Ճամփորդական նոթեր. Գերմանիայի «հյուսիսային մայրաքաղաք» Համբուրգը - Mediamax.am

exclusive
2945 դիտում

Ճամփորդական նոթեր. Գերմանիայի «հյուսիսային մայրաքաղաք» Համբուրգը


Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Համբուրգի նավահանգիստը
Համբուրգի նավահանգիստը

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Reeperbahn փողոցը
Reeperbahn փողոցը

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Rathaus-ի շենքը
Rathaus-ի շենքը

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Սուրբ Միքայել եկեղեցին
Սուրբ Միքայել եկեղեցին

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Ալստեր լիճը
Ալստեր լիճը

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Էլեկտրական մեքենաների լիցքավորման կետ
Էլեկտրական մեքենաների լիցքավորման կետ

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Պլաստիկ շշերի ընդունման մեքենա
Պլաստիկ շշերի ընդունման մեքենա

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Համբուրգի մետրոպոլիտենի քարտեզը կայարանում
Համբուրգի մետրոպոլիտենի քարտեզը կայարանում

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Սթրիթ արտի օրինակներ Համբուրգի փողոցներում
Սթրիթ արտի օրինակներ Համբուրգի փողոցներում

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Սթրիթ արտի օրինակներ Համբուրգի փողոցներում
Սթրիթ արտի օրինակներ Համբուրգի փողոցներում

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան


Այս ամիս 10 օր անցկացրի Գերմանիայի Համբուրգ քաղաքում` մասնակցելու լրագրողական կարճատեւ դասընթացի: Այդ ժամանակահատվածն, իհարկե, բավական չէր Գերմանիայի հնագույն քաղաքներից մեկն ամբողջությամբ բացահայտելու համար: Բայց կային վայրեր, որոնք պարտադիր էր տեսնել, երեւույթներ, որոնք հաճելի էր նկատել ու, ինչ-որ չափով, զարմանալ:

 

5 վայր, որ արժի տեսնել Համբուրգում

 

Reeperbahn

Reeperbahn փողոցը Reeperbahn փողոցը

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Սանկտ Պաուլի շրջանում գտնվող այս փողոցը հայտնի է իր գարեջրատներով, ակումբներով, հարյուրավոր խանութներով ու հասարակաց տներով:

 

Հենց Reeperbahn-ի ակումբներում է իր կարիերան սկսել The Beatles-ը: Այստեղ մի քանի ակումբեր դեռ պահպանել են Լիվերպուլյան քառյակի շունչն ու շարունակում են բիթլզյան համերգներ կազմակերպել: Ուրբաթ-շաբաթ օրերին փողոցը վերածվում է զվարճանքների աննկարագրելի կենտրոնի:

 

Համբուրգի նավահանգիստ

Համբուրգի նավահանգիստը Համբուրգի նավահանգիստը

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Համբուրգը Եվրոպայի երկրորդ խոշոր նավահանգիստն է: Էլբա գետի վրա ամեն օր կարելի է տեսնել հարյուրավոր տանկերներ, ճամփորդական ու փոքրիկ զբոսաշրջային նավեր: Եթե ձեռք բերեք քաղաքի համար միասնական տրանսպորտային տոմս, կարող եք նավարկել գետաբերանով:

 

Սուրբ Միքայել եկեղեցի

Սուրբ Միքայել եկեղեցին Սուրբ Միքայել եկեղեցին

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

18-րդ դարերում կառուցված տաճարը Համբուրգի ամենահին շինություններից է ու տեղացիների հպարտությունը: Մի քանի եվրո վճարելով՝ կարելի է բարձրանալ

132-մետրանոց զանգակատուն, որտեղից քաղաքը կարծես բռիդ մեջ լինի: Այստեղ նաեւ տարբեր դարաշրջանների հինգ երգեհոններ կան, որոնցից հնչող երաժշտությունից շատ դժվար է կտրվել:

 

Hamburg Rathaus 

Rathaus-ի շենքը Rathaus-ի շենքը

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Համբուրգի կենտրոնում գտնվող քաղաքապետարան-կառավարության շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին: Այստեղ են քաղաքային խորհուրդն ու ինքնավարության նախարարությունները: Շենքի տեսքն արտաքինից արդեն հուշում է, որ 30 տարի շարունակված շինարարությունը «դատարկել» է շատ հարուստ համբուրգցիների գրպանները: Ոսկեզօծ ու բրոնզապատ սրահները նույնությամբ պահպանել են իրենց տեսքն ու այսօր էլ ծառայում են իշխանություններին:

 

Ալստեր

Ալստեր լիճը Ալստեր լիճը

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Այս գետը էլբայի վտակներից մեկն է, որի վրա հարյուրավոր կամուրջներ կան: Առեւտրային փողոցների մոտակայքում գտնվող ձեւավորված այս լճի շրջակայքը միշտ մարդաշատ է, հենց ջրի վրա նաեւ սրճարաններ ու ռեստորաններ կան: 

 

Համբուրգը` էկո քաղաք 

 

Հեծանիվը Համբուրգում ամենատարածված փոխադրամիջոցն է, ինչպես Եվրոպայի շատ քաղաքներում: Հետաքրքրական է, որ այստեղ երեխաներին սովորեցնում են հեծանիվով տեղաշարժվել բառացիորեն մանկապարտեզի տարիքից:

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Էլեկտրական մեքենաները նույնպես մեծ տարածում ունեն, կարելի է հենց կայանատեղիում լիցքավորել մեքենան՝ տեղում վճարում կատարելով: Նման մեքենաները դեռ մասսայական չեն, բայց մի քանի տարի անց, իմ կարծիքով, կողողեն քաղաքի փողոցները:

Էլեկտրական մեքենաների լիցքավորման կետ Էլեկտրական մեքենաների լիցքավորման կետ

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Պլաստիկ շշերի վերամշակման սարքեր կարելի է գտնել գրեթե բոլոր մեծ սուպերմարկետներում: Կես լիտրանոց շշերն արժեն 0.25 ցենտ, ավելի տարողունակները` կես եվրո: Զգացվում է, որ Համբուրգի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում այս խնդրին, մայթերին կամ աղբարկղերում պլաստիկ շշեր գրեթե չկան, չկան նաեւ Հայաստանում այդքան շատ կիրառվող պոլիէթիլենային տոպրակները:  

Պլաստիկ շշերի ընդունման մեքենա Պլաստիկ շշերի ընդունման մեքենա

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Մետրոպոլիտենի գերազանց աշխատանքը զգալիորեն նվազեցրել է օդն աղտոտող մեքենաների թիվը: Քաղաքում երթեւեկելուց առաջ հարկավոր է մի լավ ուսումնասիրել երթուղին, այլապես հարյուրն անցնող կայարանների տարբեր գծերում ու նույն կայարանի տարբեր տերմինալներում հեշտությամբ կարող եք մոլորվել: Ես «հասցրի» մոլորվել երկու անգամ` ճամփորդության առաջին եւ վերջին օրը:

Համբուրգի մետրոպոլիտենի քարտեզը կայարանում Համբուրգի մետրոպոլիտենի քարտեզը կայարանում

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Սթրիտ արտ թանգարան` բաց երկնքի տակ

 

Համբուրգում փողոցային արվեստը հասցված է գրեթե կատարելության: Հին ու նոր շատ շինությունների պատեր ուղղակի գլուխգործոցներ են:

Սթրիթ արտի օրինակներ Համբուրգի փողոցներում Սթրիթ արտի օրինակներ Համբուրգի փողոցներում

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Սթրիթ արտի օրինակներ Համբուրգի փողոցներում Սթրիթ արտի օրինակներ Համբուրգի փողոցներում

Լուսանկարը` Սուրեն Ստեփանյան

Սուրեն Ստեփանյան

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին