«Մենք Հայաստանի համար խելըռինգը». Ջավախքը՝ լուսանկարներով եւ խոսք ու զրույցով - Mediamax.am

exclusive
4183 դիտում

«Մենք Հայաստանի համար խելըռինգը». Ջավախքը՝ լուսանկարներով եւ խոսք ու զրույցով


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աբուլ սարը
Աբուլ սարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանից դուրս ես, բայց ոչ հայկականությունից դուրս, բարեւիդ բարեւով կպատասխանեն, հայկական անվանումներով փողոցներն էլ կստիպեն քեզ զգալ հարազատ միջավայրում, միայն ոլոր-մոլոր տառերը կհուշեն, որ այնուամենայինիվ, Հայաստանում չես։ Վրաստանում ես, Ախալքալաքում, որտեղ բնակչությոան 93 տոկոսը հայեր են։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծանոթ ու անծանոթը բացահայտելու ձգտումով էլ սկսում ես Ջավախքի գյուղերն ու քաղաքները բացահայտել։ Փարվանայի հայելիով հիանալ, բարձրագահ Աբուլին բարեւել, տեսնել հոսող անտառներ ու այս ամենի մեջ ծվարած հայկական գյուղեր, որոնք ի տարբերություն հայաստայան գյուղերի, ավելի կոկիկ, հավաք ու խնամված են։   

Աբուլ սարը Աբուլ սարը

Լուսանկարը` Մեդիամաքս

-Մի ժամանակ կերթայինք Հայաստան, կըսեին` դուք ախլքալաքցի եք, էստեղ դուք գործ չունիք։ Վրացիք էլ կըսեին, դուք գալացիք եք, էստեղացի չեք, գործ չունիք, բայց Ջավախքը կայուն կանգնած է։ Մենք էլ հայ ենք, հայից հայ ենք,- ասում է Ջավախքի բնակիչ Երվանդը: Նրա ընկեր Համոն էլ կեսլուրջ-կեստատակ ավելացնում է.

 

-Մենք հայերուն համար վառինքը, խելռինքգը, իսկ էնոնք մեզի չեն հաշվե, սաղ գիտնականերն ու բանաստեղծները Ախալքալաքից են էլել, մեզի տեսնին կըսեն «Քյալա պանիրը վո՞վ տարավ»։

Լուսանկարը` Մեդիամաքս

- Ես 60 տարեկան եմ։ Ծնվել եմ Դամալա գեղը, մենք ապրել ենք վրացոնց հետ, մեզի համար սովորություն է։ Վրացոնք ինչ կըսեն, մենք ենթակա ենք։ Բայց Հայաստանն էլ մեր հայրենիքն է, մենք հայ ենք, մեր սիրտը էնտեղի համար կցավա, մենք վրացի չենք, վրացոնց հետ կապրինք, առաջ Ղարաբաղ ինճղ են իրար հետ ապրել թուրքն ու հայը, մենք էլ այ էդպես կապրինք վրացոնց հետ,- նշում է տիկին Գոհարը։

Լուսանկարը` Մեդիամաքս

- Պատերազմին օրին Ջավախքի սաղ գյուղերը ոտի էլան, իմ մանչս հոս էր, ընկան ամեն ինչով, օգնություն, փարա հավաքեցին, որ օգնեն մեր հայրենիքին, դաժե ֆիդային գրվան, էս մեր գեղի ջահելները սաղ կանգնած էին։ Էդման մենք կվառվեինք Հայաստանի համար,- զրույցին միանում է տիկին Թամարան։

 

- Մենք մտածեինք գը օր հայերը հաղթենգը, ու այ ըստեղից ամեն գիշեր մե լուսավոր, ուժեղ աստղմ կերեւար պատերազմին վրեն,- ասում է 11 տարեկան Լեւանը, իսկ 6 տարեկան Հռիփսիմեն էլ իր սիրած երգերի մասին է նշում։

 

- էդ վախտը միշտ զինվորական երգեր ականջ կէնեի, դուրս կուգար։ Տելեվիզորով մե տղեմ ցույց կուդային, բոմբ կթափեր, անունը մտյան էրի, ու ուժեղ ձենը գուկար կրակոցներուն... ես գիմնայի...

Լուսանկարը` Մեդիամաքս

- Ես եմ նկարել այս նկարը, պատերազմի ժամանակ, մեր զինվորների համար եմ նկարել,- իր բոլոր նկարներից ամենաշատը հավանում է այս մեկը, իր ցանկությամբ է նկարել՝ հայրենասիրական երգեր լսելով։

 

- Հայաստան լավ էղավ մեր վիճակն էլ լավ կէղնի, վատ էղավ, մենք էլ վատ կէղնինք։ Շատ ծանր կտանեինք, մենք ներկա դրությամբ էլ շատ ծանր կտանինք։ Նեղվինքգը, մինչեւ լուս տելեվզորեն առջեւեն չենք էլլի, կնայենք բուտիլկա կնետեն իրար վրա, էլ ինչ պետություն պտի ըլլի, Հայաստան կա՞ արդյոք, իրար կուտեն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեկը հներին կմեղադրե, մյուսները ներկաներին կմեղադրե ու վատը գիտես որն է, որ էսքան դժվարություններից հետո չեն միանա, ինչ օպոզիցիա, ինչ պոզիցիա, ըդոնք սաղ մեկ պտի ըլլին,- Տիգրան պապն է Հայաստանից տեսածի ու լսածի մասին իմացածն ամփոփ ներկայացնում։

 

Ջավախեցու ապրուստը, խոպանն ու դպրոցը

 

-60 ջահել կա գյուղը, աղջիկ չկա օր նշանենք։ Քիչ են աղջիկները։

 

-Ձեր աղջիկներին ինչ է եղել, ո՞ւր են։

 

-Էդ տղեքն օր ծնվան էխոյի դար էր, էխոյով կաշեին, աղջիկ էր, հանեինգը։

 

-Հիմա՞ էլ է այդպես։

 

-Չէ, հմի էլ ինչ էխո, հմի զոռով երեխա կբերին, մենակ թե բերին։

 

- Ունենք տղեք, որ ավարտել են բարձրագույն, բայց խոպան են էլի... սորվողնե էլ կերթա, չսորվողն՝ էլ.. փարա շատ կուզինք, լավ ապրիլ կուզինք։ Հերու իմ տղեն մնաց էստեղ, ճամփեստանը փակ էր, էս տարի աղաչեցի՝ «Մնա», ըսավ՝ «չէ, ես Ռուսաստան պտի երթամ, ըստեղ ինչ է, օրվա հաց թոփ կենեմ»։ Դե, գնա տղես Ռուսաստան, Ռուսաստան ի՞նչ կա,- հայկական գյուղերի նման այստեղ եւս ապրուստը նույնն է, տղամարդկանց մեծ մասը արտերկրում են, կանանց ու երեխաների աչքն էլ միշտ ճամփին, թե երբ կգան։

Լուսանկարը` Մեդիամաքս

-Երիտասարդները հիմնակնում գնում են Հայաստան սովորելու, աշխատանք եթե գտան, կմնան այնտեղ։ Մի խոսքով, կամ Երեւանում են կամ՝ Թբիլիսիում։ Հարազատներն էլ կարոտում են, կորոնավիրուսի ժամանակ, երբ բոլորը եկել էին, հատկապես երեխաները շատ էին կապնվել տնեցիների հետ, ամբողջ օրը իրենց հետ էինք։ Քրոջս աղջիկը այնքան էր կապնվել ինձ հետ, որ հիմա երբ գալիս եմ, նույնիսկ մազերս է համբուրում։ Հազիվ եմ բաժանվում ու նորից գնում Երեւան,- Հերմինեն՝ հրաժեշտ տալով զարմուհուն, նաեւ ներկայացնում է գյուղում ապրող երիտասարդների հեռանկարն ու հարազատների կարոտը։

Լուսանկարը` Մեդիամաքս

- Սովետական կարգերի ժամանակ վրաց լեզուն ոնց որ օտար լեզու լիներ, մեծահասակաները լեզուն չգիտեն, դե վրացերենի մասնագետ էլ չկար ու պատահական ուսուցիչ, ով տառ գիտեր կդասավանդեր, էն ժամանակ ձգտում էլ չկար սովորելու վրացերեն, որովհետեւ սովետի մեջ առաջնայինը ռուսերենն է եղել։ Հիմա երեխաների մոտ ձգտում կա սովորելու, կերթան շատերը Թբիլիսի սովորելու, որ ավարտելուց հետո կարողանան աշխատել։ Լեզու չգիտեցար, Վրաստանում չես կարող աշխատել,- Երվանդ Վարդերեսյանն է ասում ու ուղեկցում դեպի դպրոց։

Լուսանկարը` Մեդիամաքս

-1932 թվին են սարքել մեր դպրոցը։ Միակ դպրոցն է Վրաստանում, որ ունի անվանում՝ Ջիվանու անունն է կրում։ Ոչ մի դպրոց, հայկական դպրոցի մասին է խոսքը, անուն չունի: Ջիվանին մեր գյուղում է ծնվել՝ Կարծախում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Կամաց-կամաց ինտեգրացիա կըլլի, վրացիք կգան էստեղ ապրելու։ Օրինակ, էն աշխատանքները, որոնք մեծ գումարով են վրացիներն են պաշտոն ստանում կամ վրացական տենդերներն են շահում հիմնականում, իրանք կգան ընտանիքներով, տուն տեղ կգնեն ու կհիմնավորվին։ Մերոնք էլ արտագաղթում են, -մտահգություններով կիսվում է դպրոցի տնօրենը։

 

Անահիտ Հարությունյան

 

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին