Լուցկու պիտակների թանգարանը ձգտում է նոր շունչ տալ Թումանյան համայնքին - Mediamax.am

exclusive
4553 դիտում

Լուցկու պիտակների թանգարանը ձգտում է նոր շունչ տալ Թումանյան համայնքին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Էմմա Հարությունյանը
Էմմա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Էմմա Հարությունյանը
Էմմա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Լոռու մարզի Թումանյան քաղաքը խորհրդային տարիներին ակտիվ արդյունաբերական համայնք էր: Հարեւանությամբ գործող աղյուսի գործարանը հարյուրավոր աշխատատեղեր էր ապահովում՝ ավելացնելով Թումանյանի բնակչությունը:

 

Իրավիճակը փոխվեց Խորհրդային Միության փլուզումից հետո: Գործարանն այսօր գրեթե չի գործում, քաղաքում զբաղվածության լուրջ խնդիր կա, ինչի հետեւանքով երիտասարդներից շատերը հեռանում են Թումանյանից:  

 

Միաժամանակ, քաղաքը զբոսաշրջային ներուժ ունի՝ տեղակայված է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին՝ գեղեցիկ բնության գրկում, ու մոտ է մշակութային մի շարք հուշարձաններին:

Լուսանկարը` Մեդիամաքս

2021թ. մայիսից Թումանյանում ավելացել է եւս մեկ կանգառ, որը կարող է հետաքրքիր լինել զբոսաշրջիկների ու տեղացիների համար: Քաղաքում բացվել է Լուցկու տուփի պիտակների թանգարան:

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանը հիմնելու գործում աջակցել է  EU4Bussines նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը:

 

Թանգարանի հիմնադիր Րաֆֆին պատմում է՝ երբ առաջին անգամ Թումանյան եկավ, տպավորված էր այստեղի ճարտարապետության ու բնության համադրությամբ.

 

«Տե՛ս, այս շենքերը Երեւանի Կասկադի շենքերի նմանությամբ են կառուցված, իսկ դիմացն ահռելի, գեղեցիկ ժայռ է», - ասում է Րաֆֆին՝ ցույց տալով քաղաքի հրապարակը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանը տեղակայված է հենց այդ՝ «կասկադյան» շենքերից մեկում: Նախկինում այդ տեղում գործում էր քաղաքի Հայրենագիտական թանգարանը.

 

«Այդ թանգարանից մնացած նմուշներն այսօր պահվում են հարեւանությամբ գտնվող Մշակույթի տանը: Տեղանքն ընտրելուց հետո ուրախ էի, որ այստեղ շարունակելու է թանգարան լինել: Բացի այդ, երբ առաջին անգամ ոտք դրեցինք տարածք, հատակին լուցկու մի քանի պիտակ էր ընկած: Այսինքն, մեզանից առաջ ինչ-որ մեկը նույնպես հավաքել էր դրանք ու ցուցադրել նախկին թանգարանում: Մինչեւ հիմա չգիտեմ՝ ով էր անողը, բայց նախախնամության պես մի բան էր, որ ճիշտ տեղում ենք», - հիշում է Րաֆֆին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուցկու տուփերի պիտակները Րաֆֆիին մանկուց են հետաքրքրել: Ուսումնասիրել է, հավաքել որոշ նմուշներ.

 

«Ճիշտն ասած, չէի պատկերացնում, որ աշխարհում լուցկու պիտակների այսքան մեծ բազմազանություն կա: Մի անգամ համացանցում տեսա, որ ինչ-որ մեկը վաճառում է իր հավաքածուն, որում մոտ 30 հազար նմուշ կար, եւ դա միայն Խորհրդային Միությունից: Սկսեցի ավելի շատ ուսումնասիրել ու հասկացա՝ աշխարհում սիրուն, հետաքրքրի ու յուրահատուկ դիզայնով լուցկու բազմաթիվ պիտակներ կան: Այդ պիտակների միջոցով ժամանակին փորձել են կրթել հասարակությանը, սովորեցնել ինչ-որ կանոններ, գովազդ անել», - ասում է Րաֆֆին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նմուշների մեծ մասը նա տարբեր երկրներից է ձեռք բերել, որոշները գնել է Վերնիսաժից: Արդյունքում որոշել է թանգարանի տեսքով ներկայացնել դրանք ու ընտրել է հենց Թումանյանը, քանի որ կարծում է՝ քաղաքը չիրացված զբոսաշրջային ներուժ ունի.

 

«Ցանկանում էի, որ այս ճանապարհի վրա լրացուցիչ կետ լինի, որը կհետաքրքրի ու Թումանյան կբերի զբոսաշրջիկներին: Քաղաքի հետ կապված այլ նախագծեր եւս ունենք: Այս տարի արդեն հյուրատուն ենք բացել, հաջորդիվ ցանկանում ենք հրապարակի անկյունում՝ թանգարանից ոչ հեռու, սրճարան բացել: Ես ցանկանում եմ, որ մարդը գա այստեղ ու կարողանա լիովին հանգստանալ, ունենա գիշերակացի հնարավորություն, կամ, օրինակ, հեռավար աշխատի այստեղից, դրա համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ», - ասում է Րաֆֆին:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Տարածքը շատ վատ վիճակում էր, նորոգման կարիք կար: Ստացած դրամաշնորոհով վերանորոգեցինք պատուհանները, ներկեցինք հատակն ու պատերը, ձեռք բերեցինք ցուցափեղկերի մեծ մասը: Կարելի է ասել՝ առանց այդ աջակցության այստեղ գրեթե ոչինչ չէր լինի», - ասում է Րաֆֆին:  

 

Այսօր Թումանյանի Լուցկու պիտակների թանգարանում ցուցադրված է մոտ 8 հազար պիտակ, որոնք Րաֆֆիի մոտ 20 հազար պիտակների հավաքածուից ընտրել ու ցուցադրության կոնցեպտը մշակել է թանգարանի համադրող Էմմա Հարությունյանը:

Էմմա Հարությունյանը Էմմա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ինձ դիմեց Րաֆֆին, պատմեց իր գաղափարի մասին ու առաջարկեց մշակել ցուցադրության տրամաբանությունը: Արդյունքում, մեզ մոտ պիտակներն առաջին հերթին բաժանված են ըստ երկրների: Ունենք պիտակներ Խորհրդային Միությունից, եվրոպական, աֆրիկյան երկրներից, Ճապոնիայից, Չինաստանից: Լուցկու պիտակները ժամանակին կրթական գործառույթ ունեին, ինֆորմացիայի տարածման լավագույն գործիքներից էին: Դրանց վրա պատկերացված էր, օրինակ, ինչպես ճիշտ մաքրել ատամները, ինչպես առողջ սնվել, ինչպես մեքենա վարել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ պատճառով ցուցադրությունը բաժանել ենք նաեւ ըստ պիտակների թեմատիկայի՝ մշակույթ, սոցիալական գովազդ, վատ սովորություններից հրաժարվելու ագիտացիա եւ այլն», - պատմում է Էմմա Հարությունյանը:

 

Նրա խոսքով՝ մայիսին բացվելուց հետո թանգարանն արդեն հասցրել է արտասահմանցի հյուրեր ունենալ.  

Լուսանկարը` Մեդիամաքս

«Լուցկու պիտակների թանգարանի մուտքն անվճար է: Ունենք աշխատակից, որն այցելուներին ներկայացնում է նմուշների պատմությունը: Զբոսաշրջիկներին հիմնականում հետաքրքրում են իրենց երկրների պիտակները, դրանց հետ կապված մարդիկ նոստալգիկ հիշողություններ ունեն: Ես եւս, ցուցադրությունը պատրաստելիս, հիշում էի շատ պիտակներ, որոնք տեսել եմ մանկության տարիներին: Զբոսաշրջային առումով Թումանյանը հիանալի դիրք ունի, գտնվում է տարածաշրջանի երկու մայրաքաղաքների՝ Երեւանի ու Թբիլիսիի մեջտեղում, երկուսից էլ՝ 2,5 ժամ հեռավորության վրա: Ունի շատ սիրուն բնություն, բայց գրեթե լքված է, քանի որ ինչպես Հայաստանի շատ մարզերում, այստեղ եւս աշխատանքի խնդիր կա ու երիտասարդները հեռանում են քաղաքից՝ Թումանյանը դարձնելով ծերացող: Այս թանգարանը փորձ է՝ գրավիչ մի կետ ավելացնելու այս երթուղու վրա, ու Թումանյան այցելուներ բերելով՝ իրացնելու այս գյուղաքաղաքի ունեցած ներուժը», - ասում է Էմմա Հարությունյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսօր Լուցկու պիտակների թանգարանում կարելի է գնել դրա լոգոյով շապիկներ: Էմման ասում է՝ հետագայում նախատեսում են տեղում տպագրական սարք ունենալ, որի միջոցով թանգարանի այցելուները կկարողանան ընտրել իրենց դուր եկած պիտակներն ու դրանք լուցկու տուփի վրա տպագրված, կամ պաստառի տեսքով տանել իրենց հետ.

 

«Տեղում շապիկների վրա տպագրություն կազմակերպելը տեխնիկապես մի քիչ բարդ կլինի, բայց դա էլ հնարավոր կլինի անել նախնական պատվերով: Նաեւ պարբերաբար փոփոխելու ենք ցուցադրվող նմուշները, որպեսզի այստեղ մեկ անգամ եղած այցելուն չձանձրանա ու նորից գալու ցանկություն ունենա», - ասում է Էմմա Հարությունյանը:

 

Նա ներկայացնում է թանգարանի առանձնահատուկ նմուշները:

    

Ամենահինը 1920-ական թվականների անգլիական պիտակ է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կան պիտակներ հայտնի մարդկանց նկարներով: Յուրահատուկ է Ալեքսանդր Պուշկինի գծանկարներով տպագրված լուցկու տուփերի շարքը: Կան պիտակներ ԽՍՀՄ ազգերի նկարներով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժամանակին մարդիկ լուցկու տուփերով նաեւ խաղացել են՝ դոմինո, կամ փազլ են հավաքել: Ե՛վ ԽՍՀՄ, եւ՛ եվրոպական երկրներում շատ էին տիեզերագնացության թեմայով լուցկու պիտակները.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երկրները լուցկու պիտակների միջոցով ներկայացրել են իրենց սպորտային նվաճումները, մշակույթը, սովորույթները, քաղաքները, կենդանական ու բուսական բազմազանությունը: Շատ յուրահատուկ շարք կա, որը ներկայացնում է ավիամոդելավորման պատմությունը՝ ամենապարզ սավառնակից մինչեւ ժամանակակից ինքնաթիռ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Շարքեր կան, որոնցում ներկայացված են լուցկու հատիկի արկածները:

 

Յուրահատուկ ֆրանսիական շարք կա, որի պիտակները նկարում էին երեխաները: Այդ լուցկու տուփերի հակառակ կողմում գրվում էր նաեւ երեխայի անունը, օրինակ՝ Ժան Պոլ, 3 տարեկան: Կարծում եմ՝ հուզիչ է:  

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ չկար համացանց, չկային բիլբորդեր, լուցկու տուփերը գովազդի տարածման լավագույն գործիքներից էին: Մեզ մոտ ցուցադրված է, օրինակ, գերմանական ապահովագրական ընկերության գովազդային արշավը, որը լուցկու տուփերի վրա ներկայացնում էր՝ որ դեպքերում ձեզ կարող է անհրաժեշտ լինել ապահովագրությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեղեցիկ շարքեր ունենք արեւելյան երկրներից՝ Չինաստանից, Ճապոնիայից», - պատմում է Էմմա Հարությունյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա ասում է՝ լուցկու տուփերն իսկապես տվյալ երկրի, տվյալ ժամանակաշրջանի արտացոլանքն էին: Այնպես որ, եթե փոքր-ինչ ծանոթ եք այս կամ այն երկրի մշակույթին, պատմությանը, հասարակական բարքերին ու սովորույթներին, անմիջապես կտարբերեք, թե որ երկրից է լուցկու տուփը:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին