Պաշտպանության նախարարը կմիանա «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախագծին - Mediamax.am

2724 դիտում

Պաշտպանության նախարարը կմիանա «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախագծին


Պաշտպանության նախարարը կմիանա «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախագծին
Պաշտպանության նախարարը կմիանա «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախագծին

Լուսանկարը` Facebook

Պաշտպանության նախարարը կմիանա «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախագծին
Պաշտպանության նախարարը կմիանա «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախագծին

Լուսանկարը` https://commons.wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 24-ից մեկնարկել է «Վիքիմեդիա Հայաստան»-ի եւ «Արմենիա» հեռուստաընկերության համատեղ «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» արշավը, որի նպատակն է զարգացնել հայերեն բովանդակությունը համացանցում:

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանն այսօր ասել է, որ արշավի նպատակներից է Վիքի ստեղծագործ մշակույթը հասանելի դարձնել հանրության բոլոր շերտերին եւ Վիքինախագծերում ներգրավել տարբեր մասնագիտական խմբերի:

 

«Արշավի նպատակներից է ոչ միայն հոդվածների թիվն ավելացնել, այլ նաեւ խմբագիրների թիվն ավելացնել, որոնք կհարստացնեն առկա հոդվածները: Մեր համարձակ տեսլականում յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր դպրոց եւ կազմակերպություն պետք է ունենա Վիքիխմբագիրների իր թիմը: Այս ամենն իրագործելու համար պետական աջակցության կարիք կա», - ասել է նա:

 

«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ խորհրդի անդամ Մհեր Բեքարյանն էլ տեղեկացրել է, որ կազմակերպություն այս պահին փորձում է Գյումրիում ստեղծել Վիքիակումբ, որի անդամները կնպաստեն Վիքիծրագրերի զարգացմանը:

 

Արշավին օժանդակող «Ինտելեկտուալ վերածնունդ» հիմնադրամի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախագծին վերջերս միացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ խոստացել հոդված գրել հայկական բանակի վերաբերյալ:

 

«Վիքիմեդիա Հայաստանը» յուրաքանչյուր ամիս թեմատիկ բաժանում է կատարում եւ հայտարարում է կոնկրետ թեմատիկայով հայկական Վիքիպեդիան հարստացնելու միամսյակ: Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ կազմակերպիչները Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին կոչ են արել Ցեղասպանությանը նվիրված հոդվածներ գրել Վիքիպեդիայում:

 

Արշավի շրջանակներում Վիքիակտիվիստներն ամեն շաբաթ հանդիպումներ են կազմակերպում մասնագիտական տարբեր խմբերի հետ` նկարիչներ, գրողներ եւ այլն, կոչ անելով ակտիվ լինել եւ իրենց գիտելիքներով հարստացնել Վիքիպեդիան:

 

Հայերեն Վիքիպեդիայում հոդվածներ տեղադրելու կամ խմբագրումներ կատարելու համար կարող եք օգտվել հետեւյալ ուղեցույցից կամ շաբաթ օրերին այցելել  «Վիքիմեդիա Հայաստան»-ի գրասենյակ, որտեղ կազմակերպության աշխատակիցները կպատասխանեն բոլոր հարցերին:

 

Այս պահին հայերեն Վիքիպեդիան ունի 114 544 հոդված:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին