ԿՏԱԿ-ը պատրաստ է անվճար դպրոցների համար կայքեր պատրաստրել - Mediamax.am

5218 դիտում

ԿՏԱԿ-ը պատրաստ է անվճար դպրոցների համար կայքեր պատրաստրել


ԿՏԱԿ-ը պատրաստ է անվճար դպրոցների համար կայքեր պատրաստրել
ԿՏԱԿ-ը պատրաստ է անվճար դպրոցների համար կայքեր պատրաստրել

Լուսանկարը` http://itechfuture.com/


Երեւան: Մեդիամաքս: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանն այսօր հայտնել է, որ ՀՀ-ում գործող յուրաքանչյուր դպրոց կարող է դիմել կենտրոնին՝ սեփական կայք ունենալու նպատակով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արտակ Պողոսյանը նշել է, որ ԿՏԱԿ-ի մասնագետների կողմից մշակվել է մի համակարգ, համաձայն որի յուրաքանչյուր դպրոց կարող է 30 րոպեի ընթացքում ստեղծել իր կայքը՝ կենտրոնի կողմից տրամադրվող հարթակի վրա ընտրելով իրեն անհրաժեշտ բաժիններն ու տեղադրելով այնտեղ ցանկալի տեղեկությունը:

 

Բանախոսը նշել է, որ կայքի ստեղծման դեպքում դպրոցը չի վճարի հոսթինգի կամ դոմեյնի համար, իսկ անվտանգությունը կապահովվի ԿՏԱԿ-ի մասնգետների կողմից:

 

“Դպրոցների կողմից այսօր կա սեփական կայքն ունենալու ցանկություն: Ներկայումս ծուրջ 300 դպրոց ունի իր կայքը, բայց դրանք ստեղծված են տարբեր ծրագրերի հիման վրա եւ փոքր-ինչ հնացած են”,- ասել է նա: Արտակ Պողոսյանը նշել է, որ նոր համակարգը հնարավորություն կտա ունենալ ժամանակակից եւ հաքերային հարձակումներից պաշտպանված կայք:

 

Որպես օրինակ նա ներկայացրել է Գյումրիի Լորդ Բարյոնի անվան թիվ 20 դպրոցի նորաստեղծ կայքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին