Լուկաշին` որբացած հավատի վրա ստեղծված որբերի գյուղը - Mediamax.am

exclusive
17199 դիտում

Լուկաշին` որբացած հավատի վրա ստեղծված որբերի գյուղը


Մարտիրոս Սարգսյանը` կնոջ` Վերա Գասպարանի հետ
Մարտիրոս Սարգսյանը` կնոջ` Վերա Գասպարանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Լուկաշինի համայնքապետարանի արխիվից

Մինաս Թորանյանը
Մինաս Թորանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինաս Թորանյանը
Մինաս Թորանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինաս Թորանյանը` կնոջ հետ
Մինաս Թորանյանը` կնոջ հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինաս Թորանյանը
Մինաս Թորանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինաս Թորանյանը` տան բակում
Մինաս Թորանյանը` տան բակում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիբանանից բերած կշեռքը
Լիբանանից բերած կշեռքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարտիրոս Սարգսյանի անձնագիրը
Մարտիրոս Սարգսյանի անձնագիրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աիդա Սարգսյանը ցույց է տալիս հոր լուսանկարը
Աիդա Սարգսյանը ցույց է տալիս հոր լուսանկարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարտիրոս Սարգսյանը զինվորական համազգեստով
Մարտիրոս Սարգսյանը զինվորական համազգեստով

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուկաշինի բնակիչները, որոնցից 10-ը որբեր են, 1960թ.
Լուկաշինի բնակիչները, որոնցից 10-ը որբեր են, 1960թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարտիրոս Սարգսյանը կնոջ հետ
Մարտիրոս Սարգսյանը կնոջ հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Ավագյանը
Նարինե Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահրամ Ավագյանը
Վահրամ Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահրամ Ավագյանը` ընկերոջ հետ
Վահրամ Ավագյանը` ընկերոջ հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահրամ Ավագյանի մեդալները
Վահրամ Ավագյանի մեդալները

Լուսանկարը` Մեդիամաքս

Աիդա Սարգսյանը
Աիդա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեդրակ Աղամիրյանը
Սեդրակ Աղամիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուկաշինում ապաստանած որբերը
Լուկաշինում ապաստանած որբերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիս Աղամիրյանը` Լուկաշինի բնակիչների հետ
Ավետիս Աղամիրյանը` Լուկաշինի բնակիչների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիս Աղամիրյանը` լուսանկարներում
Ավետիս Աղամիրյանը` լուսանկարներում

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղի դպրոցը
Գյուղի դպրոցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուկաշինի մանկապարտեզում
Լուկաշինի մանկապարտեզում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուկաշինի գյուղապետ Կարեն Մկրտչյանը
Լուկաշինի գյուղապետ Կարեն Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուկաշինի բնակիչները
Լուկաշինի բնակիչները

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախկին որբանոցի շենքը
Նախկին որբանոցի շենքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիվանդանոցի շենքը
Հիվանդանոցի շենքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուկաշինի հին շենքերից
Լուկաշինի հին շենքերից

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդր Թամանյանի հատակագիծը
Ալեքսանդր Թամանյանի հատակագիծը

Լուսանկարը` Լուկաշինի համայնքապետարանի արխիվից

Լուսանկարը` Լուկաշինի համայնքապետարանի արխիվից

Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենքը
Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենքը

Լուսանկարը` Լուկաշինի համայնքապետարանի արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Լուկաշինի համայնքապետարանի արխիվից

Գաղութը հիմնադրելու մասին հուշագիրը
Գաղութը հիմնադրելու մասին հուշագիրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուկաշինի հիվանդանոցը
Լուկաշինի հիվանդանոցը

Լուսանկարը` Լուկաշինի համայնքապետարանի արխիվից


125 հայ որբեր, ում աչքի առաջ սպանել էին ծնողներին, ովքեր ոտաբոբիկ, սոված ու կեղտոտ կտրել էին երկու Հայաստանների միջեւ եղած ճանապարհն ու հատել փրկության սահմանը: Հայոց ցեղասպանության հետեւանքով ծնողներին կորցրած եւ կյանքի ընդամենը մի քանի տարին ապրած մանուկներին ոչ միայն որբի, այլեւ հետագայում միասին սեփական ձեռքերով նոր փոքրիկ Արեւմտյան Հայաստան կառուցելու եւ կողք կողքի ապրելու ճակատագիրն էր միավորում:

Լուկաշինում ապաստանած որբերը Լուկաշինում ապաստանած որբերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Որբերի ձեռքով կառուցված գյուղը

 

1915թ.-ի Հայոց ցեղասպանությունից հետո հայ մանուկներն ապաստանել էին Մայր Աթոռի բակում ու Հայաստանի տարբեր որբանոցներում: Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանավորությամբ այդպիսի մի որբանոց էլ ստեղծվում է ներկայիս Լուկաշին (Լուկաշեն, Կարմիրբանակային, Նալբանդյան, Սովխոզ N3) գյուղի տարածքում, որտեղ գետնափոր կառույցներում որբացած մանուկներին էին տեղավորել:  Ու հենց այդ որբանոցում ապաստանած մանուկների ձեռքերով մեկ տասնյակ տարի անց կառուցվում է Լուկաշին գյուղատնտեսական մանկական գաղութը, որ դառնալու էր նոր կյանքի հիմքը: 

Ալեքսանդր Թամանյանի հատակագիծը Ալեքսանդր Թամանյանի հատակագիծը

Լուսանկարը` Լուկաշինի համայնքապետարանի արխիվից

Լուկաշինի տեղում, ինչպես պատմում է դպրոցի պատմության նախկին ուսուցիչ Մինաս Թորանյանը, մինչ այդ Սարդարապատ գյուղի անապատ հիշեցնող հողերն են եղել:

 

125 որբերի (80 տղա, 45 աղջիկ) համար բնակավայր հիմնելու նախաձեռնությունը Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Սարգիս Սրապյոնյանինն էր (Լուկաշին), իսկ գյուղը կառուցվում է Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետությամբ: Թամանյանը կղմինդրե տանիքներով շենքերն այնպես էր նախագծել, որ վերեւից նայելիս գյուղը հնգանկյուն էր հիշեցնում:

Գաղութը հիմնադրելու մասին հուշագիրը Գաղութը հիմնադրելու մասին հուշագիրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմնադրման օրը` 1925-ի ապրիլի 26-ին, Երեւանից ժամանած հյուրերի եւ 125 պատանի որբերի մասնակցությամբ գյուղի կենտրոնում հիմնարկեքի արարողության ժամանակ քարի մեջ մոտ 70 սմ խորությամբ փոսում դնում են հրանոթի պարկուճ, ներսում գյուղի հիմնադրման մասին արձանագրությունն էր` Լուկաշինի, Թամանյանի, Հակոբյանի, Զառուբյանի եւ Քարմամբյանի ստորագրություններով:  Գյուղի տարածքում թաղված փաստաթուղթը 61 տարի անց` 1986 թ. ապրիլի 28-ին`գյուղի գազաֆիկացման աշխատանքների ժամանակ, գտնում են որբերի ժառանգները:

Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենքը Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենքը

Լուսանկարը` Լուկաշինի համայնքապետարանի արխիվից

Գյուղում հետագայում կոմունա է ստեղծվում, որի բնակիչները հավասար պայմաններում էին ապրում: Ամերիկայի կառավարությունը մանուկներից խելացիներին ընտրում է եւ տանում ԱՄՆ: Լուկաշինում մնում է 15-20 ընտանիք` 7-8 հոգուց բաղկացած, որոնք էլ կազմում են գյուղի կորիզը: Այժմ Լուկաշինում մոտ 10 ընտանիք է ապրում, որոնք այդ որբերի հետնորդներն են:

 

Որբացած երեք պատմություն

 

4-5 տարեկանում որբացած մանուկներից շատերը նախընտրում էին իրենց հիշողությունից ջնջել տեսած ցավն ու այդ օրերի դժբախտությունը: Հավանաբար, նրանց համար միակ փրկությունն էր, որ մանկական հիշողություններում շատ բան չէր պահպանվել: Այնուամենայնիվ, սեփական ծնողի սպանության տեսարանը նրանց մեծ մասին հետապնդել էր մինչ կյանքի վերջ: Լուկաշինում այսօր ապրող որբերի հետնորդները քիչ բան գիտեն իրենց ծնողների ապրած ցավից. երեխաներին խնայել էին դաժան մանրամասնություններից ու այդ տեսարաններն իրենց հետ տարել գերեզման:  

Լուկաշինի հիվանդանոցը Լուկաշինի հիվանդանոցը

Լուսանկարը` Լուկաշինի համայնքապետարանի արխիվից

Աիդա Սարգսյան

 

Ծնողներս` Վերա Գասպարյանն ու Մարտիրոս Սարգսյանը գաղթել են 1915թ.-ին: Հայրս Ալաշկերտ գավառի Ղայաբեկ գյուղից է: Հորս ազգին գյուղում «գելխեղդներ» են անվանել, քանի որ իրենց տղամարդիկ ուժեղ եւ առնական են եղել, գայլերին ձեռքով են խեղդել:

Մարտիրոս Սարգսյանը` կնոջ` Վերա Գասպարանի հետ Մարտիրոս Սարգսյանը` կնոջ` Վերա Գասպարանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչպես բոլոր հայերը, այնպես էլ որբացած ծնողներս, բարեկամների, հարազատների օգնությամբ են փախել: Գաղթականների քոչը բերել է հորս հորեղբայրը` Սիմոնը: Հայրս հինգ տարեկան է եղել այդ ժամանակ եւ լավ չէր հիշում, միայն սա էր պատմում. «Գետն անցանք, հորեղբայրս մեզ բաց թողեց»: Կարծում եմ, պետք է, որ Արաքս գետը եղած լինի:

Աիդա Սարգսյանը ցույց է տալիս հոր լուսանկարը Աիդա Սարգսյանը ցույց է տալիս հոր լուսանկարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայրս միշտ ասում էր. «Երանի կարողանայի գնալ իմ տուն, մի բուռ հող բերեի այնտեղից»: Նույնիսկ երբ անձնագիրը բացում էր եւ «ծննդյան վայրը» տողում կարդում` Թուրքիա, միշտ բարկանում էր, ասում էր` «Ինչո՞ւ Թուրքիա, ես թուրք չեմ, դա Հայաստանն էր»:

Մարտիրոս Սարգսյանի անձնագիրը Մարտիրոս Սարգսյանի անձնագիրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դրանից հետո որբերին հավաքել են ինչ-որ բնակավայրում, ապա տեղափոխել Էջմիածին: Որբերին տարել են Աշտարակի մանկատուն, որից հետո նրանց հովանավորությունը ստանձնել է Ամերիկայի հյուպատոսարանը եւ տեղափոխել ապրելու Երեւանում` Աստաֆյան փողոցի վրա:

Լուկաշինի բնակիչները, որոնցից 10-ը որբեր են, 1960թ. Լուկաշինի բնակիչները, որոնցից 10-ը որբեր են, 1960թ.

Լուսանկարը` Մեդիամաքս

1922թ-ին` մանկական ճամբարի ստեղծվելուց հետո, ծնողներս տեղափոխվել են այստեղ: Մի քանի օր ապրել են վրաններում` շոգ եղանակին: Մինչեւ որ կառուցել են երկհարկանի շենքերը եւ նրանց տեղավորել:

 

Հայրս այդ ժամանակ արդեն 15, իսկ մայրս 12 տարեկան էր: 125 պատանիների հետ մնացել են, աշխատել, ստեղծել բոլոր պայմանները: Կոմունա են հիմնել ու բոլորը հավասար պայմաններում ապրել: Հետագայում կոմունան չի արդարացրել իրեն, դա էլ են վերացրել: Հայրս ու մայրս ամուսնացել են 1935թ.-ին: 1942թ.-ին, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, հայրս մեկնեց ռազմաճակատ:

Մարտիրոս Սարգսյանը կնոջ հետ Մարտիրոս Սարգսյանը կնոջ հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայրս Բեռլինի արվարձաններից մեկում է եղել պատերազմի ավարտին, երբ նրանց ջոկատին տարել են Մոնղոլիա, քանի որ Ճապոնացիների դեմ պատերազմ էր սկսում: Հայրս վերադարձավ միայն 1946 թվականին:

Մարտիրոս Սարգսյանը զինվորական համազգեստով Մարտիրոս Սարգսյանը զինվորական համազգեստով

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկհարկանի շենքերում մեր ընտանիքին երեք սենյակ էին տվել: Հորս վերադառնալու տարում էլ մեր ընտանիքը տեղափոխվեց այս տուն, որտեղ հիմա ես եմ ապրում ընտանիքիս հետ:

Աիդա Սարգսյանը Աիդա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մայրս պատերազմի տարիներին աշխատել է որպես կուսակցության քարտուղար, այնուհետեւ աշխատել է մեղվանոցում, ակումբում: Հայրս պատերազմի ավարտից հետո նշանակվել է տրակտորային պարկի վարիչ: Նաեւ որսորդմիության անդամ էր:

 

1982թ.-ին մայրս է մահացել, 1985-ին` հայրս: Ծնողներս երեք դուստր են ունեցել, ես փոքրն եմ:

 

Նարինե Ավագյան

 

Հայրս` Վահրամ Ավագյանը Վանից է գաղթել Հայաստան: Նրանց տունը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հարեւանությամբ է եղել: Պապիս թուրքերը տնից հանել են ու հենց իրենց բակում սպանել են հորս աչքի առաջ: Դա հետք էր թողել հորս հոգեկան աշխարհի վրա, որը զգացվում էր ամբողջ կյանքի ընթացքում:

Նարինե Ավագյանը Նարինե Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեր տան դիմացով փոքր առու էր գնում, երբ հորս սպանեցին, նրա մարմինն ընկավ դրա մեջ, արյունը խառնվեց ջրին ու հոսեց», - արտասվելով պատմում էր հայրս», - ասում Նարինեն:

 

Տատս եւ հորաքույրս մահացել են հիվանդանոցում: Երբ կոտորածը սկսվել է, հորս եւ նրա եղբորը քեռիներն են փրկել եւ բերել Հայաստան, հանձնել Ստեփանավանի մանկատուն: Դրանից հետո ոչ մի կապ չի եղել, ոչ մի հարազատ չուներ հայրս` եղբորից բացի: Միայն այդքանն էր պատմում, քանի որ չէր կարողանում առանց հուզվելու հիշել եղածը: Բացի այդ` ընդամենը 4 տարեկան է եղել, եւ շատ մանրամասներ չէր հիշում: Իսկ թե ինչով են զբաղվել նրա ծնողները, չէր պատմում:

 

Ստեփանավանից հորս տեղափոխել են Երեւան, որտեղից էլ ուղարկել են այս գյուղ: Հորեղբայրս որոշ ժամանակ անց տեղափոխվել է Օդեսա, եղբորը նույնպես կանչել է, բայց նա հրաժարվել է մեկնել Հայաստանից: Հայրս Երեւանում ինչ-որ տեխնիկումում է սովորել, էլէկտրիկ էր: Այստեղից էլ պատերազմ է գնացել:

Վահրամ Ավագյանի մեդալները Վահրամ Ավագյանի մեդալները

Լուսանկարը` Մեդիամաքս

Հորեղբայրս Հայրենական պատերազմի ժամանակ զոհվել է: Մեր ընտանիքին եւս հորս զոհվելու մասին «սեւ թուղթ» էր եկել, սակայն, բարեբախտաբար, հայրս վերադարձավ պատերազմից:

Վահրամ Ավագյանը Վահրամ Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կուրսկում հայրս գերի է ընկել եւ ծանոթացել մի հայ մանկավարժի հետ: Երբ հերթով բոլոր գերիներին հարցրել են, թե ինչ արհեստի են տիրապետում, հայրս տեսել է, որ տղամարդը լալիս է: Երբ մոտեցել է նրան, իմացել է, որ մանկավարժ է եւ որեւէ արհեստ չունի: Հայրս նրան հորդել է ասել, թե էլեկտրիկ է` խոստանալով, որ եթե գործ լինի, կօգնի: Հետագայում նրանք եղբայրացել էին ու շարունակում էին լավ հարաբերություններ պահպանել նաեւ գերությունից փրկվելուց հետո: Նրանց արդարացրել են, որից հետո հայրս շարունակել է կռվել եւ տուն է վերադարձել միայն պատերազմի ավարտից հետո:

Վահրամ Ավագյանը` ընկերոջ հետ Վահրամ Ավագյանը` ընկերոջ հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչ պատերազմ գնալը հայրս ամուսնացած է եղել այս սովխոզում ապրող գերմանուհու հետ: Մինչեւ 1957թ.-ն այդ կնոջ հետ է ապրել եւ ունեցել է մեկ տղա, մեկ աղջիկ: Կինը մահացել է, որից հետո հայրս ամուսնացել է մորս` Ելենայի հետ: Մայրս Արթիկից էր: Նրանց ամուսնությունից ես եւ քույրս ենք ծնվել:

 

Հայրս մահացավ 80 տարեկանում` 1994թ.-ին:

 

Սեդրակ Աղամիրյան

 

Հայրս` Ավետիս Աղամիրյանը, մոտ 12 տարեկան է եղել, երբ եկել է այս գյուղ: Վանի Նորդուզ գավառից սելերով երեք տարեկան հորս բերել են Գյումրիի որբանոց, որտեղ վերջին տարիներին մի քանի ամիս կոշկակարությամբ է զբաղվել: Պապս մասնակցել է Վանի ինքնապաշտպանության մարտերին եւ զոհվել: Գաղթի ժամանակ տատս երեխաներին թաքցրել է սելերի վրա` փաթաթելով շորերի մեջ, բայց ճանապարհին նրան թուրքերը սպանել են: Պապիս եղբոր աղջիկը երեխաներին փախցրել է եւ որոշ ժամանակ թաքցրել է մի խուլ գյուղում, որտեղից էլ փախել-հասել են Գյումրի:

Ավետիս Աղամիրյանը` լուսանկարներում Ավետիս Աղամիրյանը` լուսանկարներում

Լուսանկարը` Մեդիամաքս

Մայրս Կարսից էր, 4 տարեկանում է եկել Լուկաշին: Այստեղ էլ նրանց ամուսնացրել են: Ծնողներս յոթ երեխա են ունեցել` երեք տղա եւ չորս աղջիկ:

 

Հայրս կազմակերպչական մեծ ջիղ ուներ, ինչի համար ուղարկել են տեխնիկում սովորելու, այնուհետեւ տարբեր աշխատանքներ էլ ղեկավարել, մինչեւ որ նշանակվել է գյուղսովետի նախագահ: Իսկական կոմունիստ էր, արդար մարդ:

Ավետիս Աղամիրյանը` Լուկաշինի բնակիչների հետ Ավետիս Աղամիրյանը` Լուկաշինի բնակիչների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ տանը հաց էինք թխում, փշուրները թափում էինք, կնոջս վրա բարկանում էր, ասում. «Հարսիկ, մենք գաղթի ու սովի ժամանակ երազում էինք այդ փշուրների մասին: Ծնողներս չկային, ես թափառականի պես եմ ապրել ու շատ դժվարություններ եմ տեսել»:

Սեդրակ Աղամիրյանը Սեդրակ Աղամիրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ գյուղում ծառ էին կտրում շատ էր բարկանում, ասում էր՝ մենք այս ծառերը քարի մեջ ենք տնկել եւ աճեցրել:

 

Ինչպես գյուղի տղամարդկանց մեծամասնությունը, այնպես էլ հայրս մասնակցել է Համաշխարհային Երկրորդ պատերազմին:

 

Մահացել է 76 տարեկանում` 1981թ.-ին:

 

Լուկաշինի երկրորդ «ծնունդը»

 

Լուկաշինում երկրորդ կյանք է ծնվում հայրենադարձման ժամանակ, որը հետեւում է Երկրորդ Համաշխարհային պատերազմին: Գյուղից մեծ թվով մարդիկ են մեկնում ռազմաճակատ: Պատերազմը գյուղի բնակիչներից շատերի կյանքն է խլում, ինչի հետեւանքով Լուկաշինը դատարկվում է, ապա նոր մարդկանց ընդունում հայրենադարձման ժամանակ: Այժմ բնակիչների 90 տոկոսը պատերազմից հետո հայրենադարձվածներն են: Նրանցից է նաեւ գյուղի դպրոցի նախկին ուսուցիչ Մինաս Թորանյանը, ով նույնպես տեսել էր հայերի կոտորածն ու ընտանիքի հետ Ադանայից տեղափոխվել էր Լիբանան: 1932թ.-ին ծնված Մինաս Թորանյանի ամեն մի կնճիռ պահել ու մեր օրեր են հասցրել կոտորածների ցավն ու երկրորդ անգամ կյանք մտնելու պատմությունները:

Մինաս Թորանյանը Մինաս Թորանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

***

 

Ընտանիքիս հետ ապրում էի Ադանայի մոտ գտնվող Ալեքսանդրեդ քաղաքում: Դրախտային վայր էր, մերձարեւադարձային կլիմա ուներ, ձմեռ չէր լինում: Հիմա այնտեղ մեծ նավահանգիստ է, առողջարանային քաղաք: Կիլիկյան Հայաստանում մենք 30 հա հող ունեինք, այգիներ էինք մշակում, մեղվապահությամբ էինք զբաղվում: Հիշում եմ, որ մեր տան հարեւանությամբ թուրքական մզկիթ եւ ֆրանսիական դպրոց կար: Հայերս դպրոց ու եկեղեցի չունեինք, պետք է թուրքերեն խոսեինք, մեր կրոնը չդավանեինք: Անգամ թաղումների ժամանակ հոգեւորական չէինք կարող բերել. եթե հանկարծ գար, կսպանեին: Ցեղասպանությանը հաջորդող տարիներն էին, թշնամանքը շատ մեծ էր: Մեր` Թորանյանների ազգից ջարդերի ժամանակ 50 մարդ էին սպանել, մի մասին էլ` իսլամացրել: Մինչեւ ջարդերը մեր կողմերում 3 ու կես մլն հայեր կային, իսկ հետո միայն 6-7 հարյուր հազարն էին մնացել: Մեր գոյությանը վտանգ էր սպառնում, ինչի համար էլ ստիպված էինք լքել մեր տունը:

Մինաս Թորանյանը Մինաս Թորանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Յոթ տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Բեյրութ: Մեզ տուն էին տվել, ամեն բան լավ էր: Խանութ եւ վարսավիրանոց ունեինք: Արաբներն էլ հայերին լավ էին վերաբերում: Հայկական դպրոց էի հաճախում, պատրաստվում էի ընդունվել Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանք: Դիմումս տվել էի եւ հոգևորական էի ուզում դառնալ:

 

Բայց երբ իմացանք, որ Կաթողիկոսի նախաձեռնությամբ հայրենադարձություն է սկսել, կարող ենք գալ Հայաստան, մեծ ոգեւորություն ապրեցինք: Չորրորդ դասարանում էի: Մարդիկ եկան, ովքեր օգնելու էին մեզ տեղափոխվել: Խնդրեցին բանաստեղծություն արտասանել, կեսից լաց եղա: Կարոտն ինձ լացացրեց: Հարցրեցին` Մասիս սարը, Արաքս գետը տեսե՞լ ես: Ասացի` չեմ տեսել, բայց գրկում եմ: Իմ հայրենիքն է, իմ սրբությունն է, ոչինչ չեմ փոխի Հայաստանի հետ: Ճիշտ է` թուրքերը փակել էին մեր դպրոցներն ու եկեղեցիները, հայերեն չգիտեի, բայց ծնված օրից մեր տանն ազգային գաղափարներով եմ սնվել: Հայրս միշտ ասում էր` տեսնե՞ս կգա այդ օրը, որ լսեմ` Հայաստանում մարդիկ հայերեն են խոսում: 

 

1947թ. հուլիսի 10-ին, ժամը 6-ից տասը պակաս հայրենիքում եղանք: Համբուրեցինք հողը, Արարատը տեսանք, հուզվեցինք, լացեցինք:

Մինաս Թորանյանը Մինաս Թորանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ մենք եկանք, շատ որբեր կային այստեղ ապրող: Իրար հետ շատ լավ էինք, քանի որ նույն ճակատագիրն էինք ունեցել:

 

Մինչ այստեղ վերաբնակվելը, ես երբեք գյուղ չէի տեսել, քաղաքում էինք ապրել եւ շատ անսովոր էր սկզբի համար: Սկզբում շենքում տեղավորեցին, հետագայում արդեն սկսեցինք տներ կառուցել եւ մեծացնել գյուղը: Մեզ երեք սենյակ էին տվել, բայց այնքան շատ իրեր էինք բերել մեզ հետ Լիբանանից, որ նորմալ չկարողացանք էլ տեղավորել: Ամբողջը, սակայն, ստիպված վաճառեցինք, քանի որ ապրուստի գումար էր հարկավոր: Միայն մեզ հետ բերած հին կշեռքն է պահպանվել:

Լիբանանից բերած կշեռքը Լիբանանից բերած կշեռքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս տուն տեղափոխվեցինք արդեն 1961թ.-ին: Մեր տունը ճանապարհի վրա է, երբ երեխաներ էին անցնում, հայերեն էին խոսում, հայրս լալիս էր. «Հայերեն են խոսում, այս ի՞նչ բան է»: Մեծ արժեք է հայրենիքը, ամեն ինչ կարելի է տանել, միայն թե հայրենիքում լինել: 51 տարի դպրոցում պատմության ուսուցիչ աշխատեցի եւ նույն ոգով դաստիարակեցի աշակերտներիս:

Մինաս Թորանյանը` տան բակում Մինաս Թորանյանը` տան բակում

Լուսանկարը` Մեդիամաքս

Թուրքերեն, արաբերեն, ֆրանսերեն եւ անգլերեն լավ գիտեմ: Հայաստանում մեկ տարի դպրոց գնացի, այնտեղ էլ ծանոթացա կնոջս հետ: Արեւմտյան Հայաստանի հանդեպ այդ կարոտն էր, որ հենց Մուշից եկած աղջկա ընտրեցի:

Մինաս Թորանյանը` կնոջ հետ Մինաս Թորանյանը` կնոջ հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճիշտ է, չէի տեսել այդ հողերը, բայց պատմություն սովորելու տարիներին շատ լավ էի ուսումնասիրել այդ վայրերի մարդկանց, նրանց կենցաղը, պատմությունը: Հինգ տարի սիրեցի կնոջս` Ժուլետային, ու ամուսնացանք, ամուր ընտանիք կազմեցինք, երեխաներ ունեցանք: Ափսոս, հիմա երեխաներս Հայաստանում չեն ապրում, բայց իմ ցանկությունն է, որ այստեղ ամեն բան կարգավորվի, ես վստահ եմ, որ նրանք կվերադառնան:

 

Հետո Հորդանան ու Սիրիա նորից գնացի, բայց Թուրքիայում չկարողացա լինել: Վախկոտ էի, երեւի: Մեր տուն վերադառնալու, նորից տեսնելու մեծ ցանկություն ունեի, կարոտ կար, ցավոք, չկարողացա դա անել: Հիմա միակ ցանկությունս հզոր Հայաստան ունենալն է, որտեղ կապրեն բոլոր հայերը:

 

Լուկաշինը` 90 տարի անց

 

Արարատյան դաշտի հյուսիսային մասում փռված գյուղում այժմ ապրում են Արեւմտյան Հայաստանից, Լիբանանից, Սիրիայից, Իրանից, ինչպես նաեւ Ախուրյանի, Ապարանի, Գորիսի, Թալինի շրջաններից  վերաբնակեցված մարդիկ:

 

Գյուղի միջնակարգ դպրոցն ու գլխավոր փողոցը Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի անունով են, այստեղ են ապրում նաեւ նրա ժառանգները: Մեկ այլ փողոց ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անունն է կրում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Շուրջ 2600 բնակչություն ունեցող գյուղի փողոցները մեր այցելության ժամանակ գրեթե դատարկ էին: Կեսօրի արեւը մարդկանց մեծ մասին ստիպել էր մնալ տներում, ծառերի ստվերներով հատուկենտ երիտասարդներ էին քայլում: Դպրոցը փակ էր, արձակուրդներ է: Գյուղի ամենափոքրիկ բնակիչներն էլ մանկապարտեզում էին` մի մասը քնած, մի մասն էլ` սեղանի շուրջ խմբված սպասում էին ճաշի:

Լուկաշինի մանկապարտեզում Լուկաշինի մանկապարտեզում

Լուսանկարը` Մեդիամաքս

Միայն ժամը հինգին մոտ, երբ արեւը կամաց սկսում էր նահանջել, դրսում հանդիպեցինք մի քանիսին: Երեխաներն ամաչկոտ խուսափում էին տեսախցիկից, իսկ պատուհանից նայող երիտասարդ կանայք` միանգամից ձեռքով հարդարում մազերը` օբյեկտիվից այն կողմ պատշաճ տեսք ունենալու համար:

Լուկաշինի բնակիչները Լուկաշինի բնակիչները

Լուսանկարը` Մեդիամաքս

Օրվա ավարտին գյուղում շրջում ենք համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի հետ, ով մեզ պատմեց, որ մարդիկ այստեղ հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ:

Լուկաշինի գյուղապետ Կարեն Մկրտչյանը Լուկաշինի գյուղապետ Կարեն Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղի հարեւաությամբ քարի հանք կա, որտեղ եւս աշխատում են: Վերջին տարիների տնտեսական ճգնաժամի պատճառով ավելացել են արտագնա աշխատանքի մեկնողները:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արտագնա աշխատանքը, ցավոք, հանգեցնում է արտագաղթի, մարդիկ գնում են աշխատելու, հարմարվում են եւ տանում են նաեւ ընտանիքներին»,- ասում է գյուղապետը:

 

Լուկաշինի դպրոցում մոտ 270 աշակերտ է սովորում, մանկապարտեզ է հաճախում մինչեւ 50 երեխա (հարեւան Խանջյան համայնքի երեխաները` ներառյալ): Դպրոցի մի մասնաշենքը հիմնանորոգված է, մանկապարտեզի` միայն խոհանոցն ու լվացարանը:

Գյուղի դպրոցը Գյուղի դպրոցը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գյուղ մտնող հիմնական ճանապարհն անմխիթար վիճակում է, վերանորոգման ծրագրում ներառված է, սպասում ենք: Միշտ փորձում ենք մասնակի վերանորոգել մեր միջոցներով»,- ասում է Կարեն Մկրտչյանը:

Լուկաշինի հին շենքերից Լուկաշինի հին շենքերից

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղի խնդիրների վերաբերյալ մեր զրույցն ընդհատում ենք, երբ հասնում ենք Ալեքսանդր Թամանյանի նախագծած շենքերին: Միանգամից են աչքի ընկնում: Կարմիր, կղմինդրե տանիքով կառույցները տարածվում են Լուկաշինի կենտրոնում, որոնց շուրջն արդեն հետագայում գյուղն է ձեւավորվել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կղմինդրե շենքերի արանքով անցնելիս  կարելի է տեսնել երկհարկ միանման շինությունները` Ամերիկայի կառավարության հովանավորությամբ կառուցված որբանոցները:

Նախկին որբանոցի շենքը Նախկին որբանոցի շենքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս պահին հին շինությունները համայնքապետարանի ենթակայության տակ են, որտեղ ժամանակավորապես եւ անհատույց բնակվում են բնակվելու տեղի խնդիրներ ունեցող գյուղացիները:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մարդիկ ապրում են առանց վարձի, մեզ համար կարեւոր է, որ գյուղում անօթեւան մարդ չլինի»,- ասում է գյուղապետը:

 

Կարեն Մկրտչյանը ցույց է տալիս հիվանդանոցի շենքն ու ասում, որ նախատեսում են այն իր նպատակներին ծառայեցնել:

Հիվանդանոցի շենքը Հիվանդանոցի շենքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բայց այստեղ էլ խնդիրներն իրենց մասին հիշեցնում են: Շենքերը պատմական նշանակություն ունեն, եւ վերանորոգման, պահպանության խնդիր կա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուկաշինին հրաժեշտ ենք տալիս երեկոյան: Մեքենայի անիվների ու հողի շփումից մեզնից հետո օդում բարձրացած փոշի է մնում, որի ցրվելուն զուգահեռ երեւում է գյուղի մեծ ու բարեկարգ հրապարակը` առաջին բանը, որ դիմավորում ու հրաժեշտ է տալիս Լուկաշինի այցելուներին:

 

Մարի Թարյան

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի եւ Լուկաշինի համայնքապետարանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին