Սահմանից՝ սահման. արցախցի ընտանիքները հաստատվում են Տավուշում - Mediamax.am

exclusive
2870 դիտում

Սահմանից՝ սահման. արցախցի ընտանիքները հաստատվում են Տավուշում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Նազարյանը
Անահիտ Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արկադի Եսայանը
Արկադի Եսայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լարիսա Հովհաննիսյանը
Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Բուլղադարյանը՝ զավակի հետ
Լուսինե Բուլղադարյանը՝ զավակի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Բուլղադարյանը
Լուսինե Բուլղադարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարինե Աբուլյանը
Կարինե Աբուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փիթեր Աբաջյանը
Փիթեր Աբաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Եսայանները Քաշաթաղի Երիցվանք համայնքը վերջինը լքած ընտանիքներից են։

 

«Հույսներս չէինք կորցրել, սպասում էինք, որ լավ է լինելու։ Անընդհատ ահազանգում էին՝ դուրս եկեք գյուղից, բայց ամուսինս ջղայնանում էր, գնացողների հետ կռիվ անում՝ բոլորդ փախել եք, ես չեմ թողնի, որ իմ էրեխեքը գնան, մենք մնալու ենք»,-պատմում է Լուսինե Բուլղադարյանը։

Լուսինե Բուլղադարյանը՝ զավակի հետ Լուսինե Բուլղադարյանը՝ զավակի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ թշնամին գյուղից հազիվ 20 կիլոմետր էր հեռու ու վտանգն անտեսելն արդեն անհնար էր, ուշ երեկոյան Լուսինեն՝ 5 երեխաների հետ, տեղափոխվում է Կապանի Դավիթ Բեկ գյուղ, հետո Տավուշ՝ ամուսնու ծննդավայր։ Փաստաթղթեր, լուսանկարներ, հեռուստացույց. այն ամենն է, ինչ բերել են Արցախից։

Լուսինե Բուլղադարյանը Լուսինե Բուլղադարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հողով, անասնապահությամբ էինք զբաղվում։ Դեղձի դրախտային այգի ունեինք, մանավանդ՝ ծաղկման ժամանակ, մի դրախտ էր, իրոք։ Ոչինչ չենք բերել։ Ծեր մարդիկ կային, ամուսինս բոլորին օգնել, հանել ա գյուղից, էլ մեր ունեցածը չի հասցրել վերցնի։ Գոմի դուռը բացել ա, անասունը բրախել ա դաշտերում, որ չսատկեն»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Եսայանների ընտանիքը շուտով նորից հողով ու անասնապահությամբ կզբաղվի իրենց տնից շատ հեռու, բայց իրենց գյուղը հիշեցնող Ներքին Կարմիրաղբյուրում։

 

«Էստեղ մեր հայաթում մի հատ ծառ կա, ամեն անգամ ինձ մեր տունն ա հիշեցնում։ Կողքով անցնելուց, որ աչքներովս ա ընկնում, գիտենք, թե հլը էնտեղ ենք։ Էրեխեքը նույնիսկ երազում են տեսնում մեր գյուղը»,-ասում է Արկադի Եսայանը։

Արկադի Եսայանը Արկադի Եսայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիշողություններն ու հայացքն Արցախից չկտրելով՝ Եսայանները փորձում են նոր կյանք սկսել Ներքին Կարմիրաղբյուր գյուղում։ Նրանք առաջինն են, որ «Հայկական վերաբնակեցման միության» ծրագրով տուն են ստացել ու տեղափոխվել Տավուշ։

 

«Փարոս» հիմնադրամը, «Սահման» հասարակական կազմակերպությունը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը եւ “Focus on Children Now” բարեգործական ծրագիրը պատերազմից հետո որոշեցին միավորվել եւ զբաղվել Հայաստանում մշտական բնակություն հաստատել ցանկացող արցախցիների խնդիրներով։Սփյուռքում եւ Հայաստանում գործող այս կազմակերպություններն արագ անցան գործի՝ հասկանալով, որ որեւէ տեղ ժամանակավոր ապաստանած ընտանիքները, ի վերջո, լքելու են Հայաստանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերաբնակեցման ծրագիրը մեկնարկել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղից։

 

«Ընտանիքների հետ ծանոթանալու համար լուրջ աշխատանք ենք կատարում։ Մենք նրանց մասին իմանում ու այցելում ենք, պատահում է՝ նրանք են մեզ գտնում։ Զրուցում ենք, փորձում ճանաչել, հասկանալ՝ ինչ ունեն, ինչ են կորցրել, ինչ ծրագրեր ունեն։ Հիմա Արցախը հսկայական աշխատանք է կատարում՝ փորձելով ընտանիքներին վերադարձնել։ Դա ամենակարեւորն է՝ վերադառնալ Արցախի՝ մեզ մնացած հատվածը։ Մենք փորձում ենք գտնել այն ընտանիքներին, որոնք չունեն կամ գրեթե չունեն վերադառնալու հնարավորություն։ Ցանկանում ենք վերաբնակեցնել նրանց որքան հնարավոր է շուտ, որպեսզի այդքան դժվարություններ հաղթահարելով՝ հաստատվեն այստեղ, ապրեն ու վայելեն»,- ասում է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանը։

Փիթեր Աբաջյանը Փիթեր Աբաջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերաբնակեցման ծրագրում կազմակերպություններից յուրաքանչյուրն իր պարտականությունն ունի։ «Փարոս»-ը հոգում է տների ձեռբքերման ու վերանորոգման ֆինանսական հարցերը, «Սահման» ՀԿ-ն ընտանիքներին տնտեսական աջակցություն է տրամադրում։ Գնահատում են ընտանիքի հմտությունները, փորձառությունը, միասին որոշում, թե ինչով են զբաղվելու եւ համապատասխան սարքավորումներ, նյութեր տրամադրում։

Անահիտ Նազարյանը Անահիտ Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս ընտանիքը զբաղվելու է թռչնաբուծությամբ։ Տրամադրելու ենք ինկուբատոր եւ նրանց հետ միասին՝ փոքրիկ թռչնագոմ ենք սարքելու։ Նաեւ ջերմոցային տնտեսություն ենք հիմնելու։ Մեզ համար շատ կարեւոր է դիվերսիֆիկացիան, որպեսզի ընտանիքը եկամտի մի աղբյուրից կախված չլինի. եթե սեզոնայնության կամ այլ պատճառներով մեկը չհաջողի, ունենան եկամտի բազմազան աղբյուրներ»,- ասում է «Սահման» ՀԿ համահիմնադիր Անահիտ Նազարյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Առնվազն մեկ տարի նրանք աշխատելու են ընտանիքների հետ, խորհրդատվություն են տրամադրելու, օգնելու են սպառման շուկա գտնել։

 

Բնակարանամուտին Եսայանները հյուրերի հետ անելիքներն են քննարկում, երեխաները ցույց են տալիս տան իրենց անկյունը՝ դեռ մի քիչ օտար, բայց իրենցը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Տունը կահավորել ենք՝ ամեն ինչ իրենց հետ ճշտելով։ Բայց ամբողջությամբ տեղադրված, կահավորված առաջին անգամ են տեսնում։ Մինչեւ անգամ ընտանեկան լուսանկար ենք վերցրել ու սենյակում շրջանակով դրել, որ զգան՝ իրենց տունն է։ Մենք ցանկանում ենք, որ այս ընտանիքները, եթե չեն կարող վերադառնալ Արցախ, մնան Հայաստանում»,-ասում է “Focus on Children Now” բարեգործական ծրագրի համահիմնադիր Կարինե Աբուլյանը։

Կարինե Աբուլյանը Կարինե Աբուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեպտեմբերից սկսած՝ Եսայանների երեխաները 4 դպրոց են փոխել։ Որտեղ ապաստանել են, թեկուզ կարճ ժամանակ, երեխաներին կրթությունից չեն զրկել։

 

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը պատերազմից հետո սկսեց «Արտակարգ կրթություն» նախաձեռնությունը։ Ծրագրին մասնակից Ուսուցիչ-առաջնորդները մինչ օրս աշխատում են Հայաստանի տարբեր շրջաններում հաստատված արցախցի երեխաների հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պանդեմիայի ու պատերազմի ընթացքում մենք հասկացանք՝ կան բաներ, որ երեխային ստիպում են դպրոցից դուրս մնալ։ Մենք դրամահավաք սկսեցինք, որը դեռ շարունակվում է, գնեցինք պլանշետներ ու տրամադրեցինք երեխաներին։ Այդ պլանշետների եւ օնլայն բովանդակության միջոցով կարողացանք կրթական պրոցեսի մեջ պահել տուն, ծնող, հարազատներ կորցրած երեխաներին։ Դա նրանց  ինչ-որ չափով կայունության զգացողություն տվեց, որը շատ կարեւոր է երեխայի հոգեբանության համար։ Ներքին Կարմիրաղբյուր տեղափոխված երեխաները եւս ներգրավվելու են մեր «Արտակարգ կրթության» մեջ։ Նրանց ապահովելու ենք պլանշետներով, ինտերնետով։ Բայց սա ճանապարհի սկիզբն է միայն։ «Հայկական վերաբնակեցման միության» անդամների հետ համատեղ՝ կարող ենք ընտանիքներին բազմակողմանի աջակցություն ցույց տալ»,- ասում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր ու ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը։

Լարիսա Հովհաննիսյանը Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ներքին Կարմիրաղբյուրում եւս 4-5 արցախցի ընտանիք կհաստատվի։ Յուրաքանչյուրի վերաբնակեցման համար մոտավորապես 36 500 դոլար է պահանջվում։ Ներքին Կարմիրաղբյուրից հետո ծրագիրը կշարունակեն այլ գյուղերում՝ արցախցիներին ապահովելով մշտական կացարանով ու ամրացնելով սահմանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս ճոխությունն ինձ համար շատ է»,- ասում է Արկադի Եսայանը։ Ընտանիքի ապրուստը կհոգա, նույնիսկ՝ մի քիչ ավելի լավ, քան՝ նախկինում։ Բայց չի թաքցնում՝ հնարավորություն ստեղծվի, առանց մտածելու՝ ամեն ինչ կթողնի ու կվերադառնա իր գյուղ։

 

«Չլիներ էս բանը, երանի մենք մեր խրճիթում լինեինք։ Եթե հետ տան, հենց վաղը էս տունը կհանձնեմ, կգնամ իմ փլատակը»։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին