#tobeamuse. Պիկասոյի,Կլիմտի մուսաները երկրորդ կյանք են ստանում - Mediamax.am

exclusive
11119 դիտում

#tobeamuse. Պիկասոյի,Կլիմտի մուսաները երկրորդ կյանք են ստանում


Մատիսի նկարի րիմեյքը
Մատիսի նկարի րիմեյքը

Լուսանկարը` To Be a Muse

Էգոն Շիլեյի «Պառկած կինը կանաչ զուգագուլպաներով» նկարի րիմեյքը
Էգոն Շիլեյի «Պառկած կինը կանաչ զուգագուլպաներով» նկարի րիմեյքը

Լուսանկարը` To Be a Muse

Կրանախի ստեղծագործության ժամանակակից րիմեյքը
Կրանախի ստեղծագործության ժամանակակից րիմեյքը

Լուսանկարը` To Be a Muse

Ջոն Սինգեր Սարջենի «Դոկտոր Պոցցիի  դիմանկարի» րիմեյքը
Ջոն Սինգեր Սարջենի «Դոկտոր Պոցցիի դիմանկարի» րիմեյքը

Լուսանկարը` To Be a Muse

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի ինքնանկարի րիմեյքը
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի ինքնանկարի րիմեյքը

Լուսանկարը` To Be a Muse

Լուսանկարը` To Be a Muse

Լուսանկարը` To Be a Muse

Լուսանկարը` To Be a Muse

Լուսանկարը` To Be a Muse

Լուսանկարը` To Be a Muse

Լուսանկարը` To Be a Muse

Լուսանկարը` To Be a Muse

Լուսանկարը` To Be a Muse

Լուսանկարը` To Be a Muse

Լուսանկարը` To Be a Muse

Լուսանկարը` To Be a Muse

Լուսանկարը` To Be a Muse

Լուսանկարը` To Be a Muse

Լուսանկարը` To Be a Muse

Լուսանկարը` To Be a Muse

Լուսանկարը` To Be a Muse

Լուսանկարը` To Be a Muse

Լուսանկարը` To Be a Muse


Պիկասոյի, Մատիսի, Կլիմտի, Շիլեի կտավներում պատկերված կանայք, հանճարների մուսաները մեզ ոչ հողեղեն, երկնային էակներ են թվում: Մի պահ փորձե՞լ եք պատկերացնել, որ նրանք կարող են կենդանություն ստանալ եւ ապրել 21-րդ դարի կնոջ առօրյայով եւ հոգսերով, կրել մեր օրերում նորաձեւ հագուստ եւ աքսեսուարներ:

 

Լուսանկարիչ Լիլիա Կորնելիի երեւակայությունը գնացել է այդ կանանց հետքերով, նրան  հաջողվել է մեր ժամանակներում գտնել նկարիչների մուսաներին:

 

Instagram սոցիալական ցանցում կարող եք գտնել To Be a Muse նախագիծը, որտեղ ցանկացած կին կարող է տեղափոխվել ժամանակի եւ տարածության մեջ եւ մի պահ իրեն զգալ նկարչին ոգեշնչող չքնաղ մուսա:

 

To be a Muse նախագծի մասին Մեդիամաքսը զրուցել է ազգությամբ հայ լուսանկարիչ Լիլիա Կորնելիի հետ:

 

- Լիլիա, ե՞րբ սկսեցիք զբաղվել լուսանկարչությամբ:

 

- Ամենավաղ տարիքից սիրել եմ լուսանկարել: Հայրիկս ժապավենային «Զենիթ» ֆոտոխցիկ ուներ եւ ամեն անգամ այն դարակից հանելիս, հիացմունքի զգացում էի ունենում, իսկ երեւակման գործընթացն ինձ համար իսկական հրաշք էր: Գերմանիա տեղափոխվելուց հետո ամուսինս ինձ թվային ֆոտոխցիկ նվիրեց, եւ ես սկսեցի լուսանկարել: Սկզբում երեխաներիս էի լուսանկարում, ծաղիկներ, հետո աստիճանաբար սկսեցի նկարել այդ ժամանակ ինձ ամենահասանելի մոդելին` ինքս ինձ:

 

- Ի՞նչը ոգեշնչեց Ձեզ սկսել To Be a Muse նախագիծը:

 

-Վիեննա տեղափոխվելը շատ մեծ դեր ունեցավ իմ ստեղծագործական կյանքում: Անհնար է չսիրահարվել այս քաղաքին: Այն ապրում եւ շնչում է արվեստով, ոգեշնչումը սպասում է ամեն անկյունում: Որպեսզի նոր քաղաքում հարմարվելու գործընթացն արագ ու անցավ լինի, ես սկսեցի ինքս ինձ լուսանկարել հայտնի ավստրիացի գեղանկարիչներ Էգոն Շիլեի եւ Գուստավ Կլիմտի ստեղծագործությունների կերպարներում:

Լիլիա Կորնելին Լիլիա Կորնելին

Լուսանկարը` անձնական արխիվից

Ինձ շատ հետաքրքիր թվաց անցած դարաշրջանների կերպարներն ինձ վրա փորձարկելը: Երբեմն որեւէ անսովոր բանի, ստեղծագործականի, երեւակայության թռիչքի, սեփական անձն մեկ այլ, շատ անսպասելի կողմից դիտարկելու կարիք ես զգում: Ցանկացա, որ յուրաքանչյուր աղջիկ հնարավորություն ունենա իրեն զգալ մուսա, քանի որ դա շատ է ոգեշնչում: Որոշեցի Վիեննա հրավիրել նաեւ այլ աղջիկների, որոնք կցանկանան տեղափոխվել ժամանակի եւ տարածության մեջ եւ դառնալ գեղարվեստական կերպար, հիասքանչ մուսա:

 

-Ո՞ր դիմանկարի հիման վրա ստեղծվեց առաջին լուսանկարը:

 

-Առաջին նկարը, որի րիմեյքը փորձեցի ստանալ, հանճարեղ նկարիչ Էգոն Շիլեյի «Պառկած կինը կանաչ զուգագուլպաներով» ստեղծագործությունն էր:

Էգոն Շիլեյի «Պառկած կինը կանաչ զուգագուլպաներով» նկարի րիմեյքը Էգոն Շիլեյի «Պառկած կինը կանաչ զուգագուլպաներով» նկարի րիմեյքը

Լուսանկարը` To Be a Muse

Միշտ սիրել եմ Շիլեյի աշխատանքները, իսկ հայտնվելով Վիեննայում` ամբողջովին տարվեցի նրա արվեստով: Նրա ցուցահանդեսներից մեկի հայտարարությունում տեսնելով մի նկար, հասկացա, որ շատ նման եմ այդտեղ պատկերված կնոջը (Ադել Հարմս` Էգոն Շիլեի կնոջ քույրը) եւ հեռախոսի միջոցով նկարեցի իմ տարբերակը: Երբ այդ լուսանկարը մեծ քանակությամբ դրական արձագանքներ ստացավ, որոշեցի զարգացնել գաղափարը եւ յուրաքանչյուր ցանկացողի հնարավորություն տալ իր վրա փորձարկելու նոր կերպար:

 

- Ինչպե՞ս եք զարգացնելու նախագիծը:

 

- Մեր նախագիծը դեռ մեկ տարեկան էլ չկա, բայց մենք մեր թիմով` ոճաբան Օլգա Շլյոմերի (Համբուրգ) եւ դիմահարդար Եկատերինա Բոբրովայի (Վիեննա) հետ արդեն հասցրել ենք հանրահայտ գեղանկարիչների տասից ավելի նկարների րիմեյքեր անել: Նկարիչների շարքում են Գուստավ Կլիմտը, Էգոն Շիլեն, Պաբլո Պիկասոն, Անրի Մատիսը, Կիս վան Դոնգենը եւ այլոք: Հիմնականում դրանք 20-րդ դարի նկարիչներ են, բայց մենք ունենք նաեւ միջնադարի կերպարներ:

 

Իրականում փորձում ենք կողմնորոշվել ոչ թե նկարիչների, այլ մեր մուսաների միջոցով, փորձելով նրանց համար համապատասխան կերպարներ գտնել:

 

Այս պահին Վիեննայի ամենահայտնի «Ալբերտինա» թանգարանի հետ համատեղ նախագիծ ենք պատրաստում, որը նվիրված է Էգոն Շիլեի աշխատանքների հետահայաց ցուցադրությանը, իսկ մարտի 10-ին Լիսաբոնում տեղի կունենա То Be A Muse նախագծի աշխատանքների ցուցադրությունը:

 

-Ինչպե՞ս եք ընտրում Ձեր մուսաներին: Պարտադիր պայմա՞ն է արդյոք, որ աղջիկը նմանություն ունենա կերպարի հետ:

 

-Մեր նախագծի իմաստը հենց նրանում է, որ մենք չենք ընտրում մուսաներին, այլ նրանք են մեզ ընտրում: Ցանկացած աղջիկ կարող է մասնակցել մեր նախագծին: Նախագծի իմաստն այն է, որ հանդիսատեսին հրավիրենք դառնալու «արվեստի գործ»:  Մենք չենք փորձում արհեստական կերպարներ ստեղծել եւ ցուցադրել դրանք հանդիսատեսին, մենք ուզում ենք հանդիսատեսին ներգրավվել այդ գործընթացի մեջ՝ կերպարի ընտրությունից մինչեւ հագուստի եւ աքսեսուարների ընտրություն: Նաեւ չենք փորձում ճշգրիտ ձեւով վերստեղծել նկարի բոլոր տարրերը, մենք մեր տեսակետն ենք փոխանցում: Խաղում ենք ժամանակի հետ, խառնում աքսեսուարները, մեր նպատակը համաշխարհային արվեստի գործերը պատճենելը չէ,  այլ երեւակայության խաղ ստանալը:

 

To Be A Muse նախագծում կարեւոր է ցույց տալ, որ նկարիչների կտավների չքնաղ անծանոթուհիները, մուսաները, որոնցով հիանում են սերունդներ, առաջին հերթին իրական կանայք են: Ժամանակակից կանանցից յուրաքանչյուրի մեջ ապրում է հիասքանչ մուսայից մի մասնիկ: Այդ իսկ պատճառով էլ մեզ մոտ քիչ չեն այն աշխատանքները, որտեղ պատմական հագուստը փոխարինված է ժամանակակից հագուստի պարագաներով: Օրինակ, Կրանախների (ավագ եւ կրտսեր), Մատիսի եւ վան դեր Վայդենի գործերը վերստեղծելիս օգտագործվել են ժամանակակից պարագաներ, ինչպես օրինակ` կեպի, բանդանա, ականջակալներ:

Մատիսի նկարի րիմեյքը Մատիսի նկարի րիմեյքը

Լուսանկարը` To Be a Muse

Երբեմն էլ մեր նկարահանումներին օգտագործում ենք անցյալ դարերի հազվագյուտ օրիգինալ իրեր:

 

Շատերն են նման նախագծեր իրականացրել մեզանից առաջ, փորձել են գտնել մեծ նկարիչների մուսաների նմանությամբ աղջիկներ եւ իրենց հարգն են մատուցել այդ արվեստագետներին:  Շատ նկարիչներ համաշխարհային արվեստի գործերի իրենց տարբերակներն են ներկայացրել իրենց ոգեշնչումից ելնելով:

Կրանախի ստեղծագործության ժամանակակից րիմեյքը Կրանախի ստեղծագործության ժամանակակից րիմեյքը

Լուսանկարը` To Be a Muse

Մեզ մոտ հակառակն է, մեզ դիմում են աղջիկներ, ծանոթանում ենք նրանց հետ, ոգեշնչվում նրանց գեղեցկությամբ եւ սկսում ենք կերպար ընտրել իրենց նմանությամբ: Դա շատ հետաքրքիր գործընթաց է:

 

- Տղամարդկանց ներգրավելու մասին չե՞ք մտածում:

 

- Մեկ անգամ արական սեռի ներկայացուցիչ ունեցել ենք: Պատրաստում էինք «Դոկտոր Պոցցիի  դիմանկարի» րիմեյքը, որը պատկանում է ամերիկացի նկարիչ, դիմանկարի վարպետ Ջոն Սինգեր Սարջենի վրձնին:

Ջոն Սինգեր Սարջենի «Դոկտոր Պոցցիի  դիմանկարի» րիմեյքը Ջոն Սինգեր Սարջենի «Դոկտոր Պոցցիի դիմանկարի» րիմեյքը

Լուսանկարը` To Be a Muse

Մեծ հաճույքով աշխատում ենք նաեւ տղամարդկային կերպարներ ստեղծելու ուղղությամբ, միայն թե լավ կլիներ, որ շատ լինեին համարձակ տղամարդիկ, որոնք պատրաստ են մուսա դառնալ մեզ համար:

 

- Հնարավոր է արդյո՞ք, որ առաջիկայում փորձեք վերակենդանացնել նաեւ հայ նկարիչների` Հովնաթանյանի, Սարյանի, Կալենցի կամ Մինասի նկարած կանանց կերպարները:

 

- Անցած տարի արեցի հայ նկարչուհի, հայ գեղարվեստի դասական Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դստեր`Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի ինքնանկարի րիմեյքը, որի արվեստի վրա մեծ ազդեցություն են ունեցել հոր եւ Մարտիրոս Սարյանի աշխատանքները:

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի ինքնանկարի րիմեյքը Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի ինքնանկարի րիմեյքը

Լուսանկարը` To Be a Muse

Այդ գործը դարձավ մեր հավաքածուի ամենասիրված եւ յուրօրինակ աշխատանքներից մեկը: Հույս ունեմ, որ ապագայում սքանչելի հայ աղջիկները նույնպես կցանկանան մուսա դառնալ եւ նրանց միջոցով կկարողանանք վերստեղծել կերպարներ հայ հանճարեղ նկարիչների աշխատանքներից:

 

Լիլիա Կորնելիի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին