«ԽԱՂաԼԻՔԸ»․ 100 խաղ՝ հեռախոսին «հաղթելու» համար - Mediamax.am

exclusive
3843 դիտում

«ԽԱՂաԼԻՔԸ»․ 100 խաղ՝ հեռախոսին «հաղթելու» համար


Աստղիկ Զաքարյանը ու Տաթեւ Միրզոյանը
Աստղիկ Զաքարյանը ու Տաթեւ Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աստղիկ Զաքարյանը
Աստղիկ Զաքարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւ Միրզոյանը
Տաթեւ Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աստղիկ Զաքարյանը ու Տաթեւ Միրզոյանը
Աստղիկ Զաքարյանը ու Տաթեւ Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«ԽԱՂաԼԻՔԸ»՝ այսպիսի անվանում ունի երեխաների ու նրանց ծնողների համար նախատեսված նոր գիրքը, որը շուտով կհայտնվի գրախանութներում։ Այն ներառում է 100 խաղ, հեղինակները՝ «Հայ ծնողների ակումբի» հիմնադիր-տնօրեն Աստղիկ Զաքարյանն ու Տաթեւ Միրզոյանն են։ Նյութերը հավաքագրել ու մշակել է Աստղիկը, համակարգել, PR-ով ու գովազդով զբաղվում է Տաթեւը։

 

«Հայ ծնողների ակումբ»-ը ստեղծվել է այսօր արդեն 58 600-ից ավել անդամ ունեցող «Armenian Parents Corner» ֆեյսբուքյան խմբի հիման վրա, նպատակը ծնողներին աջակցելն է՝ երեխաների հանգստի, ժամանցի, ուսման ու դաստիարակության հետ կապված հարցերում։

 

Գաղափարը 15 տարեկան է

 

Աստղիկ Զաքարյանը նման գիրք ստեղծելու ցանկություն ունեցել է դեռ 15 տարի առաջ, երբ ծնվել էր նրա առաջին երեխան։ Բայց այդ տարիներին ժամանակը սուղ էր ու հերթը գրքին չէր հասնում, Աստղիկը հասցնում էր միայն մեկ տեղում հավաքել հիշողության մեջ գամված ու իրեն հանդիպող բոլոր խաղերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այդ ընթացքում հիմնադրվեց «Հայ ծնողների ակումբը»։ Սկսեցինք շատ ծնողների հետ շփվել եւ խաղերի ընտրանին ավելի մեծացավ։ Ժամանակ առ ժամանակ դրանք ներկայացնում էինք ծնողներին, հետեւում արձագանքներին, գրի առնում առաջարկներն ու նոր խաղերը։ Կարանտինային մի օր, Տաթեւը հուշեց, որ գիրք հրատարակելու ճիշտ ժամանակն է», - պատմում է Աստղիկը։

Աստղիկ Զաքարյանը Աստղիկ Զաքարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աստղիկն ու Տաթեւը որոշեցին ուսումնասիրել 15 տարիների ընթացքում հավաքած բոլոր խաղերը, զտել ոչ միայն լավագույններն ու կիրառելիները, այլեւ այն խաղերը, որոնք հնարավոր է խաղալ տանը՝ օգտագործելով պարզ կենցաղային իրեր, օրինակ, թուղթ, բաժակ, մկրատ եւ այլն։

 

Գրքում 100 խաղ է

 

Գիրքը նախատեսված է երեք տարիքային խմբի համար՝ 1-3, 4-9, 10 տարեկանից բարձր։ Կան խաղեր, որոնք նախատեսված են հատուկ տարիքային խմբի համար, եւ կան այնպիսիք, որոնք կարող են խաղալ անկախ տարիքից, բավական է հետեւել բացատրությանն ու լրացուցիչ նշումներին։

 

«Խաղերն ունեն պարզ եւ մատչելի նկարագրություն: Նույնիսկ խաղեր կան, որոնցում առաջարկված են հատուկ կանոններ մեծերի հետ կամ մեծերով խաղալու համար:

 

Նշված անհրաժեշտ պարագաներն էլ, բոլորիս տանը կան, իսկ եթե չգտնվեն էլ, միշտ կարելի է փոխարինել այլ տարբերակներով», - բացատրում է Աստղիկը։

 

124 էջանոց «ԽԱՂաԼԻՔԸ» կոշտ կազմ ունի, պայծառ գույներով եւ վառ կերպարներով նկարազարդված էջեր։ Հեղինակները որեւէ հրատարակչության հետ չեն գործակցել, աշխատել են խմբագրի եւ մասնագետ-նկարչի հետ։

Տաթեւ Միրզոյանը Տաթեւ Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ակումբը որեւէ ֆինանսավորում չունի, որովհետեւ մեր աշխատանքի 90 տոկոսը սոցիալական է՝ դրա նպատակը ծնողների խնդիրները բարձրաձայնելն ու դրանց լուծում տալն է։ Այն գումարը, որով հրատարակվել է գիրքը, այս տարիների ընթացքում գովազդների շնորհիվ հավաքված գումարն է՝ լումա առ լումա։

 

Մինչ համավարակը որոշել էինք, որ գումարը ուղղելու ենք ակումբի տասնամյակը մեծ միջոցառմամբ նշելուն, որին հրավիրելու էինք ակումբի անդամներին, գործընկերներին։ Նրանց շարքում եւ մասնավոր՝ ավելի քան 500 ընկերություն կա, եւ տարբեր հասարակական կազմակերպություններ։

Աստղիկ Զաքարյանը ու Տաթեւ Միրզոյանը Աստղիկ Զաքարյանը ու Տաթեւ Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բայց կորոնավիրուսը խախտեց բոլոր պլանները, մենք էլ որոշեցինք այդ գումարով ստեղծել այս գիրքը, որը մեր տասնամյակի խորհրդանիշն է։ Արդյունքում գումարն ավելի ճիշտ ու արդյունավետ օգտագործվեց», - մանրամասնում է Տաթեւը։

 

Գիրքը կհաղթի գաջեթներին

 

Հեղինակները վստահ են, որ երեխաներն այս գիրքը կնախընտրեն գաջեթներին, սեփական երեխաների փորձով են համոզվել՝ այս գիրքը ձգում է։ Եթե գաջեթը հաղթում է խաղին, նշանակում է ծնողներն ուղղակի ժամանակ չունեն խաղալու երեխաների հետ, ասում են նրանք:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք վստահ ենք, որ եթե երեխաներին մի փոքր ժամանակ տրամադրես ու «հավես» խաղ առաջարկես, նրանք կնախընտրեն խաղը, եւ ոչ գաջեթը։ Այս գրքում խաղերը շատ պարզ են նկարագրված, եւ տառաճանաչ երեխայի համար կանոններին ծանոթանալն ամենեւին էլ բարդ չէ։ Բարդ խաղերի դեպքում՝ բացատրությանը կից նաեւ նկարներ կան՝ խաղալու նկարագրությամբ։ Այս գիրքը երեխայի հետ է մեծանում եւ արդիական է ցանկացած տարիքում», - կարծում է Աստղիկը։

 

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին