Նկարի տղան՝ սերժանտ Արտակ Մարտիրոսյանը - Mediamax.am

exclusive
5811 դիտում

Նկարի տղան՝ սերժանտ Արտակ Մարտիրոսյանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Մարգարյանը
Աննա Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

Արմեն Մարտիրոսյանը
Արմեն Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արայիկ Մարտիրոսյանը
Արայիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

ընտանեկան արխիվից
ընտանեկան արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Մարտիրոսյանը
Արմեն Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արայիկ Մարտիրոսյանը
Արայիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Մարգարյանը
Աննա Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արայիկ Մարտիրոսյանը
Արայիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հրազդանի թիվ 5 դպրոցի պատին Արմենի ու Արտակի նկարներն են՝ դպրոցի շրջանավարտները, որ զոհվեցին 44-օրյա պատերազմում։ Նկարել է Արսեն Պետրոսյանը. նա զոհված զինվորների հարազատների խնդրանքով Հրազդանում տասնյակ նկարներ է արել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտակի եղբայր Արմենը պատմում է՝ սկզբում մտածում էր, որ նկարը լինի հենց իրենց շենքի պատին, հետո հասկացավ՝ ծնողների համար ծանր կլինի ամեն օր տեսնելը։ Բայց ինքը հաճախ է գնում դպրոցի բակ։

Արմեն Մարտիրոսյանը Արմեն Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Անընդհատ այցելում եմ, երեկոյան մենակ կամ ընկերների հետ եմ գալիս»։

 

Նկարն Արմենն է ընտրել. Արտակի՝ զինվորական կյանքի հատուկենտ ու վերջին լուսանկարներից է։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հենց դուռը բացում էր, ձայն էր տալիս՝ մե ուրախություն եկավ ձեր տուն»,- ասում է մայրը՝ Աննա Մարգարյանն ու շարունակում Արտակի մասին անթիվ հիշողություններ պատմել։

Աննա Մարգարյանը Աննա Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ինքը երբեք չէր ընկճվում, անընդհատ ուրախ էր ու ցանկացած իրավիճակից դուրս էր գալիս։ Շատ էր սիրում հումորային հաղորդումներ, ականջակալները դնում էր, ու մեկ էլ տեսնում էինք՝ ուշաթափվեց։ Մենք իր ծիծաղից ծիծաղում էինք, շատ վարակիչ ծիծաղ ուներ։ Շատ էր խոսում, չէր կարող լուռ նստել։ Մի բան կաներ, որ մեզ խանգարեր, շարժում, աղմուկ լիներ»։

 

Հիմա տանը ո՛չ ուրախություն կա, ո՛չ էլ աղմուկ։ Բոլորը լուռ են, անժպիտ։

 

Մինչեւ բանակ զորակոչվելը՝ Արտակն ընդունվել էր Տնտեսագիտական համալսարան, նաեւ աշխատում էր։ Թեեւ ընտանիքը նրա աշխատանքի կարիքը չուներ, բայց Արտակն ուզում էր ինքնուրույն լինել։ Հարազատներն ասում են, որ Արտակն իր տարիքի համար անսովոր փոքր ու զարմանալի մեծ կարող էր լինել։

Լուսանկարը` ընտանեկան արխիվից

«Չափերով խոշոր էր, սիրում էր բոլորին թեւերի տակ առնել։ Բանակի քեֆին եկավ, ասաց՝ մա՛մ, էդ սեղանն ազատի, աշխատանքային ընկերներս են գալու։ Մտածեցի՝ իր հասակակիցներն են, մեկ էլ տեսնեմ՝ 40-ն անց մարդիկ են գալիս։ Արտակին, իսկապես, իրենց ընկերն էին համարում»։  

 

Տիկին Աննան ասում է՝ երջանիկ էի, տղաներիս թեւերի տակ ծվարում էի։ Արտակն այնքան բարձրահասակ էր, որ կատակում էի՝ իջի ներքեւ, խոսենք։

 

«Հեքիաթ էր, կարճ հեքիաթ»,- հազիվ լսելի ձայնով ասում է հայրը։

Արայիկ Մարտիրոսյանը Արայիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտակը սպորտով էր զբաղվում, սկաուտական շարժման, «Պատանի երկրապահի» անդամ էր։ Մայրն ասում է՝ իր ու Արտակի միակ լուրջ վեճը մասնագիտության շուրջ էր։ Արտակը երազում էր զինվորական դառնալ, ուզում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել։ Ընտանիքը դեմ էր։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Զինվորական կյանքը չափից շատ էր սիրում։ Թողեցի, որ դառնա պատանի երկրապահ, մտածեցի՝ էդպես կսպառի սերը դեպի զինվորական կյանքը։ Բանակ ճանապարհելուց հուսով էի՝ կծառայի, կհոգնի, բայց գնալուց առաջ ասաց՝ ես մնալու եմ բանակում, դժվարն առաջին երկու տարին է, հետո կհարմարվես։ Արտակը կյանքում ինչ ուզել, արել է։ Կամակոր չէր, բայց նպատակին հասնող էր»։

 

Բանակ զորակոչվել է 2020-ի հունվարին։ Ծառայում էր Արցախում, սերժանտի կոչում էր ստացել։ Տիկին Աննան ասում է՝ Արտակի բանակային հաջողություններն իրեն վախեցնում էին. իսկ եթե խոսքի տերը լինի ու որոշի մնալ բանակո՞ւմ։ Անհանգստանում, բայց միշտ ոգեւորում էր նրան։

ընտանեկան արխիվից ընտանեկան արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

«Առաջարկել էին հրետանավոր լինել։ Չէր ուզում, զանգել, ասում էր՝ ի՞նչ կլինի, դու մի նեղացի, համաձայնվի, գնամ՝ առաջին գիծ ծառայեմ։ Դրան էլ համաձայնվեցի։ Ասում էր՝ բա ինչի՞ ես լացում։ Ասում էի՝ Արտա՛կ, երրորդ գծից մամադ քեզ ասում է՝ գնա՛ առաջին գիծ ծառայի, չլացե՞մ։ Բայց հրամանատարությունը որոշեց, որ հրետանավոր լինի»։

 

Ընտանիքն Արտակին վերջին անգամ 2020թ. փետրվարի 14-ին էր տեսել։ Համավարակի պատճառով այցելություններն արգելել էին, հետո եկավ սեպտեմբերի 27-ը։

 

«Ամենաշատը 45 վայրկյան էր խոսում։ Իր համար ամեն ինչ ոնց որ խաղ ու պար լիներ։ Երբեք ոչ մի բանից չի ընկճվել, ոչ մի բառ չի ասել՝ ամեն ինչ լավ ա, նորմալ ա։ Մենակ մի բան էր հարցնում՝ էդտեղ ի՞նչ են խոսում»,- պատմում է Արտակի հայրը՝ Արայիկ Մարտիրոսյանը, որ արցունքները թաքցնելու համար երբեմն-երբեմն դուրս է գալիս սենյակից։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Էնպես էր խոսում, որ թվում էր՝ քեֆի սեղանի շուրջ է նստած։ Ասում էի՝ հաց կերե՞լ ես։ Ասում էր՝ հավով ճաշ էի եփել, հենց նոր կերանք։ Չգիտեի՝ հավատայի-չհավատայի, բայց ինքն էնքան պարզ էր խոսում, որ անկախ քեզնից հավատում էիր։ Գուցե ուզում էինք հավատալ ու դրա համար իր ասածները հալած յուղի տեղ էինք ընդունում։ Հարցնում էի՝ սափրվե՞լ ես, ասում էր՝ չէ։ Էդպես հասկանում էի, որ լարված վիճակ է, որովհետեւ ինքն առանց սափրվել չէր կարող»,- հիշում է մայրը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերջին անգամ նա է խոսել Արտակի հետ։ Հոկտեմբերի 29-ին Արմենի ծննդյան օրն էր։ Կեսգիշերին սպասում էին Արտակի զանգին, բայց, ինչպես տիկին Աննան է ասում, Արտակն արդեն իրենց մոտ էր։ Զոհվել էր հոկտեմբերի 27-ին՝ մոր հետ խոսելուց մի քանի ժամ անց։

 

«Պատկերացրեք՝ ծնողներն ինձ ասում են՝ աչքդ լույս լինի, էրեխեդ շուտ ա հասել քեզ։ Դիմացի՛, բա մյուսներն ի՞նչ անեն, որ մինչեւ հիմա չեն գտել իրենց էրեխեքին»։

Արմեն Մարտիրոսյանը Արմեն Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արդեն մի տարի է՝ ընտանիքը փորձում է դիմանալ, բայց ցավը չի մեղմվում։ Անպատասխան հարցերն ու անտարբերությունն ավելի են ցավեցնում։ Ի՞նչ է եղել, ինչպե՞ս է զոհվել Արտակը, մինչեւ հիմա չգիտեն։ Հրամանատարական կազմից որեւէ մեկն ընտանիքին չի այցելել, բանակային ընկերները նույնպես լռում են։

 

«Մի քանի օր առաջ զինակից ընկերն է եկել։ Ասում եմ՝ կարո՞ղ ես մի բան պատմել, որ մեկին նեղացրել, ցավեցրել է, մի հրաման չի կատարել, մի բան թերի է թողել, գոնե մի բան ասա, էլի։ Ասում է՝ ինքը հրամանատարների կողմից ամենահարգված զինվորն է եղել, շատ բաներ, որ իրենք պիտի անեին, Արտակին էին ասում, որ աներ։ Ու էդպիսի զինվորի մասին հրամանատարները ոչ մի բառ չեն ասում՝ ոչ մի զանգ, ոչ մի լուր, ոչ մի դժգոհություն, ոչ մի գոհունակություն»,- ասում է տիկին Աննան։

Աննա Մարգարյանը Աննա Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Անտարբերությունը օրվա պահանջ է դարձել։ Իմ տղեն ինչի՞ համար զոհվեց, հանուն ինչի՞, կարո՞ղ եք պատասխանել։ Խոստացել ու մինչ օրս զինվորական գրքույկը չեն տվել։ Քանի անգամ ենք դիմել, ոչ մեկի պետքը չի։

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատ ցավալի է, հրամանատարությունից մեկը մի անգամ չի զանգել։ Թեկուզ զանգեր, ասեր՝ անպետք տղա է եղել։ Բայց քար լռություն է, ոնց որ էդ էրեխեն էնտեղ չի էլ ծառայել։ Էնպիսի անտարբերություն է, որ զինկոմիսարիատից զանգել, ասում են՝ եկեք, ձեր տղայի մեդալը տարեք։ Այ, ուր ենք հասել»,- ասում է հայրը։

Արայիկ Մարտիրոսյանը Արայիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտակի հետ կապված ամեն ինչ ընտանիքում սրբություն է դարձել։ Տարբեր տարիների լուսանկարների, անձնական իրերի կողքին զինվորական հագուստի ծոցագրպանում մնացած աղոթագիրքը, ընտանիքի նկարն ու օրացույցն են՝ ծառայած օրերը գրչով ջնջած։ Եթե չլիներ պատերազմը, ընտանիքը հետհաշվարկը սկսած կլիներ ու անհամբերությամբ կսպասեր Արտակի վերադարձին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիկին Աննա ասում է, որ հիմա չգիտի՝ ինչպես պատմության դասերին աշակերտներին հայրենասիրություն սովորեցնի։ Խոսում է ընկերասեր, պատասխանատու լինելու մասին, հետո վերադառնում իրական կյանք ու տարակուսում՝ ճի՞շտ է անում։

 

Արտակն ու երեք հասակակից ընկերները հանգչում են Հրազդանի հուշարձան-պանթեոնում։

Արայիկ Մարտիրոսյանը Արայիկ Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Անկախության առաջին սերունդն էին, իրենք պիտի էս երկիրը երկիր սարքեին։ Ու ոնց որ մտածված ոչնչացրեցին, բնաջնջեցին, որովհետեւ վախեր ունեին էդ սերնդից։ Ոչինչ, էլի սերունդ ոտքի կկանգնի, բոլորը պատասխան են տալու»,- ասում է Արտակի հայրը։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին