Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանն այսօր 40 երեխաների համար ընթերցել են հատվածներ «Կլարա Բարտոն. նաեւ մեր հրեշտակը» գրքից:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաեւ գրքի շնորհանդեսը:
«Ամերիկյան ժողովուրդը Կլարա Բարտոնին անվանում է ճակատամարտի հրեշտակ, քանի որ 1860-ականներին Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա շատ բան է արել մեր երկրի համար: Նրան պետք է ձգտել նմանվել, քանի որ քարոզել է կամավորություն՝ անկախ կրոնական, ազգային պատկանելիությունից»,- նշել է ԱՄՆ դեսպանը:
«Մի ամբողջ կյանք այս հրաշալի կինը նվիրել է բարեգործությանը եւ մարդասիրական գաղափարներին: 19-րդ դարի վերջին նրա շնորհիվ փրկվեցին ավելի քան 50 հազ հայերի կյանքեր»,- ասել է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
Հավելենք, որ գրքի հիմքում Կլարա Բարտոնի կենսագրականն է: ԱՄՆ դեսպանատունը գիրքն անվճար տրամադրելու է Հայաստանի գրադարաններին եւ դպրոցներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: