Ջերմամեկուսացված շենքում չեն մրսում եւ «խելքից դուրս» կոմունալ չեն վճարում - Mediamax.am

exclusive
6012 դիտում

Ջերմամեկուսացված շենքում չեն մրսում եւ «խելքից դուրս» կոմունալ չեն վճարում


Իջևան, Անկախության 23
Իջևան, Անկախության 23
Իջևան, Անկախության 23
Իջևան, Անկախության 23
Իջևան, Անկախության 23
Իջևան, Անկախության 23
Ավետիսյան փողոցի 17 շենքի բնակիչ Սերոժը
Ավետիսյան փողոցի 17 շենքի բնակիչ Սերոժը
Սպիտակի Ավետիսյան փողոցի 17 շենքի ջերմաարդիականացման աշխատանաքների ընթացքը
Սպիտակի Ավետիսյան փողոցի 17 շենքի ջերմաարդիականացման աշխատանաքների ընթացքը
Ավետիսյան փողոցի 17 շենքի բնակիչները, շինաշխատանքներ իրականացնողները եւ Սպիտակի փոխքաղաքապետ Անահիտ Գյուլազյանը
Ավետիսյան փողոցի 17 շենքի բնակիչները, շինաշխատանքներ իրականացնողները եւ Սպիտակի փոխքաղաքապետ Անահիտ Գյուլազյանը
Սպիտակի Ավետիսյան 17 շենքը
Սպիտակի Ավետիսյան 17 շենքը
Սպիտակի քաղաքապետարանի Քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման եւ տրանսպորտի բաժնի պետ Արման Ավետիսյանը
Սպիտակի քաղաքապետարանի Քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման եւ տրանսպորտի բաժնի պետ Արման Ավետիսյանը
Ջերմաարդիականացման աշխատանքների ընթացքը
Ջերմաարդիականացման աշխատանքների ընթացքը
Սպիտակի Թորոսյան 21 շենքի 10-ամյա բնակիչ Սուսաննան
Սպիտակի Թորոսյան 21 շենքի 10-ամյա բնակիչ Սուսաննան
Սպիտակի Մանուկյան 14 շենքը
Սպիտակի Մանուկյան 14 շենքը
Ստեփանավանի փոխքաղաքապետ Հրահատ Աբրահամյանը բնակիչների հետ
Ստեփանավանի փոխքաղաքապետ Հրահատ Աբրահամյանը բնակիչների հետ
Տաշիրի Անի թաղամասի ջերմաարդիականացված շենքերից մեկը
Տաշիրի Անի թաղամասի ջերմաարդիականացված շենքերից մեկը
Տաշիրի Անի թաղամասի բնակիչ Ալեքսանը
Տաշիրի Անի թաղամասի բնակիչ Ալեքսանը
Տաշիրում շինաշխատանքները համակարգող Ռուբեն Վելիցյանը
Տաշիրում շինաշխատանքները համակարգող Ռուբեն Վելիցյանը
Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը բնակիչների հետ
Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը բնակիչների հետ
ՄԱԶԾ ԿԿՀ ծրագրին ղեկավար Վահրամ Ջալալյանը Քաջարանում
ՄԱԶԾ ԿԿՀ ծրագրին ղեկավար Վահրամ Ջալալյանը Քաջարանում
ՄԱԶԾ փորձագետները Քաջարանում
ՄԱԶԾ փորձագետները Քաջարանում
Վեդիի Կասյան 26/1 շենքը՝ էներգաարդյունավետ դարձնելուց հետո
Վեդիի Կասյան 26/1 շենքը՝ էներգաարդյունավետ դարձնելուց հետո
ՄԱԶԾ ԿԿՀ ծրագրի փորձագետները Քաջարանում
ՄԱԶԾ ԿԿՀ ծրագրի փորձագետները Քաջարանում
Ջերմաարդիականցված շենքի տանիքածածկը
Ջերմաարդիականցված շենքի տանիքածածկը
Սերոժը
Սերոժը
Սպիտակի Թորոսյան 21 շենքը
Սպիտակի Թորոսյան 21 շենքը
Սպիտակի Մանուկյան 14 շենքը
Սպիտակի Մանուկյան 14 շենքը
Ստեփանավանի Դեսինի 36 շենքը
Ստեփանավանի Դեսինի 36 շենքը
Ստեփանավանի Ռումինական 4 շենքը
Ստեփանավանի Ռումինական 4 շենքը
Ստեփանավանի Վիրահայոց 78 շենքը
Ստեփանավանի Վիրահայոց 78 շենքը
ք. Վեդի, Կասյան 26/1 Ջերմաարդիականացված շենքը
ք. Վեդի, Կասյան 26/1 Ջերմաարդիականացված շենքը
Վեդիի շենքը
Վեդիի շենքը
ք. Ստեփանավան, Վիրահայոց 78
ք. Ստեփանավան, Վիրահայոց 78
ք. Ստեփանավան, Վիրահայոց 78
ք. Ստեփանավան, Վիրահայոց 78
Տաշիրի Անի թաղամասը
Տաշիրի Անի թաղամասը
Քաջարան, Բաբիկավան թիվ 1
Քաջարան, Բաբիկավան թիվ 1
Երեւանի թիվ 36 մանկապարտեզի ջերմաարդիականացման աշխատանքների ընթացքից
Երեւանի թիվ 36 մանկապարտեզի ջերմաարդիականացման աշխատանքների ընթացքից
ՄԱԶԾ փորձագետ Ապրես Նազարյանը Երևանի Քաղաքապետի ու փոխքաղաքապետերի հետ թիվ 36 մանկապարտեզում
ՄԱԶԾ փորձագետ Ապրես Նազարյանը Երևանի Քաղաքապետի ու փոխքաղաքապետերի հետ թիվ 36 մանկապարտեզում
Ջերմամեկուսիչ արտաքին շերտերը (տեսքը բնակարանի ներսից)
Ջերմամեկուսիչ արտաքին շերտերը (տեսքը բնակարանի ներսից)

«Բախտներս բերել է, այ էսպիսի սրտացավ աշխատողներ ունենք, էնպես են գործ անում, որ էս ձմեռն ավելի ապահով ու տաք կանցկացնենք»,- բազմաբնակարան շենքի 5-րդ հարկից նկատելով մեզ՝ ասում է սպիտակցի Սերոժն ու ցույց տալիս իր պատշգամբի մոտ ջերմամեկուսացման աշխատանքներ կատարող շինարարին:

 

«Սերոժը մեր շենքի «դեպուտատն» է, ինչ ասում է՝ ճիշտ է ասում»,- զրույցին է միանում նրա հարեւանուհին՝ Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցի 17 շենքի բնակիչ Էլմիրան ու հրավիրում ավելի մոտիկից ծանոթանալ իրենց շենքում իրականացվող աշխատանքներին:

Ավետիսյան փողոցի 17 շենքի բնակիչ Սերոժը Ավետիսյան փողոցի 17 շենքի բնակիչ Սերոժը

 

Ավետիսյան փողոցի 17 շենքը Լոռու մարզի այն «բախտավորներից» է, որն ընդգրկվել է պետական սուբվենցիոն ծրագրով ջերմաարդիականացում անցնող բազմաբնակարանների ցանկում։

 

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո:

 

ՄԱԶԾ եւ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև համագործակցության արդյունքում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացման միջոցառումները 2020թ.-ին առաջին անգամ ներառվել են պետական սուբվենցիոն ծրագրով հասանելի միջոցառումների ցանկում։ Առաջին իսկ տարում Հայաստանի 14 համայնքից ստացվեց 125 շենքի ջերմաարդիականացման հայտ, որից հաստատվեց 110-ը: Ներկայում Վեդիում, Տաշիրում, Սպիտակում, Ստեփանավանում, Իջեւանում, Աշտարակում, Քաջարանում, Դիլիջանում, Բերդում եւ Ախթալայում իրականացման տարբեր փուլերում են գտնվում 84 բազմաբնակարան շենք:

 

Մասնակի ջերմաարդիականացման դեպքում հիմնականում ջերմամեկուսացվում է շենքի տանիքը, ընդհանուր օգտագործման տարածքներում տեղադրվում են էներգաարդյունավետ դռներ եւ պատուհաններ, փոխվում է լուսավորության համակարգը։ Ամբողջական ջերմաադիականացման դեպքում այս ամենին գումարվում է շենքի արտաքին պատերի ինչպես նաև նկուղի տանիքածածկի ջերմամեկուսացումը:

 

Ջերմաարդիականացման շնորհիվ բազմաբնակարան շենքերում շուրջ 50%-ով նվազում են ջեռուցման ծախսերը, կրճատվում են ջերմոցային գազերի արտանետումները, 15-20%-ով բարձրացնում է բնակարանների շուկայական արժեքը եւ շենքերն ավելի գրավիչ են դառնում: Այն նպաստում է նաեւ ժամանակավոր աշխատատեղերի ստեղծմանն ու շինանյութերի շուկայի ակտիվացմանը:

Սպիտակի Ավետիսյան փողոցի 17 շենքի ջերմաարդիականացման աշխատանաքների ընթացքը Սպիտակի Ավետիսյան փողոցի 17 շենքի ջերմաարդիականացման աշխատանաքների ընթացքը

 

Ավետիսյան 17 շենքի աշխատանքներն այս տարվա ապրիլին են մեկնարկել: Առաջիկա ձմեռը բնակիչները կդիմավորեն ավելի ջերմ բնակարաններում եւ ավելի քիչ ծախսով:

 

«Ամենադժվար ու ժամանակատար աշխատանքն ավարտված է: Իսկ «սոսինձ քաշելն» ու մնացած դեկորատիվ աշխատանքներն ավելի արագ է արվում»,- ասում է շինաշխատանքների ղեկավար Աշոտը՝ հպարտանալով, որ շենքում գործի 80%-ն արդեն արված է:

Ավետիսյան փողոցի 17 շենքի բնակիչները, շինաշխատանքներ իրականացնողները եւ Սպիտակի փոխքաղաքապետ Անահիտ Գյուլազյանը Ավետիսյան փողոցի 17 շենքի բնակիչները, շինաշխատանքներ իրականացնողները եւ Սպիտակի փոխքաղաքապետ Անահիտ Գյուլազյանը

 

Բակում հավաքված հարեւանները նշում են՝ ջեռուցման ծախսերի կրճատումից բացի եւս մեկ կարեւոր հարց է լուծվում. մարզում թեկուզ ժամանակավոր, բայց աշխատատեղեր են ստեղծվում:

 

«Այս պահին մեր շենքի վրա շուրջ 15 հոգի է աշխատում, բոլորը Սպիտակից են: Նորմալ աշխատանքային գրաֆիկով գալիս են, միայն կիրակի չեն աշխատում, որ իրենց տան ու հողամասի գործերով զբաղվեն, մնացած օրերին ժամը 9-ից 19-ն այստեղ են: Դե, բնակիչներով նրանց «բարոյական» աջակցություն ենք ցուցաբերում ու մեր ներդրումն անում՝ օրվա կոֆեի տեսքով»,- ասում է բնակիչներից Սերոժը եւ ավելացնում,- «գիտենք՝ ձմռանն էնքան ենք խնայելու, որ ընտանիքի հացի, կարտոֆիլի եւ ձեթի փողը դուրս գա»:

Սպիտակի Ավետիսյան 17 շենքը Սպիտակի Ավետիսյան 17 շենքը

 

«Շատ գոհ ենք թե ծրագրից, թե շինարարների բարեխիղճ աշխատանքից: Սա բոլոր հարեւանների անունից եմ ասում: Ռուզա՛ն, ասա՝ շնորհակալ չե՞ս (դիմում է քիչ հեռվում կանգնած հարեւանուհուն - հեղ.): Մեր շենքը շատ սառը շենք էր, այն կառուցվել էր մինչ 1988թ.-ը եւ այն եզակիներից է, որ կանգուն էր մնացել երկրաշարժից հետո: Վերջապես կտաքանա ու ձմռանը մի սենյակում իրար գլխի հավաքված չենք ապրի: Երանի Սպիտակի բոլոր շենքերն էսպես սարքեն»,- ասում է Էլմիրան:

Սպիտակի քաղաքապետարանի Քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման եւ տրանսպորտի բաժնի պետ Արման Ավետիսյանը Սպիտակի քաղաքապետարանի Քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման եւ տրանսպորտի բաժնի պետ Արման Ավետիսյանը

 

Սպիտակի քաղաքապետարանի Քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ սպասարկման եւ տրանսպորտի բաժնի պետ Արման Ավետիսյանի խոսքով՝ 2020թ.-ի սուբվենցիոն ծրագրով Սպիտակում 3 շենքի ընդհանուր ջերմաարդիականացում է արվում՝ Ավետիսյան 17, Թորոսյան 21 եւ Մանուկյան 14 հասցեներում: Այս շենքերի ջերմաարդիականացման աշխատանքներն իրականացնելու համար Սպիտակում շուրջ 165 ժամանակավոր աշխատատեղ է բացվել:

Ծրագրով շենքերի ջերմաարդիականացման աշխատանքների համար հանրապետությունում բացված ժամանակավոր աշխատատեղերի թիվը հասնում է 1,260-ի:

Ջերմաարդիականացման աշխատանքների ընթացքը Ջերմաարդիականացման աշխատանքների ընթացքը

 

Սպիտակի Թորոսյան փողոցի 21 շենքի ջերմաարդիականացման աշխատանքներն արդեն ավարտվել են եւ բնակիչները ձմռանը հասցրել են զգալ դրա արդյունքը: Շենքի ամենակրտսեր բնակիչներից 10-ամյա Սուսաննան իր գոբելենները գործելու համար արդեն ստիպված չէ ձմռան ամիսներին տանը տաքուկ անկյուն փնտրել:

Սպիտակի Թորոսյան 21 շենքի 10-ամյա բնակիչ Սուսաննան Սպիտակի Թորոսյան 21 շենքի 10-ամյա բնակիչ Սուսաննան

 

Նրա տատիկը պատմում է. «Անցած ձմեռներին երեխեքին դպրոց ճանապարհելու համար առավոտյան արթնանում էինք ու անմիջապես գազի վառարան միացնում, առանց դրա հնարավոր չէր: Էս ձմռանն էդպես չի եղել, տան տաքությունը մնում է ներսում: Էլ չեմ ասում, որ ազատվել ենք գազի հետ զուգահեռ նաեւ էլեկտրական ջեռուցում միացնելու խնդրից»:

 

Սպիտակի բազմաբնակարան մյուս՝ Մանուկյան 14 շենքի բնակիչներից Գոռ Մինասյանն էլ էներգաարդյունավետ արդիականացման շնորհիվ խնայողության արդյունքները ներկայացնելիս՝ զվարճալի պատմությամբ է կիսվում. «Շենքի բնակիչներից միայնակ ապրող մի տատիկ ձմռանը գնացել էր գազի գրասենյակ, ասել էր՝ հաշվիչս փչացել է, եկեք փոխեք, քիչ է գրում»:

Սպիտակի Մանուկյան 14 շենքը Սպիտակի Մանուկյան 14 շենքը

 

Սպիտակից բացի, այս ծրագրով Լոռում ջերմաարդիականացվում են Ստեփանավանի 3 եւ Տաշիրի 12 բազմաբնակարան շենք, որից 5-ն ամբողջական իսկ 7-ը մասնակի:

 

Ստեփանավանի փոխքաղաքապետ Հրահատ Աբրահամյանը նշում է, որ սեպտեմբերին կավարտեն ծրագրում ընդգրկված Ռումինական 4, Վիրահայոց 78 եւ Դեսինի 36 շենքերի աշխատանքները:

 

«Գալիք ձմռանը, իմ համոզմամբ, այս 3 շենքի բնակիչների ջեռուցման ծախսերը գրեթե կիսով չափ կկրճատվեն: Դրամական խնայողությունից եւ գեղեցիկ արտաքին տեսքով շենքեր ունենալուց բացի՝ շատ կարեւոր է, որ ծրագրով Ստեփանավանի ու հարակից գյուղերի բնակիչների համար աշխատատեղեր բացվեցին՝ շատերին հետ պահելով արտագնա աշխատանքի մեկնելու մտքից»:

Ստեփանավանի փոխքաղաքապետ Հրահատ Աբրահամյանը բնակիչների հետ Ստեփանավանի փոխքաղաքապետ Հրահատ Աբրահամյանը բնակիչների հետ

 

Փոխքաղաքապետը նաեւ նկատում է՝ բնակիչների շրջանում արդեն խոսակցություններ են գնում՝ ինչո՞ւ միայն այս երեք շենքը, արդյոք հերթն իրե՞նց էլ կհասնի:

«Հուսով եմ՝ պետական սուբվենցիոն ծրագրով այսուհետ ևս առաջնահերթություն կտրվի շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրին և մեր համագործակցությունը շարունակական կլինի, ջերմամեկուսացված, գրավիչ արտաքին տեսքով շենքեր կունենանք ոչ միայն քաղաքի ձախափնյա, այլեւ աջափնյա հատվածում»,- ասում է փոխքաղաքապետն ու հավելում, որ ծրագրի հետ կապված ակնկալիքներ ունեն ոչ միայն բազմաբնակարան, այլեւ հասարակական շենքերի մասով:

Տաշիրի Անի թաղամասի ջերմաարդիականացված շենքերից մեկը Տաշիրի Անի թաղամասի ջերմաարդիականացված շենքերից մեկը

 

Իսկ ահա Տաշիրում հաջորդ շենքն էներգաարդյունավետ դարձնելու համար բնակիչների շրջանում պայքարն ավելի «լարված» է: Քաղաքապետ Էդգար Արշակյանին տեսնելուն պես Անի թաղամասի բակում հավաքված բնակիչները հետաքրքրվում, թե իրենց շենքի հերթը երբ է հասնելու:

 

Մինչ փորձում էին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ եւ բողոքել, որ «ջոկովի՞ են անում, մեկինն անում են, մեկինը՝ չէ՞», տաշիրցի Ալեքսանը պատմում է ջերմաարդիականացումից հետո իր բնակարանում անցկացված փորձի մասին.

Տաշիրի Անի թաղամասի բնակիչ Ալեքսանը Տաշիրի Անի թաղամասի բնակիչ Ալեքսանը

 

«Իմ 3-սենյականոցի ջեռուցման համար ձմռանն ամսական 50-60 հազար դրամ գումար էի վճարում: Էս տարի ձմռանը ջեռուցումը դրել էի մինիմալի վրա ու ամենաշատ վճարած գումարը մեկ ամսվա համար եղել է 20 հազար դրամ: Մի օր էլ էքսպերիմենտ արեցի, ձմռան ցրտին մի օրով անջատեցի ջեռուցումը, սենյակի ջերմաստիճանը 18-ի վրա էր: Հաջորդ օրը նվազումը եղել էր ընդամենը մի աստիճանով»:

 

Տաշիրում շինաշխատանքները համակարգող Ռուբեն Վելիցյանն ասում է՝ այս ծրագիրը մի քանի խնդիր է լուծում՝ սոցիալական, տնտեսական, բնապահպանական ու քաղաքաշինական:

Տաշիրում շինաշխատանքները համակարգող Ռուբեն Վելիցյանը Տաշիրում շինաշխատանքները համակարգող Ռուբեն Վելիցյանը

 

«Սոցիալական առումով ծրագիրը մարդկանց աշխատանքով ու համապատասխան վարձատրությամբ է ապահովում, տնտեսական առումով՝ գրեթե կրկնակի կրճատում է բնակիչների ջեռուցման ծախսերը, դրանից ելնելով էլ բնապահպանական խնդիր է լուծում: Ընտանիքներ կային, որ մինչ օրս բնակարանը ջեռուցելու համար վառելափայտ էին օգտագործում, իսկ արդեն ջերմաարդիականացված շենքում կանցնեն ամբողջովին գազով ջեռուցման՝ ամսական շուրջ 25 հազար դրամ ծախսելով, կապրեն ավելի կոկիկ ու քաղաքակիրթ միջավայրում, ենթադրաբար անտառահատումներն էլ ավելի քիչ կլինեն: Ինչ վերաբերում է քաղաքաշինական մասին՝ Անի թաղամասի օրինակն արդեն կա՝ իր ավելի գեղեցիկ պատկերով»,- նշում է նա:

 

Մինչ Ռուբեն Վելիցյանը ներկայացնում էր կատարվող աշխատանքներն ու դրանցից բխող արդյունքը՝ ծրագրում ընդգրկվելու հետ կապված բնակիչների բարձրացրած հարցերն ու արդեն բանավեճի հասնող իրավիճակն իր դրական հանգուցալուծումն է ստանում՝ համայնքապետի ու բնակիչների միջև փոխհամաձայնության շնորհիվ:

Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը բնակիչների հետ Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը բնակիչների հետ

 

Բնակիչները պատրաստակամություն են հայտնում այս ծրագրում հետագայում որոշ չափով իրենց ներդրումն ունենալ՝ միայն թե վստահ լինեն, որ իրենց շենքի հերթն էլ կհասնի ու սեփական մաշկի վրա կզգան ջերմաարդիականացման արդյունքը:

 

Բնակիչների ներդրումն այս պարագայում կլինի կուտակային հիմնադրամի տեսքով՝ որը կստեղծվի նրանցից հավաքագրված վճարներից: Հիմնադրամում կուտակված գումարները հետագայում կօգտագործվեն ջերմաարդիականացված շենքերի շահագործումն ու պահպանումն ապահովելու համար:

ՄԱԶԾ փորձագետները Քաջարանում ՄԱԶԾ փորձագետները Քաջարանում

 

Էներգաարդյունավետ շենքեր ունենալու բավականին լուրջ ճանապարհ է անցնում Քաջարան քաղաքը, որի 71 բազմաբնակարան շենքերից 36-ը ներառված են ջերմաարդիականացման ծրագրում:

 

ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը նշում է. «Քաջարանում շուտով կավարտվի 25 շենքի ջերմաարդիականացումը, ևս 11-ի աշխատանքները կմեկնարկեն մինչև տարեվերջ»:

ՄԱԶԾ ԿԿՀ ծրագրին ղեկավար Վահրամ Ջալալյանը Քաջարանում ՄԱԶԾ ԿԿՀ ծրագրին ղեկավար Վահրամ Ջալալյանը Քաջարանում

 

Ջերմաարդիականացված շենքի լավագույն օրինակով է ներկայանում Վեդին: Քաղաքի Կասյան 26/1 բազմաբնակարան շենքի էներգաարդյունավետ դարձնելու աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Արդյունքում շենքի էներգաարդյունավետության մակարդակը բարձրացել է ավելի քան 60%-ով, իսկ բնակիչների ջեռուցման եւ հովացման ծախսերը կրճատվել են 40-60%-ով: Ծախսերի կրճատումից զատ՝ շենքն աչքի է ընկնում ավելի ժամանակակից արտաքին տեսքով եւ առանձնանում համայնքի մյուս շենքերի ֆոնին:

Վեդիի Կասյան 26/1 շենքը՝ էներգաարդյունավետ դարձնելուց հետո Վեդիի Կասյան 26/1 շենքը՝ էներգաարդյունավետ դարձնելուց հետո

 

ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագիրն աջակցում է նաեւ հասարակական շենքերի ջերմաարդիականացմանը: Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում այս պահին ջերմաարդիականացման շինարարական փուլում է գտնվում 15 մանկապարտեզ:

 

Այսպիսով, 2020թ․ պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում, համաֆինանսավորման 55-70% պետություն, 25% ՄԱԶԾ, մնացած մասը՝ համայնք համամասնությամբ իրականացվող 55 շենքերի ջերմաարդիականացման աշխատանքները մոտենում են ավարտին։ Ինչ վերաբերում է 2020թ․ պետական սուբվենցիոն ծրագրով հաստատված եւ ջերմաարդիականացմանը սպասող մնացած բազմաբնակարան շենքերին, այժմ պետությունն առաջարկում է այդ շենքերի հետ կապված համաֆինանսավորման նոր համամասնությամբ աշխատել, չնայած որ դրանց հայտերը եւս հաստատվել էին նախկին համամասնությամբ: Դրանցից 29-ի աշխատանքները կսկսվեն և ավարտին կհասցվեն այս տարվա ընթացքում։ Սակայն կառավարության նոր առաջարկի պարագայում զգալիորեն կմեծանա համայնքներին բաժին ընկնող ֆինանսական բեռը, ինչը ռիսկ է պարունակում վտանգելու ծրագրի իրագործումը ոչ միայն մնացած 26 շենքերի մասով այլ նաև ամբողջ հետագա համագործակցությունը:

ՄԱԶԾ ԿԿՀ ծրագրի փորձագետները Քաջարանում ՄԱԶԾ ԿԿՀ ծրագրի փորձագետները Քաջարանում

 

Վերոնշյալ համայնքների ղեկավարները հույս հայտնեցին, որ կառավարությունը կվերանայի իր մոտեցումը եւ կշարունակի ծրագիրն իրականացնել համաֆինանսավորման նախկինում գործող համամասնությամբ, քանի որ փոփոխության դեպքում համայնքների բյուջեների ծանրաբեռնվածությունը ավելանալու հետևանքով շենքերի ջերմաարդիականացման ծրագիրը նույն ծավալներով հնարավոր չի լինի իրագործել:

 

 

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին