության ոլորտում TÜV սերտիֆիկացման աշխարհահռչակ օրինակ է բերել.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այն առավել կհետաքրքրի ֆուտբոլի սիրահարներին: Մենք սերտիֆիկացրել ենք Մյունխենի «Բավարիան» եւ «Ալյանս Արենա» ստադիոնը՝ ծառայությունների որակի վերահսկման առումով»:

 

Հայաստանում ընկերությունը ներկայացված է 2004թ.-ից եւ համագործակցում է տարբեր ոլորտներ ներկայացնող կազմակերպությունների հետ. «Հայաստանյան մեր խոշոր հաճախորդներից է ՀԷՑ-ը` Հայաստանի էլեկտրական ցանցերը սերտիֆիկացված են TÜV-ի կողմից»:

Րաֆֆի Սեմերջյանը Րաֆֆի Սեմերջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանի զբոսաշրջային 5 կազմակերպության սերտիֆիկացման նախագիծն իրականացրած Management Mix ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանն ասել է, որ անվտանգության ու մատուցվող ծառայությունների վերահսկման նպատակով կազմակերպություններում ամեն տարի աուդիտ է անցկացվելու.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սերտիֆիկացումը տրվում է 3 տարով, բայց այն վավեր կլինի միայն այն դեպքում, եթե հաջողությամբ անցնեք տարեկան աուդիտը: Շնորհավորում եմ, քանի որ Հայաստանում TÜV սերտիֆիկացում ունեցող առաջին զբոսաշրջային կազմակերպություններն եք»:

 

Նախագծով սերտիֆիկացում ստացած զբոսաշրջային փորձառություններից մեկը Yell Extreme Park-ն է, որի հիմնադիր, «Apaga projects» ՓԲԸ  տնօրեն Տիգրան Չիբուխչյանը նշել է՝ մարդիկ վստահության խնդիր ունեն.

Տիգրան Չիբուխչյանը Տիգրան Չիբուխչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Որքան էլ հավաստիացնենք, որ մենք անվտանգ ենք, միջազգային վերիֆիկացիան անհրաժեշտություն է: Շատ հպարտ եմ թիմիս համար, որովհետեւ ստանդարտները, որոնցով աշխատում էինք մինչեւ այժմ, մեծամասամբ համապատասխանում էին ISO 45 001-ին: Արդեն իսկ կատարել էինք բավականին լուրջ աշխատանք ու անցկացված աուդիտից հետո միայն որոշ թեթեւ փոփոխություններ ենք կատարել: Ընդհանուր առմամբ, ինչպես եղել ենք անվտանգ, այդպես էլ շարունակում ենք՝ հիմա արդեն միջազգային կառույցի կողմից ստանալով լրացուցիչ հաստատում»:  

 

«Մեր լեռները» ճամբարի հիմնադիր Էդգար Նավասարդյանը եւս կարեւորել է նման սերտիֆիկացումը մարդկանց վստահության տեսանկյունից: Ճամբարը Գոշ գյուղում է և անվտանգությունն այստեղ եւս առաջնային է:

Էդգար Նավասարդյանը աջից երկրորդն է Էդգար Նավասարդյանը աջից երկրորդն է

Լուսանկարը` Մեդիամաքս

«Իհարկե, սա կարեւոր է թե՛ տեղացի, թե՛ արտերկրից ժամանող զբոսաշրջիկի համար: Անվտանգությունն առաջնային է՝ անկախ տեղացի ես, թե արտերկրից ժամանած: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ TÜV սերտիֆիկացումն առավել կարեւոր կլինի եվրոպացի զբոսաշրջիկների համար, որոնք շատ լավ ծանոթ են այս կազմակերպությանն ու դրա կողմից ստուգված լինելը կընկալեն որպես որակի լուրջ նշան», - ասել է Էդգար Նավասարդյանը:  

 

Նախատեսվում է, որ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի կազմակերպությունների TÜV սերտիֆիկացումը շարունակական կլինի:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին