«Ղրիմ. Հայացք դրսից». հայկական համայնքը - Mediamax.am

exclusive
17574 դիտում

«Ղրիմ. Հայացք դրսից». հայկական համայնքը


«Անի» երգչախումբը
«Անի» երգչախումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էլմիրա Պողոսյանը Սիմֆերոպոլի Մաքսիմ Գորկու անվան թատրոնի բեմում
Էլմիրա Պողոսյանը Սիմֆերոպոլի Մաքսիմ Գորկու անվան թատրոնի բեմում

Լուսանկարը` Մեդիամաքս

Էլմիրա Պողոսյանը Սիմֆերոպոլի Մաքսիմ Գորկու անվան թատրոնի բեմում
Էլմիրա Պողոսյանը Սիմֆերոպոլի Մաքսիմ Գորկու անվան թատրոնի բեմում

Լուսանկարը` Մեդիամաքս

Դերասանուհի Էլմիրա Պողոսյանը
Դերասանուհի Էլմիրա Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դերասանուհի Էլմիրա Պողոսյանն իր խաղընկերների հետ
Դերասանուհի Էլմիրա Պողոսյանն իր խաղընկերների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարորդ Անդրանիկ Հարությունյանը
Վարորդ Անդրանիկ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարորդ Անդրանիկ Հարությունյանը
Վարորդ Անդրանիկ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարորդ Անդրանիկ Հարությունյանը
Վարորդ Անդրանիկ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայոց լեզվի ուսուցման խմբի պաշտոնական բացման արարողությանը
Հայոց լեզվի ուսուցման խմբի պաշտոնական բացման արարողությանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայոց լեզվի ուսուցման խմբի պաշտոնական բացման արարողությանը
Հայոց լեզվի ուսուցման խմբի պաշտոնական բացման արարողությանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաիրա Սարգսյանն իր երեխաների հետ
Նաիրա Սարգսյանն իր երեխաների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արարատ» պարի խումբը
«Արարատ» պարի խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արարատ» պարի խումբը
«Արարատ» պարի խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրենյանցի շիրիմը գտնվում է եկեղեցու բակում
Սուրենյանցի շիրիմը գտնվում է եկեղեցու բակում

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Եկեղեցուն կից կառուցվելու է մշակութային կենտրոն
Եկեղեցուն կից կառուցվելու է մշակութային կենտրոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Յալթայի հայկական երիտասարդական միության նախագահ Տատյանա Սարգսյանը
Յալթայի հայկական երիտասարդական միության նախագահ Տատյանա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Վաճառողուհի Տիկուշ Գրիգորյանը
Վաճառողուհի Տիկուշ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վաճառողուհի Սիրանուշ Ոսկանյանը
Վաճառողուհի Սիրանուշ Ոսկանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ծովային Հայաստան» հայկական փառատոնի բացմանը
«Ծովային Հայաստան» հայկական փառատոնի բացմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պարուհի Լիանան
Պարուհի Լիանան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ծովային Հայաստան» հայկական փառատոնի բացմանը
«Ծովային Հայաստան» հայկական փառատոնի բացմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ծովային Հայաստան» հայկական փառատոնի բացմանը
«Ծովային Հայաստան» հայկական փառատոնի բացմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ծովային Հայաստան» հայկական փառատոնի բացմանը
«Ծովային Հայաստան» հայկական փառատոնի բացմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ծովային Հայաստան» հայկական փառատոնի բացմանը
«Ծովային Հայաստան» հայկական փառատոնի բացմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փառատոնին գործում էին հայկական տաղավարներ
Փառատոնին գործում էին հայկական տաղավարներ

Լուսանկարը` Մեդիամաքս

Ազատ Գրիգորյանը
Ազատ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննես Մարտիրոսյանը
Հովհաննես Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշոտ Ջազոյանը
Աշոտ Ջազոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդր Հակոբյանը
Ալեքսանդր Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ղրիմում հայերը բնակություն են հաստատել դեռեւս 10-րդ դարում. թերակղզու տարբեր քաղաքներում ոչ պաշտոնական տվյալներով այժմ ապրում է 28-30 հազար հայ։ Օրեր առաջ Մեդիամաքսի թղթակիցը հանդիպել է Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչներին, զրուցել նրանց ապրելակերպի, հայապահպանության խնդրի մասին, նաեւ գրի առել այնտեղ բնակվող հայերի տեսակետները Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության եւ տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների շուրջ։

 

Հայկական փառատոն՝ Ղրիմում

 

Մեր համաժողովի օրերից մեկն անցավ հայկական մթնոլորտում. Սեւ ծովի ափին՝ բացօթյա բեմում կայացավ «Ծովային Հայաստան» խորագիրը կրող փառատոն։ Ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին հայկական տաղավարներ՝ ղրիմահայերի ձեռագործ աշխատանքներով ու պատրաստած ուտեստներով։ Ներկաների ու անցորդների համար չորս ժամից ավելի ելույթ ունեցան Ղրիմում բնակվող հայ անհատ կատարողներն ու համույթները, այդ թվում՝ «Արարատ» պարի խումբն ու «Անի» երգչախումբը։

 

Հայկական փառատոնի ընթացքում ներկա եղանք նաեւ Յալթայի թիվ 1 դպրոցում հայոց լեզվի ուսուցման խմբի պաշտոնական բացման արարողությանը, որտեղ յուրաքանչյուր ուրբաթ կսովորի շուրջ 30 աշակերտ։ Սակայն մինչ այս էլ հայ երեխաները մեսրոպատառ այբուբենը սովորելու հնարավորություն ունեցել են. շուրջ 25 տարի Յալթայի հայերը հաճախել են հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոց։

«Ծովային Հայաստան» հայկական փառատոնի բացմանը «Ծովային Հայաստան» հայկական փառատոնի բացմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ղրիմի տարածաշրջանային հայկական ազգամշակութային ինքնավարության նախագահ Վաղարշակ Մելքոնյանը մեզ հայտնեց, որ հայ համայնքի համար առաջնային է միասնականությունը եւ մայրենի լեզվի պահպանությունը. «Հայերը Ղրիմում հաստատվել են դեռ 10-րդ դարից սկսած. պատմությունը երկար է ձգվում, մենք պահպանել ենք մեր տեսակը, սակայն դա չի նշանակում, որ մեկուսացած ենք մյուս ազգերից։ Հակառակը, մեր օրինակը կարող է վարակիչ լինել այստեղ ապրող մյուս ազգերի համար, որ պահպանեն իրենց լեզուն ու ավանդույթները»։

 

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին՝ հայերի համախմբման վայր

 

Յալթայում գտնվող հայկական առաքելական եկեղեցին կառուցվել է 1909-1917 թվականներին։ Ճարտարապետ Գաբրիել Տեր-Մելիքյանն այն կառուցել է Վարդգես Սուրենյանցի նախագծով եւ էսկիզներով, նկարիչն անձամբ է նկարազարդել եկեղեցու գմբեթը։ Ըստ վկայությունների՝ նկարիչը կառուցելու տարիներին ապրել է եկեղեցում, 1921 թվականին գմբեթատակի որմնանկարները պատկերելիս ընկել է եւ մի քանի օր անց մահացել։ Սուրենյանցի շիրիմը գտնվում է եկեղեցու բակի ձախակողմյան հատվածում։ Եկեղեցին պսակված է կոնաձեւ գմբեթով, պատերը զարդարված են զարդաքանդակներով։ Շինարարությունը ֆինանսավորել է նավթարդյունաբերող Պողոսով Տեր-Ղուկասյանը՝ ի հիշատակ վանքի գերեզմանոցում թաղված իր վաղամեռիկ դստեր։ Յալթայի հայկական եկեղեցու տարածքում նկարահանվել են մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ «Վարպետը եւ Մարգարիտա»-ի առաջին ռուսական էկրանավորումը։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցում ուսուցանում են հայոց լեզու, գրականություն եւ հայոց պատմություն։ Հայկական նոր դասարանի բացվելուն զուգահեռ կիրակնօրյա դպրոցը կշարունակի գործել, կհաճախեն այն աշակերտները, որոնք չեն կարողանա ուրբաթ օրերին դպրոցի դասերին հաճախել։

 

Վաղարշակ Մելքոնյան. «Եկեղեցուն կից կառուցելու ենք մշակութային կենտրոն»

 

Ղրիմի հայ համայնքի նախագահը Վաղարշակ Մելքոնյանն է, իսկ եղբայրը՝ Հակոբ Մելքոնյանը, ղեկավարում է Յալթա քաղաքի հայ համայնքը։ Նրանց հայրը՝ մասնագիտությամբ խաղողագործ Միսակ Մելքոնյանը, եղել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ։ 1993-ին ընտանիքի հետ մեկնել է Յալթա՝ աշխատել «Մագարաչ» խաղողագործության եւ գինեգործության ինստիտուտում՝ որպես ընտրասերման ու գենետիկայի բաժնի վարիչ։

«Ծովային Հայաստան» հայկական փառատոնի բացմանը «Ծովային Հայաստան» հայկական փառատոնի բացմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

22 տարի առաջ Ղրիմում բնակություն հաստատած Վաղարշակ Մելքոնյանը հայտնեց, որ պաշտոնական տվյալներով Ղրիմում այժմ ապրում է 12 հազար հայ, իրականում՝ մոտ 28-30 հազարն են, մասնավորապես, Յալթայում կա 2000-3000 հայ. «Յալթայի հայերը քիչ թե շատ ակտիվ են, հնուց ամենակազմակերպված համայնքն է եղել։ Ղրիմի ամենատարբեր քաղաքներում ու գյուղերում ապրող հայերի համար ունենք հայ նկարիչների, կոմպոզիտորների, մարզիկների միություններ, թեեւ մեծ մասը զբաղվում են առեւտրով։ Վերջին 25 տարվա ընթացքում մի քանի կառույցներ ենք ստեղծել, եկեղեցու հարեւանությամբ գնել ենք հողատարածք, որ կառուցենք հայկական մշակութային կենտրոն»։

 

Տատյանա Սարգսյանը փորձում է համախմբել հայ երիտասարդներին

 

Յալթայում մեկ տարի առաջ ստեղծվել է Հայկական երիտասարդական միություն, որի նախագահը Տատյանա Սարգսյանն է։ Յալթայում ծնված, երկու անգամ Հայաստանում եղած Տատյանան թեեւ հայերեն գրել ու կարդալ ոչ վարժ է կարողանում, նրան է վստահված հայոց լեզվի դասարանի բացման հաղորդավարական խոսքը. «Մեր միությունը մասնակցել է բացման նախապատրաստական աշխատանքներին, ինչն իրոք ձեռքբերում է։ Դեռ գարնանը հայ ծնողներին գրել ենք նամակներ, տեղեկացրել մեր նպատակի մասին, դպրոցի ղեկավարությունը տեսել է, որ հետաքրքրվողներ կան եւ թույլատրել դասարանի բացումը։ Կսովորեն այն երեխաները, որոնք ընդհանրապես գրել ու կարդալ չգիտեն»։

Յալթայի հայկական երիտասարդական միության նախագահ Տատյանա Սարգսյանը Յալթայի հայկական երիտասարդական միության նախագահ Տատյանա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

26-ամյա Տատյանան պատմում է, որ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցում երեխաների համար կազմակերպում են հայկական տոները՝ նշում են Բարեկենդանը, Սուրբ Զատիկը եւ այլն. «Երեխաները պետք է իմանան իրենց արմատների մասին, չմոռանան մայրենի լեզուն։ Մեր ընտանիքում մայրս ինձ ու եղբորս ասում էր, որ մենք հայ ենք, պետք է մեր լեզուն իմանանք. հայը չիմանա, ո՞վ իմանա։ Շատ շուտով Հայաստան ենք գնալու, իսկ առիթը տատիկիս ու պապիկիս ամուսնության 60-ամյակն է։ Ծովինար գյուղում բոլոր բարեկամներով կհավաքվենք ու կնշենք»։

 

Խոսելով Ղրիմում առկա ներկայիս քաղաքական վիճակի մասին՝ նա նշեց, թե ուրախ է Ռուսաստանի կազմ անցնելու համար, թեեւ իր ընտանիքի համար մեծ փոփոխություն տեղի չի ունեցել. «Ուրախ եմ, որ լարված մթնոլորտը վերջացավ, այդ ժամանակ եղբայրս ծառայում էր Կիեւում, մեզ համար շատ դժվար էր: Երբ ղրիմցիները հնարավորություն ունեցան քվեարկելու եւ ընտրելու՝ Ուկրաինա, թե՝ Ռուսաստան, այդ օրն այստեղ ապրող բոլոր ազգությունների համար տոն էր։ Իմ անձնագիրն արդեն փոխել եմ եւ Ռուսաստանի քաղաքացի եմ։ Հիմա գործում է ՌԴ համակարգը, գիտենք, որ կայունություն ունենք։ Այն ուկրաինացիները, ովքեր շատ դեմ էին, Ղրիմից գնացել են։ Եթե հայերը Ռուսաստանը չընտրեին, հետո Ղրիմում թաթարներն իրենց դիրքերը կամրապնդեին»։

 

Էլմիրա Պողոսյան. «Ստացվում է, որ իմ հայրենիքը Ղրիմն է»

 

Սիմֆերոպոլում 1821 թվականին բացված Մաքսիմ Գորկու անվան թատրոնի դերասանական կազմում կա նաեւ հայկական արմատներով դերասանուհի՝ Էլմիրա Պողոսյանը։ 36-ամյա դերասանուհին ծնվել ու մեծացել է Ղրիմում, մայրը ռուս է, հայրը՝ արցախցի, Հայաստանում եղել է մեկ անգամ՝ վաղ հասակում. «Եղել եմ հորս ծննդավայրում, քանի որ փոքր էի, շատ հիշողություններ չունեմ։ Ցավոք, հայերենին չեմ տիրապետում, ինքս ինձ խոստանում եմ, որ կսովորեմ, բայց դեռ չի ստացվում. միայն մի քանի արտահայտություն գիտեմ՝ բարեւ ձեզ, բարի գիշեր, ես քեզ սիրում եմ։ Ստացվում է, որ իմ հայրենիքը Ղրիմն է, սիրում եմ ծննդավայրս», - անկեղծանում է   դերասանուհին։

Էլմիրա Պողոսյանը Սիմֆերոպոլի Մաքսիմ Գորկու անվան թատրոնի բեմում Էլմիրա Պողոսյանը Սիմֆերոպոլի Մաքսիմ Գորկու անվան թատրոնի բեմում

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա 20 տարեկանից աշխատում է այդ թատրոնում, ունի բազմաթիվ գլխավոր դերեր։ Մենք ներկա ենք եղել «Դիմակահանդես» ներկայացմանը, այնուհետեւ լուսանկարել հանդերձասենյակում։ Թեեւ դերասանուհու զգեստը մի փոքր պատռվել էր, ինչի պատճառով անհանգստացել էր, այնուամենայնիվ, սիրով զրուցում էր ու պատասխանում մեր հարցերին. «Կյանքս բուռն է անցնում, ընդհանրապես թատրոնը չի թողնում, որ հանգստանամ։ Գրեթե ամեն օր ներկայացում ունեմ, խաղում եմ թատրոնի բոլոր բեմերում։ Բնույթով միշտ ակտիվ եմ եղել, դպրոցում լավ էի սովորում, բայց վարքիս համար միշտ նկատողություն էի ստանում, որովհետեւ չէի սիրում դպրոցի պատերն ու դասերից փախչում էի։ 9-րդ դասարանից դպրոցից դուրս գալով՝ զուգահեռաբար հաճախում էի խոհարարական ու վարսավիրական դասընթացների, հետո իմ կյանք մտավ թատրոնը։ Երբեմն մասնակցում եմ ֆիլմերի քասթինգներին, դեռեւս նկարվել եմ միայն մասսայական տեսարաններում, նշանակալից դերեր չունեմ։ Մեծ հույս ունեմ, որ հյուրախաղերով կամ պարզապես հանգստի նպատակով մի օր կրկին Հայաստանում կլինեմ»։

 

Տիկուշ Գրիգորյան. «Ապրանքները թանկացել են, աշխատավարձերը՝ համարյա նույնը մնացել»

 

Յալթայում Պուշկինի անունը կրող բացօթյա փոքր շուկա մուտք գործելիս առաջին շարքում տարիներ շարունակ տիկին Տիկուշի տաղավարն է. իսկ նրա հայ լինելու մասին կարելի է կռահել գնապիտակներից, որոնք հայկական եռագույնն են հիշեցնում։ Տարբեր մթերքների կողքին հայկական պահածոներն են ու Գորիսից ներկրված ընկույզը։ Տիկուշ Գրիգորյանը շուրջ 20 տարի իր բազմանդամ ընտանիքի հետ ապրում է Յալթայում։ Ասում է՝ տեղափոխվելու առաջին տարիներից սկսել է շուկայում աշխատել, լավ վաստակել ու ընտանիքի ֆինանսական ծախսերը հոգալ. «Քանի որ հիմա մաքսայինը բաց է, հեշտությամբ տարբեր ապրանքներ ենք բերում, բայց Ռուսաստանի կազմ մտնելուց հետո Ղրիմում ապրանքների գները բարձրացել են, իսկ աշխատավարձերը՝ համարյա նույնը մնացել։ Այստեղ ապրող հայերի մեծ մասին ճանաչում եմ, շուկա մտնելիս ինձնից են գնումներ անում։ Ավագ սերունդը հայերեն է խոսում, երեխաների համար մայրենիով խոսելը հեշտ չէ, դրսում ռուսերենով են շփվում։ Օրինակ՝ իմ թոռների հետ տանը հայերեն ենք խոսում, բայց հայկական դպրոց չեն ուզում գնալ. երկու օր գնալուց հետո սկսեցին լաց լինել, որովհետեւ բոլոր լեզուներն իրար էին խառնում։ Չնայած հիմա իրենց դպրոցական ծրագրից ուկրաիներենը հանել են, միայն որոշ դպրոցներում են սովորում»։

Վաճառողուհի Տիկուշ Գրիգորյանը Վաճառողուհի Տիկուշ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրանիկ Հարությունյան. «Կոռուպցիան պակասել է, ժողովրդին գործ են տալիս»

 

Անդրանիկը 1992 թ-ից ապրում է Թեոդոսիայում, Ղրիմի թերակղզում մշտական բնակության «պատճառը» եղել է կինը, որի հետ ծանոթացել է Սանկտ-Պետերբուրգում՝ ուսանողական տարիներին։ Անդրանիկն ավտոբուսի վարորդ է, իր աշխատանքից դժգոհ չէ. «Իմ գործի ծանրությունը միայն վատ ճանապարհներն են, մնացած մասով գոհ եմ։ Բայց այստեղ եկած հայերը չեն ուզում վարորդ դառնալ, մեծ գործեր են ուզում։ Հարազատներս՝ հայրս, եղբայրներս ու քույրերս ապրում են Նոյեմբերյանի շրջանի Հաղթանակ գյուղում, բայց չէի ցանկանա, որ տեղափոխվեն, իրենք էլ չեն ուզում։ Հայաստանը շատ եմ կարոտում, իմ բարեկամությունը Հայրենիքում է, մենակ ես եմ այստեղ։ Ես էլ քշում եմ դեպի Աստրախան, Մոսկվա, Ռոստով. երկու վարորդով հերթափոխով գնում-գալիս ենք»։

Վարորդ Անդրանիկ Հարությունյանը Վարորդ Անդրանիկ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայ վարորդն ասում է, որ Ղրիմում դրական փոփոխությունները նկատելի են. «Կոռուպցիան պակասել է, ժողովրդին գործ են տալիս, Ուկրաինայի ժամանակ այդպես չէր։ Ես աշխատավարձ չէի ստանում, առանց տոմսի ուղեւորներ ու փոքր ապրանքներ էի տեղափոխում, գումարը պահում, իսկ ավտոբուսի նորոգման աշխատանքները մեր գրպանից էինք տալիս։ Առաջ իմ աշխատանքով չէի կարողանում սեփական մեքենա առնել, մեկ տարվա ընթացքում գնեցի։ Հիմա ես ստանում եմ 35.000-40.000 ռուբլի, կինս էլ աշխատում է հիվանդանոցում ու ստանում է 22.000 ռուբլի աշխատավարձ, երեխեքին էլ օգնում ենք։ Ես Մայդանի դեպքերին ներկա եմ եղել, ավտոբուսով զինվորականներին տեղափոխում էի, ինքս ուզում էի Ռուսաստանի կազմի մեջ անցնենք, չնայած շատ հայեր դեպի Ուկրաինա ու Եվրոպա են ձգտում»։

 

Սիրանուշ Ոսկանյան. «Երբ Ղրիմը մտավ Ռուսաստանի կազմի մեջ, սկզբում լավ էր»

 

Ծննդով Վրաստանից Սիրանուշը շուրջ 27 տարի ապրում է Ղրիմում։ Յալթայի Վերնիսաժում վաճառում է զարդեր ու հուշանվերներ։ Ամուսինը ջութակահար է, նվագում է Յալթայի սիմֆոնիկ նվագախմբում. «Ամռան ամիսներին տուրիստները շատ են, աշխույժ առեւտուր են անում, արդեն շարժը դադարել է, ձմռան ամիսներին միայն նրանք են աշխատում, ովքեր եկամտի այլ աղբյուր չունեն։ Բարեբախտաբար, ես ձմռանը դրսում չեմ աշխատում, երեխաներիս խնամքով եմ զբաղվում։ Ամուսինս նաեւ ջութակի դասեր է տալիս, գործիքներ է լարում, ինչպես Հայաստանում, այստեղ էլ միայն նվագելով ընտանիք չի կարող պահել։ Երբ Ղրիմը մտավ Ռուսաստանի կազմի մեջ, սկզբում լավ էր, մենք էլ Ռուսաստանի օգտին ենք քվեարկել, բայց քանի գնում, ավելի վատանում է։ Ընդհանրապես, մթերքը թանկացել է, աշխատավարձերը չեն բարձրացնում, մինչդեռ Ուկրաինայում հիմա ապրուստն ավելի էժան է, մարդկանց էլ առաջին հերթին փողն է հետաքրքրում»։

Վաճառողուհի Սիրանուշ Ոսկանյանը Վաճառողուհի Սիրանուշ Ոսկանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննես Մարտիրոսյան. «Հեռանկար տեսնում եմ Ռուսաստանի հետ, քանի որ նախկինում թափթփված վիճակ էր»

 

Հայաստանի ժողովրդական վարպետ Հովհաննես Մարտիրոսյանը 6 տարի առաջ տեղափոխվել է Յալթա, ընտանիք կազմել, որդի եւ երկվորյակ դուստրեր ունեցել։ Նրա խոսքով, տեղափոխվելու հիմնական առիթը եղել է սիրելի կինը, որն արդեն 20 տարի բնակվում է Ղրիմում։ Հովհաննեսն ինչպես Երեւանում, այնպես էլ Յալթայում զբաղվում է արծաթագործությամբ, զարդաքանդակների ու խաչքարերի պատրաստմամբ։ Ղրիմի տարբեր քաղաքներում մասնակցում է ձեռագործ արվեստների թեմատիկ ցուցահանդեսներին, ասում է՝ մեծ պահանջարկ ունեն օբսիդիան քարից պատրաստված արձանիկները. «Կարծր քարերի քանդակագործներն այստեղ քիչ են, կարելի է ասել՝ մրցակցություն չկա, իսկ աշխատասեր մարդուն գնահատում են։ Այստեղ նաեւ շատ հարգի է հայկական արծաթագործությունը։ Իմ սիրած աշխատանքով կարողանում եմ ընտանիքս պահել, բայց Հայաստանում էլ լավ եմ վաստակել. տարիներ շարունակ պատվերներ եմ ընդունել դեսպանատներից, պատրաստել եմ օբսիդիանից արձանիկներ»։

Հովհաննես Մարտիրոսյանը Հովհաննես Մարտիրոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննեսի փոխանցմամբ, վերադառնալու նպատակ դեռ չունեն, Յալթայում կլիման ու բնությունն ավելի բարենպաստ են, իսկ վարպետներին հարգանքով են վերաբերվում. «Միայն վատ է, որ հիմա Ղրիմում ամեն ինչ թանկանում է, իսկ աշխատավարձերը նույն կերպ չեն բարձրացնում, ուղղակի իմ աշխատանքը պետական չէ, կարողանում եմ իմ ստեղծած գործերի գինը բարձրացնել։ Ուկրաինայի օրոք ինչ կարող էի անել, հիմա էլ եմ անում, ոչ մի արգելք չկա, ընդհակառակը, հիմա ինքս եմ ուզում մտնել հարկային դաշտ՝ որպես անհատ ձեռներեց օրինական դաշտում գործերս վաճառել։ Ես ավելի շատ հեռանկար տեսնում եմ Ռուսաստանի հետ, քանի որ նախկինում թափթփված վիճակ էր, ով ինչ ուզում, անում էր. հիմա խիստ է, չինովնիկներին վերահսկում են։ Քաղաքական փոփոխությունից մեծ մասամբ  հիասթափված են Ղրիմի ուկրաինացիները եւ այն մարդիկ, որոնք անմիջական կապի մեջ էին Ուկրաինայի իշխանությունների հետ։ Հիմա Ուկրաինան Ղրիմ տեղափոխվող իր քաղաքացիներին լուրջ է վերաբերվում, բիզնեսով զբաղվելու արգելքներ է դնում»։

 

Նաիրա Սարգսյանը մտածում է Հայաստան վերադառնալու մասին

 

Նաիրան 16 տարի առաջ Հայաստանից տեղափոխվել է Յալթա։ Տնային տնտեսուհին երկու երեխա ունի՝ Կարենը եւ Կարինան։ Ամռան ամիսներին աշխատում է, իսկ վերջին տարիներին հաճախ են լինում Հայաստանում. «Ամուսինս առեւտրով է զբաղվում, ամռանը մի քիչ օգնում եմ, մյուս ամիսներին երեխաների հետ եմ լինում։ Տանը փորձում եմ միշտ հայերեն խոսել, հեքիաթներ եմ կարդում։ Շուտով կհաճախեն հայոց լեզվի նոր բացված դասարան եւ գրել-կարդալ կսովորեն»։

Նաիրա Սարգսյանն իր երեխաների հետ Նաիրա Սարգսյանն իր երեխաների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լոռու մարզի Ախթալա քաղաքում ծնված Նաիրայի փոխանցմամբ, հայրենիքից հեռանալու հիմնական պատճառը ֆինանսական ու կենցաղային դժվարություններն են եղել. «Բարեբախտաբար, տարվա ընթացքում երկու-երեք անգամ գնում ենք Հայաստան, ուրախ եմ, որ իմ ծննդավայրն ավելի հայտնի է դարձել այնտեղ անցկացվող խորովածի փառատոնի շնորհիվ։ Երբ հաճախ եմ գնում, սկսում եմ վերադառնալու մասին երկմտել»։

 

Պարուհի Լիանան Հայաստանում ամենից շատ ուզում է Մասիս սարը տեսնել

 

14-ամյա Լիանան ծնվել է Սիմֆերոպոլում, այնուհետեւ ընտանիքի հետ բնակություն է հաստատել Յալթայում։ Նա տասը տարի հաճախում է «Արարատ» պարի համույթ։ Հայաստանում երբեւէ չի եղել, բայց, ի տարբերություն խմբի մյուս պարողների, ավելի լավ է տիրապետում հայերենին։ Այն հարցին, թե Հայաստանում ամենից շատ ինչն է ցանկանում տեսնել, պատասխանում է՝ Մասիս սարը . «Շատ եմ ուզում Հայաստան գնալ, բայց համալսարան կընդունվեմ Սիմֆերոպոլում, այնտեղ ինձ համար ավելի հետաքրքիր է։ Ուզում եմ պրոֆեսիոնալ պարուհի դառնալ, խմբում սովորում ենք ազգագրական պարեր՝ «Ծաղկաձոր», «Շալախո», «Քոչարի», «Վարդավառ», նաեւ սովորում ենք հունական, հնդկական, հրեական, գնչուական պարեր։ Հայերեն գրել-կարդալ չգիտեմ, քանի որ դասերս շատ են, չեմ հասցնում հայոց լեզվի խմբակ գնալ։ Ծնողներս աշխատում են շուկայում, ասում են՝ լավ է, որ Ռուսաստանի կազմի մեջ մտանք, չնայած ես այդքան չէի ուզում, քանի որ արդեն սովորել էի ուկրաինական միջավայրին, բայց հիմա էլ չեմ ուզում ուկրաիներեն սովորել»։

Պարուհի Լիանան Պարուհի Լիանան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ազատ Գրիգորյանի թոռները իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում

 

90-ամյա Ազատ Գրիգորյանը վրացական Ախլցխե քաղաքից Ղրիմ է տեղափոխվել 42 տարի առաջ։ Նա հիշում է իր կենսագրական կարեւոր դրվագները եւ ոգեւորությամբ պատմում. “Ռուսական կրթություն եմ ստացել, սովետական միությունն ինձ հարազատ է։ Տարբեր ազգերի ընկերներ եմ ունեցել, բայց մեր հայերի հետ միշտ կապ եմ ունեցել, օգնել եմ, շատերին լավություն եմ արել։ Գլուխս աշխատում է, լավ հիշողություն ունեմ։ Կինս մահացավ յոթ տարի առաջ, շատ լավ ռուս կին էր։ Ես միայն մեղավոր եմ, որ իմ սերունդները հայերեն չեն խոսում, աղջիկս որոշ չափով հասկանում է, բայց չի խոսում։ Ունեմ 4 թոռ եւ 6 ծոռ, Հայաստանի հետ կապ ունեն, բայց իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում”։

Ազատ Գրիգորյանը Ազատ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսանդր Հակոբյան. Սեւաստոպոլում առաջնային է, որ հայկական եկեղեցին վերջապես կառուցենք

 

Ղրիմի թերակղզու հարավ-արեւմուտքում գտնվող Սեւաստոպոլում գործում է հայկական ազգային-մշակութային միություն, որի հնաբնակներից մեկը Ալեքսանդր Հակոբյանն է։ 67-ամյա Ալեքսանդրն իր կյանքի 47 տարիներն ապրել է Սեւաստոպոլում. «Մեր միությունը Ղրիմի տարածքում ամենահներից մեկն է։ Մեզ համար առաջնային է, որ հայկական եկեղեցին վերջապես կառուցենք։ Հողատարածքը կա, հերթագրված ենք, հիմա պետք է կառուցելու թույլտվություն վերցնենք։ Ռուս իշխանությունների հետ խնդիր չունենք, բայց հայությունը պիտի ցույց տա, որ համախմբված է, մեզ հետ ավելի լավ կվարվեն։ Հայկական դասարան ունենք, առաջ սովորում էին 5 հոգի, հիմա 18 աշակերտ կա»։

Ալեքսանդր Հակոբյանը Ալեքսանդր Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ըստ Ալեքսանդր Հակոբյանի տվյալների՝ Սեւաստոպոլում այժմ բնակվում է 1335 հայ, նրա խոսքով՝ հայերը միմյանց հետ շփվում են, աջակցում, իսկ թե ի՞նչ կապեր ունեն Հայաստանի հետ, նա պատասխանել է. «Մենք մեր հույսին ենք, Հայաստանի Սփյուռքի նախարարության հետ կապեր չունենք, ոչնչով չեն աջակցում, միությունը պահում ենք մեր միջոցներով։ Հայերը հիմնականում զբաղվում են առեւտրով, աշխատում են խանութներում ու ռեստորաններում. ովքեր լավ են վաստակում, միությանն օգնում են։ Խոստացել են, որ եկեղեցու շինարարությանը կօգնեն։ Ուկրաինայի կազմում ապրելու տարիներին օրենքներն այլ էին, ցանկացած փաստաթուղթ սարքելու համար փող էին ուզում, հիմա ամեն ինչ խստացվել է»։

 

Մեդիամաքսի թղթակցի այցը Ղրիմ իրականացվել է «Ղրիմ. Հայացք դրսից» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում, որի կազմակերպիչը Ռուսաստանում «Լրագրողների համագործակցություն» մեդիա-կոնգրեսի խորհրդի նախագահ եւ ՌԴ լրագրողների միության քարտուղար Աշոտ Ջազոյանն է։

 

Լիանա Մեյթարջյան

Լուսանկարները՝ Օվսաննա Սիմոնյանի

(հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին