Քաղաքապետարանը կվերահաշվարկի կայանման համար վճարած երեւանցիների ծախսերը - Mediamax.am

2005 դիտում

Քաղաքապետարանը կվերահաշվարկի կայանման համար վճարած երեւանցիների ծախսերը


Լուսանկարը` www.autocentre.ua


Երեւան: Մեդիամաքս: «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանն այսօր ասել է, որ «վճարովի ավտոկայանատեղիներից օգոստոս ամսին օգտվելու համար գումար վճարած վարորդները կարող են դիմել Երեւանի քաղաքապետարան, որտեղ կվերահաշվարկվեն նրանց ծախսերը»:

Անդրադառնալով տուգանքների կիրառմանը` Վազգեն Հարությունյանն ասել է, որ «դրանք իրականացնելու է Երեւանի քաղաքապետարանը, իսկ ՓԲԸ-ն նրանց տրամադրելու է  խախտում կատարած մեքենաների վերաբերյալ տվյալներ»:

 

Բանախոսի փոխանցմամբ, ներկայումս Երեւանում կա կահավորված վճարովի 8 ավտոկայանատեղի, Կենտրոն համայնքում աշխատանքներն ավարտելուց հետո կանցնեն Երեւանի մյուս վարչական շրջաններին:

 

Վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպումն ու կահավորումն ամբողջ Երեւանում նախատեսվում է իրականացնել մինչ 2014 թվականի վերջը: «Ընդհանուր առմամբ նախատեսվում է 20000 ավտոկայանատեղի, որոնք կահավորված կլինեն 5000 տեսախցիկներով, իսկ մյուս կայանատեղերը կհսկվեն շրջիկ մեքենաների միջոցով: Նշված աշխատանքների իրականացման համար ընկերությունը նախատեսում է ներդնել $‌10 մլն»,- ասել է Վազգեն Հարությունյանը:

 

Խոսելով շահույթի մասին` նա նշել է, որ «սահմանված գումարը տեղական տուրք է, որը գանձվում է քաղաքապետարանի կողմից»:

 

«Հավաքված գումարի 70%-ը հանձնվելու է ընկերությանը, որից 16,6%-ը կկազմի ԱԱՀ-ն, կլինեն նաեւ լրացուցիչ հարկեր, որոնք դուրս կգան այդ 70%-ից: Նախատեսվում է մինչեւ 10% շահութաբերություն»,- ասել է Հարությունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին