Շատ հայեր Հոլանդիայում եւ Բելգիայում քվեարկել են Հայաստանի օգտին, սակայն նրանց ձայները չեն հաշվարկվել - Mediamax.am

12170 դիտում

Շատ հայեր Հոլանդիայում եւ Բելգիայում քվեարկել են Հայաստանի օգտին, սակայն նրանց ձայները չեն հաշվարկվել


 Dorians
Dorians

Լուսանկարը` EBU


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայում բնակվող Dorians-ի երկրպագուները նամակներ են ուղարկել խմբին` տեղեկացնելով, որ ակտիվորեն քվեարկել են խմբի համար շաբաթ օրը կայացած Եվրատեսիլի եզրափակչում, սակայն իրենց ձայները չեն ընդունվել կամ չեն հաշվարկվել:

Այս մասին հաղորդում է Dorians-ի մամուլի ծառայությունը:

 

Նամակներից մեկում Հոլանդիայի բնակիչ Ալվինա Ղուլյանը գրում է.

 

«Անձամբ ես քվեարկել եմ 16 անգամ եւ իմ բազմաթիվ ծանոթները նույնպես քվեարկել են Հայաստանի օգտին: Սակայն, քվեարկության ժամանակ, երբ փորձում էինք զանգահարել տան հեռախոսից, զանգ ընդհանրապես չէր գնում, իսկ երբ sms ուղարկեցինք, միայն քվեարկության ավարտից հետո պատասխան հաղորդագրություն ստացանք, որտեղ գրված էր, որ քվեարկությունն արդեն ավարտված է:

 

Դա նշանակում է, որ ոչ մի ձայն չի ընդունվել, նույն իրավիճակը տիրում էր նաեւ Բելգիայում: Անցած տարիներին Հայաստանը Հոլանդիայից ստացել էր 10, անգամ 12 միավոր, իսկ այս տարի ոչ մի ձայն… Այդպես չէր կարող լինել»:

 

Հայկուհի Խաչատրյանն էլ գրում է Բելգիայից.

 

«Դիմում եմ ձեզ, որպեսզի հետաքրքրվեք, թե ու՞ր են կորել մեր ձայները: Հնարավոր չէ, որ Հայաստանը Բելգիայից ձայներ չստանար: Մենակ մենք մեր հարազատներով մոտ 200 ձայն ենք ուղարկել: Մեր ընկերները Բրյուսելից, Անտվերպենից, Միխելենից վստահեցնում են, որ նույնպես քվեարկել են Հայաստանի օգտին: Մարդիկ իրենց ուղարկած հաղորդագրությունների կրկնօրինակները պահել են եւ կարող են ցուցադրել»:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր «զայրացնող» է անվանել Ադրբեջանի քաղաքացիների կողմից «Եվրատեսիլ» մրցույթի ռուսաստանյան մասնակից Դինա Գարիպովայի օգտին տրված ձայների անհետացման փաստը:

 

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս-ը, այսօր հանդես գալով Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մոսկվայում, ռուսաստանցի նախարարը զգուշացրել է, որ «դա անպատասխան չի մնա»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին