Հայաստանում մանկական մահացության տարեկան ցուցանիշը նվազել է շուրջ 16%-ով - Mediamax.am

Սեպտեմբեր 25, 2025
2290 դիտում

Հայաստանում մանկական մահացության տարեկան ցուցանիշը նվազել է շուրջ 16%-ով


Հայաստանում մանկական մահացության տարեկան ցուցանիշը նվազել է շուրջ 16%-ով
Հայաստանում մանկական մահացության տարեկան ցուցանիշը նվազել է շուրջ 16%-ով

Լուսանկարը` http://image.zn.ua/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն այսօր ասել է, որ 2013 թվականին արձանագրվել է մոր եւ մանկան մահացության նվազագույն ցուցանիշը վերջին տարիների համեմատ:

ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանի փոխանցմամբ, մանկական մահացության  տարեկան ցուցանիշը, վերջին երեք տարիների ընթացում նվազել է շուրջ 16%-ով, իսկ մայրական մահացության 2011-2013թթ. միջին եռամյա ցուցանիշը 2008-2010թթ. նույն ցուցանիշի համեմատ`17%-ով:

 

Կարինե Սարիբեկյանը նշել է, որ մանկական մահացության ցուցանիշի նվազումն ուղեկցվել է երեխաների հիվանդանոցային մահաբերության եւ տնային մահացության ցուցանիշների կրճատմամբ:

 

«Այս առումով մեծ  դերակատարում են ունեցել կանխարգելիչ եւ սքրինիգային  ծրագրերը: Ներկայումս բյուջետային միջոցների հաշվին եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվում են բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածնային 5 սքրինինգ  ծրագրեր»,-ասել է Կարինե Սարիբեկյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին