Այվազյանների նկուղ-թանգարանն ու 70 կարի մեքենաները - Mediamax.am

exclusive
4477 դիտում

Այվազյանների նկուղ-թանգարանն ու 70 կարի մեքենաները


Նիկողոս Այվազյանը
Նիկողոս Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկողոս Այվազյանը
Նիկողոս Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկողոս Այվազյանը
Նիկողոս Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշտարակում բնակվող Այվազյանների տան նկուղը վերածվել է պատմական թանգարանի, որտեղ կարելի է գտնել ավելի քան 7 տասնյակ կարի մեքենաներ: 

 

Նիկողոս Այվազյանը դեռ վաղ տարիքից ծխախոտներ, հայտնի մարդկանց լուսանկարներ ու ազգային գործվածքներ է հավաքել, որոնց ավելի ուշ ավելացել են կարի մեքենաները: 

 

Հավաքորդը մասնագիտությամբ ատամնաբույժ է: Աշտարակում նա սեփական ատամնաբուժարանն ունի, որն էլ հնամաշ իրերի հավաքագրման գլխավոր ֆինանսական աղբյուրն է: 

 

Այվազյանների գերդաստանն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ երբ ընտանիքն ապրում էր Արեւմտյան Հայաստանում, ավագ պապը հնամենի իրերի խանութպան էր, եւ փաստորեն, պապի նախասիրությունը ժառանգած թոռը հետ չի մնացել ընտանեկան սովորույթից։ 

Նիկողոս Այվազյանը Նիկողոս Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նկուղ-թանգարանի մուտքն անվճար է, սակայն այցելուները դեռ միայն լրատվամիջոցներն են:

 

«Առաջին կարի մեքենան մայրիկիս է պատկանել, բերել ենք Արեւմտյան Հայաստանից, սկզբում Հունաստան հասավ, հետո՝ մեր տուն։ Վերանորոգեցինք, անհրաժեշտ մասերը գնեցինք Վերնիսաժից ու հիմա սարքին, աշխատող կարի մեքենա է»,- պատմում է Նիկողոս Այվազյանը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հավաքածուն ընդգրկում է մի քանի տասնյակ կարի մեքենա՝ «Վիֆամա», «Չայկա», «Գրիցներ», «Սինգեր» եւ այլ ապրանքանիշերի: 

 

Նիկողոսը որդու՝ Նշան Այվազյանի հետ փնտրում ու համացանցային հայտարարություններից գտնում է հավաքածուն համալրելու տարբեր հնություններ, իսկ փնտրելու ճանապարհին արդեն տիրապետում է առեւտրային հարաբերություններին։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Լինում են դեպքեր, մեզ կրկնակի գին են առաջարկում, սակայն քանի որ լավ ենք տիրապետում կարի մեքենաների մասին ինֆորմացիային, սպասում ենք համապատասխան գնիջեցմանն ու մեր փոքրիկ թանգարանին նվիրում եւս մեկ պատմություն»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ի դեպ, կարի մեքենաներ վաճառողները, պարզվում է՝ հիմնականում ընտանիքի փեսաներն են լինում, իսկ վաճառվող սարքերի վրա հաճախ անակնկալներ են լինում՝ գրությունների տեսքով.

 

«Շատ պատահական գնումներից մեկի ժամանակ տանը պարզեցինք, որ գնել ենք հայ անվանի ռեժիսոր, բեմադրիչ, դերասան Հրաչյա Ղափլանյանին նվիրված կարի մեքենան։ Հետո պարզեցինք, որ ծննդյան նվեր է եղել»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Չորս տարի առաջ մեկնարկած այս գաղափարին ընտանիքի բոլոր անդամները սատարում են, սակայն երբեմն նաեւ բողոքում են ժամանակատար աշխատանքից։ Ամուսնու բացակայությունը նկատում է հատկապես կինը՝ Թագուհի Այվազյանը:

 

«Առաջ մեր տան մեծ սենյակում էր տեղավորված ամենը, իսկ հետո նկուղը դարձրեցինք թանգարան։ Ես պարզապես անկարող եմ այս տարվածության դեմ։ Երբ կարի մեքենան բերում է, հիմնականում շատ վատ վիճակում է լինում՝ մասերը պակաս, դետալները կորած։ Որոշ ժամանակ Նիկողոսն ընտանեկան ասպարեզից կորչում է։ Մեքենաները յուղում է, սարքում, մասեր ավելացնում, երբեմն գիշերները չի քնում»,- պատմում է տիկին Թագուհին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Չնայած բոլոր կարի մեքենաներն աշխատող են, սակայն դրանք չեն շահագործվում: 

 

Հավաքածուի ամենահին սարքը թվագրվում է 1863-ին: Այն գնել են Սեւան քաղաքից՝ 20 000 դրամով:

Նիկողոս Այվազյանը Նիկողոս Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այվազյանների ընտանիքը նպատակ ունի կարի մեքենաների թանգարանը դարձնել Աշտարակ քաղաքի զբոսաշրջային ծրագրերի մի մասը։ Իսկ մինչ այդ Նիկողոս Այվազյանը շարունակում է համացանցային փնտրտուքն ու իր կոլեկցիան համալրելու առաքելությունը։

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշանիկ Ասատրյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին