Երեւան: Մեդիամաքս: Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական ընկերակցությանը միանալու հասարակական աջակցության մակարդակը Հայաստանում կազմում է 67 %:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին վկայում են Զարգացման Եվրասիական բանկի (ЕАБР) կողմից անցկացված «Ինտեգրացիոն բարոմետր» ամենամյա հետազոտության արդյունքները:
Հետազոտության արդյունքների համաձայն, ՄՄ-ին եւ ԵՏԿ-ին միանալու հարցում հասարակական աջակցության մակարդակը Վրաստանում կազմում է 59 %, իսկ Ադրբեջանում ՝ 37 %: Ի դեպ, Ադրբեջանի բնակչությունն երկու ինտեգրացիոն գործընթացների հանդեպ բացասական վերաբերմունքի տեսանկյունից ռեկորդային ցուցանիշ (59%) է սահմանել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: